Չափումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափումներ, ավտոմեքենան կազմված է տարբեր երկրներում արտադրված բազում մասերից։ ճշգրիտ չափսերի շնորհիվ, հասնելով գործարան, դրանք կատարելապես համընկնում են իրար։ Չափսերի, դիրքի, քաշի, էլեկտրական հատկությունների և նույնիսկ գույնի ստանդարտները տարածվել են ամբողջ աշխարհում, ուստի որևէ արհեստանոցում ձեռքի թանկարժեք աշխատանքով արտադրության կազմակերպումը դարձել է աննպատակահարմար։ Չափումներն արտադրությունում ավելի մեծ ճշգրտություն են պահանջում, քան սովորական ժամացույցով և խոհանոցային կշեռքով կատարվող չափումներն են։ Վերջին 100 տարում մեխանիկական մասերի ճշտության ընդունված չափն է 0.025 մմ։ Օպտիկական տարրերի շեղումը տրված կորությունից չի հասնում նույնիսկ 0.00025 մմ, սակայն դրանք արտադրվում են հազարներով ե թանկ չեն։ Նավագնացությունը թե՛ ծովում, թե՛ օդում վտխվել է՝ Երկրի արհեստական արբանյակների շնորհիվ, որոնք, ասես, կախված են տիեզերքում՝ նավերի և օդանավերի տեղը որոշելու համար։ Ռադիոյի և արբանյակների աշխատանքը պահանջում է, որ ժամանակը չափվի 1 դարում 1 վայրկյանից էլ ավեփ ճշգրիտ՝ սխալների կուտակումից խուսափելու համար։

Ծավալի էտալոններ

Պղինձե Թորանոթի Չափը[խմբագրել]

Պղնձե թորանոթ

Այս հրաշալի կուժը պատրաստվել է 1910 թվականին՝ սպիրտի մեծաքանակ վաճառքի համար։ Նկարում պատկերվածը 9 լիտրից մինչև 0.6 լիտր տարողությամբ անոթների շարքից է։ Ծավալը համարվում է ճիշտ, երբ հեղուկը լցվում է մինչև անոթի ամենանեղ մասը։ Ծորակի ներսում դրոշմված է Լոնդոնի կնիքը՝ որպես չափի ճշգրտության ապացույց։

Բրոնզե Յարդ (1497 թվական)[խմբագրել]

Չափումների «կայսերական համակարգը» հիմնել են հռոմեացիները։ Այդ համակարգի որոշ մասեր պահպանվել են Բրիտանիայում։ Այդ համակարգում երկարության ստանդարտը յարդն է, որը կազմում է 3 ֆուտ (ոտնաչաւի), իսկ յուրաքանչյուր ֆուտը՝ 12 դյույմ (մատնաչափ)։ Ըստ արդի ստանդարտների՝ այս պաշտոնական յարդի ճշտությունը խիստ մոտավոր է։ Այժմ երկարությունը չափում են լազերային լույսով։

Մետրական Չափսեր[խմբագրել]

Մետրական համակարգը ներդրվել է Ֆրանսիայում 1795 թվականին՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այն երկարության և ծանրության իրարամերժ ստանդարտները փոխարինեց միայն երկուսով՝ մետրով և գրամով։ Մեկ այլ առանձին միավոր՝ լիտրը, սահմանվեց որպես ջրի 1 կգ զանգվածի ծավալ։ Ստանդարտ լիտրի այս չափերը կիրառվել են 19-րդ դարում՛ չափանոթների ճշտությունն ապահովելու համար։

Etalon.jpg

Խորանարդ Դյույմ[խմբագրել]

Տեխնոլոգիան կախված է չափումներից, բայց և միաժամանակ ապահովում է դրանք։ Նախագծողները պետք է լավ իմանան նյութերի հատկությունները, որպեսզի ճշգրիտ հաշվարկներ անեն։ Նիկելապատ արույրից պատրաստված այս ճշգրիտ ստանդարտը կիրառել է Բրիտանիայի առևտրի պալատը 1889 թվականին՝ մաքուր ջրի խորանարդ դյույմի (16 մլ) քաշը որոշելու համար։ Այս խորանարդ դյույմը նկարում մոտ 1.7 անգամ ավելի խոշոր է պատկերված, քան իրականում է։