Կիլոգրամ-ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիլոգրամ-Ուժ, ուժի միավորը միավորների MkGS (տեխնիկական) համակարգում։ Հայերեն կրճատ նշանակումն է կգ (միջազգային նշանակումը՝ kgf կամ kG)։ Կ-ն. այն ուժն է, որը կիլոգրամի միջազգային նախատիպի զանգվածին հաղորդում է 9, 80665 մ/վրկ2 արագացում (ազատ անկման նորմալ արագացումը ընդունվել է չափերին ու կշիռներին վերաբերող 3-րդ գլխավոր կոնֆերանսում, 1901, Փարիզ)1 ԿԳ = 9, 80665 ն = 9, 80665.103 դև։ Եվրոպական մի շարք երկրներում (Գերմանիա, Շվեդիա, Ավստրիան) այդ միավորը կոչվում է կիլոպոնդ և նշանակվում է kp։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png