Հիլլի գունդ
Հիլլի գունդ, հանդիսանում է տարածություն աստղագիտական մարմնի շուրջ (օրինակ՝ մոլորակի), որում այն կարող է պահել սեփական արբանյակը, չնայած այն մարմնի ձգողությանը, որի շուրջ ինքն է պտտվում (օրինակ՝ աստղ): Իր հերթին, արբանյակն էլ ունի Հիլլի գունդ, և այդ սահմաններում գտնվող ցանկացած մարմին պետք է ձգտի դառնալ արբանյակի արբանյակ, այլ ոչ թե մոլորակինը: այսպիսով, Հիլլի գունդ են անվանում մարմնի ավելի փոքր մաիմինների վրա ձգողության ազդեցության տարածքը, հաշվի առնելով ազդեցությունները, որոնք գործում են այլ ավելի խոշոր մարմինների կողմից:
Ընդ որում, փոքր մարմնի գտնվելը ինչ որ այլ մարմնի Հիլլի գնդում չի նշանակում, որ այդ մարմինը ձգում է փոքր մարմնին ավելի ուժեղ, քան այն մարմինը որի շուրջ պտտվում է ինքը: Օրինակ, Արեգակը ձգում է Լուսնին 2,2 անգամ ավելի ուժեղ, քան Երկիրը:
Հիլլի գունդը տեղաբաշխված է L1 և L2 Լագրանժի կետերի միջև, որոնք ընկած են երկու մարմինները միացնող գծի վրա:
Եզրի պատմությունը [խմբագրել]
Հիլլի գունդը առաջին անգամ սահմանվել է ամերիկյան աստղագետ Ուիլլիամ Հիլլի կողմից, հիմնվելով ֆրանսիացի աստղագետ Էդուարդ Ռոշի աշխատությունների վրա, այդ պատճառով անգլալեզու գրականությունում օգտագործվում է նաև Ռոշի գունդ եզրը (անգլ.՝ Roche sphere): Պետք չէ շփոթել այս եզրը Ռոշի խորշերի և Ռոշի սահմանի հետ: