Լուսնային ճագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսնային սկավառակի վրա լուսնի պատկերումը

Լուսնային ճագար, աշխարհի տարբեր ժողովուրդների ֆոլկլորում նապաստակ կամ ճագար, որ բնակվում է Լուսնի վրա: Այս պատկերացումը պարեյդոլիական տեսողական պատրանք է. Լուսնի վրայի մուգ հետքերը (որոնք իրականում լուսնային լճեր են) ընկալվում են որպես նապաստակ կամ ճագար:

Թերևս ամենահայտնի հիշատակությունը Լուսնային նապաստակի մասին հանդիսանում է «Չուի բանաստեղծություններ» ստեղծագործական հավաքածուն, որ գրվել է Չինաստանում` Հան դինաստիայի ժամանակաշրջանում. այնտեղ ասվում է, որ լուսնային պալատում ապրում է սպիտակ լուսնային ճագար (չին.՝ 月兔), ով, նստած լինելով գույհույի ծառի ստվերի տակ, մի ամբողջ տարի փնտրում է անմահության դեղահաբեր: Հանի դինաստիայի ժամանակաշրջանի այլ պոետներ հաճախ լուսնային ճագարին անվանում էին «նեֆրիտային ճագար» (չին.՝ 金兔), և այս արտահայտությունները շատ հաճախ սկսեցին օգտագործվել Լուսինը մատնանշելու համար:

Լուսնային ճագարը պատրաստում է անմահության դեղահաբը: Չինական գործվածք: 18-րդ դար

Մի փոքր ավելի ուշ Չինաստանում հայտնվեց մի միֆ Չան Էի` Հոու Իի կնոջ մասին, ով գողացել էր անմահության դեղահաբը, թռել Լուսին և այնտեղ դոդոշի վերածվել: Ավելի ուշ տարբերակներում Չան Էի դավաճանության և լուսնային ճագարի մասին պատմություններն աստիճանաբար միաձուլվեցին, և մարդիկ սկսեցին ասել, որ Չան Էն դարձել է Լուսնի աստվածուհին և ապրում է լուսնային պալատում լուսնային ճագարի հետ միասին:

Հնդկական ֆոլկլորում ասվում է, որ ճագարին Լուսնի վրա տեղափոխել է Ինդրա աստվածը. ճագարը, ընդունելով աստվածային հյուրին կարիքավորի կերպարով, նրա համար չգտավ ոչ մի կերակուր և տապակեց ինքն իրեն: Այդ արարքից ոգեշնչված` Ինդրան խաչեց ճագարին և տեղափոխեց նրան Լուսին` այդպիսով նրան անմահ դարձնելով:

Մինչկոլոմբոսյան մեզոամերիկայում նույնպես տարածված էին լուսնային ճագարի մասին պատկերացումները: Այսպես, հինգերորդ դարաշրջանի ացտեկական մի միֆ ճագարի հայտնությունը լուսնի վրա ներկայացնում է հետևյալ կերպ՝ Նանաուացին և Տեկեստեկալ աստվածները այրում են իրենց զոհաբերման խարույկի մեջ` դառնալով համապատասխանաբար Արև և Լուսին: Լուսին-Տեկիստեկատլը գրեթե այնքան պայծառ էր, ինչքան Արև-Նանաուացինը, այդ իսկ պատճառով էլ աստվածներից մեկը վերցրեց ճագարին երկրի վրայից և շպրտեց նրան Տեկիստակետլի վրա, ինչը պակասեցրեց Լուսնի լույսը:

Առաջին չինական լուսնագնացը, ով հաջողակ կերպով իջավ Լուսնի վրա 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, կոչվեց Յույտու` «նեֆրիտային ճագար»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուան Կե «Հին Չինաստանի միֆեր», — Մոսկվա: Արևելյան գրականության գլխավոր խմբագրություն, 1987.
  • Эдвин К. Крапп О лике Луны // Астрономия: легенды и предания = Beyond the Blue Horizon: Myths and Legends of the Sun, Moon, Stars, and Planets / Под ред. Н. Бариновой. — М.: ФАИР-ПРЕСС, 1998. — С. 146. — 656 с. — ISBN 5-813-0051-X