Լուսային տարի
Լուսային տարի կամ Լույսային տարի (լ. տ., ly), արտահամակարգային հեռավորության չափման միավոր, որը հավասար է այն հեռավորությանը որը անցնում է լույսը մեկ տարվա ընթացքում բացարձակ վակուումում: Առավել ճշգրիտ սահմանում է տրվում Միջազգային աստղագիտական միության կողմից` Լուսային տարին հավասար է այն հեռավորությանը, որը անցնում է լույսը վակուումում, չլինելով ձգողական դաշտերի ազդեցության տակ, մեկ հուլյան տարվա ընթացքում: Հենց այս սահմանումն է ընդունված գիտա-հանրամատչելի գրականության մեջ:
Ավելի վաղ լուսային տարի էր ընդունվում այն հեռավորությունը, որը լույսը անցնում էր մեկ արևադարձային տարվա ընթացքում: Նոր սահմանումը տարբերվում է առաջվանից մոտ 0,002%-ով: Քանի որ, այս չափման միավորը չի օգտագործվում բարձր ճշգրտությամբ հաշվարկներում, գործնական տարբերություն այս երկու սահմանումների մեջ չկա:
Բովանդակություն |
Թվային արժեքը [խմբագրել]
Լուսային տարին հավասար է՝
- 9 460 730 472 580 820 մետրի (մոտ 9,5 պետամետր),
- 63 241,1 Աստղագիտական միավորի (ա. մ.),
- 0,306 601 պարսեկի:
Հեռավորությունները լուսային տարիներով [խմբագրել]
Լուսային տարին հարմար է աստղագիտության մեջ հեռավորությունների որակական ներկայացման համար՝
| Մասշտաբ | Արժեք | Նկարագիր |
|---|---|---|
| Վայրկյաններ | 40,4*10−9 լ. տ. | Միջին հեռավորությունը մինչև Լուսին, մոտավորապես 376 300 կմ, դա նշանակում է, որ Երկրի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի 1,2-1,3 վայրկյան, որպեսզի այն հասնի մեր բնական արբանյակի մակերևույթին: |
| Րոպեներ | 15,8*10−6 լ. տ. | Մեկ աստղագիտական միավորը հավասար է մոտավորապես 150 մլն կիլոմետրի: Այսպիսով, Արեգակի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի մոտ 500 վայրկյան, կամ 8 րոպե 20 վայրկյան, որպեսզի այն հասնի Երկրին: |
| Ժամեր | 3,2*10−3 լ. տ. | Պիոներ և Վոյաջեր սարքերը, որոնք թռչում են դեպի Արեգակնային համակարգից դուրս, այժմ գտնվում են մոտ հարյուր աստղագիտական միավոր հեռավորության վրա, և նրանց պատասխանի ժամկետը Երկրից ուղարկված հրամաններին, կազմում է մոտ 14 ժամ: Այս հեռավորությունը հաղթահարելու համար նրանց պետք եղավ մոտ 30 տարի:
Արեգակից մինչև Պլուտոն ընկած միջին հեռավորությունը կազմում է մոտ 5 լուսային ժամ |
| Տարի | 1,6 լ. տ. | Ենթադրաբար, Օորտի ամպի ներքին սահմանը գտնվում է Արեգակից 50 000 ա. մ., իսկ արտաքինը՝ 100 000 ա. մ. հեռավորության վրա: Այսինքն որպեսզի հաղթահարել Արեգակից մինչև արտաքին սահմանը ընկած հեռավորությունը լույսին անհրաժեշտ կլինի մոտ մեկուկես տարի: |
| 2,0 լ. տ. | Արեգակի ձգողության դաշտի ազդեցության առավելագույն հեռավորություննը (Հիլլի գունդ) — մոտավորապես հավասար է 125 000 ա. մ. | |
| 4,22 լ. տ. | Մեզ ամենամոտ աստղը (չհաշված Արեգակը), Կենտավրոսի Պրոկսիման, տեղաբաշխված է 1,3 պկ, կամ 4,22 լ. տ. հեռավորության վրա | |
| Հազարամյակ | 26*103 լ. տ. | Մեր գալակտիկայի կենտրոնը ընկած է մոտ 10 կպկ հեռավորության վրա մեզանից, որը կազմում է ~30 000 լուսային տարի |
| 100*103 լ. տ. | Ծիր Կաթինի տրամագիծը — 30 կպկ կամ 100 000 լուսային տարի | |
| Միլիոնավոր տարիներ | 2,5*106 լ. տ. | Մեզ ամենամոտ պարուրաձև գալակտիկան, հանրահայտ Անդրոմեդայի միգամածությունը, մեզնից հեռու է 772 կպկ կամ 2,5 մլն. լուսային տարի |
| 3,14*106 լ. տ. | Եռանկյունու գալակտիկան (M33) տեղաբաշխված է մեզանից 3,14 մլն լուսային տարի հեռավորության վրա և հանդիսանում է ամենահեռու մարմինը, որը տեսանելի է անզեն աչքով: | |
| 59*106 լ. տ. | Աեմնամոտ գալակտիկաների կույտը (Կույսի կույտ), մեզանից հեռու է 59 մլն. լուսային տարով: | |
| Միլիարդավոր տարիներ | 1,2*109 լ. տ. | Սլոունի մեծ պատը — Տիեզերքի ամենամեծ կազմավորումներից մեկն է, նրա չափերն են մոտ 350 Մպկ: Որպեսզի լույսը հաղթահարի նրա մեկ ծայրից մյուսը հեռավորությունը անհրաժեշտ կլինի մոտ մեկ միլիարդ տարի |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Աստղագիտական միավորը բարձր ճշտությամբ հավասար է 499 լուսային վայրկյանի, այսինքն լուսյը Արեգակից հասնում է Երկրին 499 վայրկյանի ընթացքում:
- 1 լուսային վայրկյանը = 299 792,5 կիլոմետրի[1].
- 1 լուսային րոպե = 17 987 550 կիլոմետր[2].
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Լուսային վայրկյան. Գործակիցների աղուսյակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգ.)
- ↑ Լուսային րոպե. Գործակիցների աղուսյակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգ.)