Կենսաբանական ռիթմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռիթմերի աղյուսակը ավելի 66 օրվա ընթացքում

Կենսաբանական ռիթմեր կամ բիոլոգիական ռիթմեր (Greek βίος - կյանք,[1] և ῥυθμός, "ցանկացած կանոնավոր կրկնվող շարժում"[2]) , կենսաբանական պրոցեսների, երևույթների բնույթի ու ինտենսիվության ցիկլային փոփոխություններ։ Կենսաբանական ռիթմեր բնորոշ են միաբջիջ և բազմաբջիջ բուսական ու կենդանական օրգանիզմներին, ինչպես նաև առանձին բջիջների ու մեկուսացած օրգանների։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական ռիթմերը լինում են՝

Դրանցից առավել տարածված են վերջին երկուսը։ Բուսական աշխարհում սեզոնային ռիթմի օրինակներ են բույսերի կանաչ ծածկույթի առաջացումը, ծաղկումը, պտղաբերումը, տերևաթափը, կենդանական աշխարհում՝ ձմեռային և ամառային քունը, սեռական ցիկլը, որը կապված է ներքին սեկրեցիայի գեղձերի (հիպոֆիզ, սեռական գեղձեր և այլն) ակտիվության տատանումների հետ։ Առավել հայտնի և բարդ սեզոնային կենսաբանական ռիթմի արտահայտություն է թռչունների չուն։

Կենսաբանական ռիթմեր են նաև այն ռիթմերը, որոնք առաջանում են արտաքին միջավայրի անբարենպաստ (շոգ, չոր ամառ, խիստ սառնամանիք) պայմաններում և արտահայտվում են դիապաուզայով, այսինքն՝ ձվից մինչև հասուն օրգանիզմ դառնալը զարգացման որևէ փուլում առաջանում է ժամանակավոր դադար, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև 5-7 տարի։

Օրական ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակներում մեծ հետաքրքրություն է ներկայացնում օրական ռիթմերի ուսումնասիրությունը։ Ըստ օրական ռիթմի բնույթի կենդանիները բաժանվում են՝

Կան նաև՝

Որոշ պայմանավորված են միջավայրի գործոններով և կոչվում են «ձեռքբերովի», մնացածները բնածին են, միջավայրի պայմաններից անկախ։ Վերջիններս ունեն էնդոգեն ծագում, կարող են առաջացնել 22-26-ժամյա շեղումներ, որոնք կոչվում են ցիրկադային ռիթմեր։

Բնականոն լուսավորության և ջերմաստիճանի կայունության պայմաններում մոտավոր օրական ռիթմը պահպանվում է։ Դա վկայում է, որ օրգանիզմներում բջիջներն ունեն ժամանակը ճիշտ հաշվելու ընդունակություն, հետևաբար՝ կենսաբանական ժամացույց։ Օրինակ, մեղուները ծաղիկներին այցելում են, ծաղիկների տարբեր տեսակներ բացվում և նեկտար արտադրում են օրվա որոշակի ժամերի։ Լույսը բուսական և կենդանական օրգանիզմների վրա մշտապես ազդող ամենակարևոր գործոնն է, կենսաբանական ռիթմերի առաջացման, ընթացքի և փոփոխության որոշիչը։ Դրա հետ է կապված ֆոտոսքերիոլիզմի երևույթը։

Կենսաբանական ռիթմերի կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական ռիթմերի կարգավորման հարցում մեծ և որոշիչ դերը նյարդային համակարգինն է։ Բազմաթիվ տվյալներ վկայում են անալիզատորների նշանակությունը կենդանիների ֆունկցիաների օրական ռիթմի իրականացման գործում։ Կենսաբանական ռիթմեր ունեն հարմարվողական ռեակցիաների նշանակություն արտաքին միջավայրի տարբեր պայմանների (լույս, ջերմություն, խոնավություն, մթնոլորտային ճնշում և այլն) փոփոխությունների նկատմամբ։ Ֆունկցիաների ռիթմիկականության խանգարումը առաջացնում է առանձին համակարգերի փոխներգործություն, որը կարող է ախտաբանական երևույթների պատճառ դառնալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Губин Г. Д., Герловин Е. Ш. Суточные ритмы биологических процессов и их адаптивное значение в онто- и филогенезе позвоночных.— Новосибирск։ Наука, 1980.
  • Хронобиология и хрономедицина / Под ред. Ф. И. Комарова.— М.։ Медицина, 1989. ISBN 5-225-01496-8
  • Пэрна Н. Ритм, жизнь и творчество / Под ред. П. Ю. Шмидта — Л.-М.։ Петроград, 1925.
Գրքեր
  • Aschoff, Jurgen (ed.), Biological Rhythms (Handbooks of Behavioral Neurobiology). 1981.
  • Bartel, Pauline C., "Biorhythm: discovering your natural ups and downs", An Impact book. ISBN 0-531-01355-3
  • Bentley, Evie, Awareness: biorhythms, sleep, and dreaming. ISBN 0-415-18872-5
  • Crawley, Jacyntha, The Biorhythm Kit, UK։ ISBN 1-85906-032-3, London Biorhythm Company Limited.
  • Edlund, Matthew. Psychological time and mental illness. 1987. ISBN 0-89876-122-0
  • Evans, James R., (ed.) and Manfred Clynes (ed.), Rhythm in psychological, linguistic, and musical processes. ISBN 0-398-05235-2
  • Gittelson, Bernard, Biorhythm։ A Personal Science, Futura Publications. 1976 ISBN 0-86007-361-0
  • Hodgkins, Zerrin Biomatch Z. 1998. ISBN 0-9531983-0-8
  • Lapointe, Fernand, Biorythmie: comment prâevoir vos bons et mauvais jours. ISBN 0-88566-029-3
  • Louis, Arthur M., Journalism and Other Atrocities. 2010. ISBN 978-1-4538-1520-5
  • Roche, James, Biorhythms at your fingertips. ISBN 0-7137-1562-6
  • Thommen, George S., Is This Your Day. 1973. ISBN 0-517-00742-8
  • Debarbieux, Patrick, l'ABC des biorythmes. 1999. ISBN 2-7339-0615-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. βίος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. ῥυθμός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png