Օորտի ամպ
| ‡ Տրանսնեպտունային գաճաճ մոլորակները "պլուտոիդներն" են |
Օորտի ամպ, ենթադրական գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը հանդիսանում է երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր։ Դիտարկումներով Օորտի ամպի գոյությունը չի ապացուցված, սակայն կան շատ անուղակի փաստեր, որոնք բացահայտում են նրա գոյությունը։
Արեգակից մինչև Օորտի ամպը ընկած ենթադրյալ հեռավորությունը կազմում է 50.000 մինչև 100.000 ա. մ.[1] — մոտ մեկ լուսային տարի. Դա կազմում է մինչև Կենտավրոսի Պրոքսիմա (Արեգակին ամենամոտ աստղը) ընկած հեռավորության մոտ քառորդ մասը։ Կոյպերի գոտին և ցրված սկավառակը, երկու այլ հայտնի տրանսնեպտունային մարմինների տարածքները, հազարավոր անգամներ փոքր են Օորտի ամպից։ Օորտի ամպի արտաքին սահմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի ձգողության ուժի սահմանը[2] — Հիլլի գունդը, որը հաշվարկվել է մոտ 2,0 լուսային տարի Արեգակնային համակարգի համար։
Ինչպես ենթադրվում է Օորտի ամպը բաղկացած է երկու առանձին մասերից՝ արտաքին գնդաձև Օորտի ամպ և ներքին սկավառակաձև Օորտի ամպ։ Օորտի ամպի մարմինները մեծամասամբ կազմված են ջրային, ամոնիակային և մեթանային սառույցներից։ Աստղագետները գտնում են, որ Օորտի ամպի մարմինները առաջացել են Արեգակի մոտ և հետագայում ցրվել են հեռավոր տիեզերք գազային հսկա մոլորակների ձգողականության ազդեցության հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման նախնական շրջաններում[1].
Չնայած այն բանին, որ Օորտի ամպի հավաստի դիտարկումենրի մասին չկան տեղեկություններ, աստղագետները գտնում են, որ այն հանդիսանում է Արեգակնային համակարգ ներխուժող բոլոր երկարաժամկետ գիսաստղերի և Հալլեյան տիպի գիսաստղերի, ինչպես նաև կենտավրոսներից և շատ Յուպիտերի ընտանիքի գիսաստղների աղբյուր[3]։ Օորտի ամպի արտաքին սահմանը ընդամենը համարվում է Արեգակնային համակարգի մոտավոր սահման, և այսպիսով, այն հեշտությամբ կարող է ընկնել ինչպես մոտ գտնվող աստղերի ձգողության ազդեցության տակ, այնպես էլ Գալակտիկայի ազդեցության տակ։ Այդ ուժերը երբեմն ստիպում են գիսաստղներին ուղղվել Արեգակնային համակարգի կենտրոնական մաս[1]։ Ելնելով նրանց ուղեծրերից, կարճաժամկետ գիսաստղերը կարող առաջանալ նաև ցրված սկավառակում, իսկ նրանցից որոշներն էլ Օորտի ամպում[1][3]։ Չնայած այն հանգամանքին, որ Կոյպերի գոտին և ավելի հեռու ընկած ցրված սկավառակը բազմաթիվ անգամ դիտվել և չափվել են, Օորտի ամպի մարմիններ, այս պահին կարող են ենթադրաբար համարվել միայն չորս մարմիններ՝ Սեդնան, (148209) 2000 CR105, (2006) SQ372 և (2008) KV42[4][5].
Բովանդակություն |
Վարկածներ [խմբագրել]
Առաջին անգամ այսպիսի ամպի գոյության մասին գաղափարը առաջ է քաշվել էստոնացի աստղագետ Էռնստ Էպիկի կողմից 1932 թվականին[6]: Անկախ սրանից 1950-ականներին, այսպիսի գաղափար է առաջ քաշվել նիդերլանդացի աստղաֆիզիկոս Յան Օորտի կողմից, որպես հետևյալ պարադոքսի լուծում[7]` Արեգակնային համակարգի պատմության մեջ գիսաստղերի ուղեծրերը հաստատուն չեն, նրանց շարժման վերլուծությունը հուշում է, որ նրանք վերջին հաշվով պետք է կամ բախվեն Արեգակի հետ, կամ մոլորակներից մեկի, կամ պետք է դուրս մղվեն Արեգակնային համակարգից մոլորակների հետ փոխազդման պատճառով: Բացի այդ, քանի որ նրանք կազմված են ցնդող նյութերից, այս նյութերը անընդհատ ցնդում են գիսաստղի ամեն մոտեցման ժամանակ Արեգակին, կամ նրանց վրա գոյանում է պաշտպանիչ շերտ: Այսպիսով, Օորտի կարծիքով, գիսաստղերը, հավանաբար չեն առաջացել իրենց ասյօրյա ուղեծրերի վրա, և հավանաբար անց են կացրել իրենց գոյության հիմնական մասը արտաքին ամպում[7][8][9]:
Գոյություն ունեն երկու դասի գիաստղեր` կարճ և երկար պարբերությամբ գիսաստղերերը: Կարճ պարբերությամբ գիսաստղերը ունեն համեմատաբար մոտ ուղեծրեր, 200 տարուց պակաս պտույտի պարբերությամբ և փոքր թեքումով խավարածրի հարթության նկատմամբ: երկար պարբերությամբ գիսաստղերը ունեն բավականին ձգված ուղեծրեր, հազարավոր աստղագիտական միավորների կարգի, և հայտնվում են բոլոր թեքումներից[9]: Օորտը նշել է, որ գոյություն ունի երկար պարբերությամբ գիսաստղերի ապոհելիների բաշխման պիկ (Արեգակից առավել հեռու ընկած ուղեծրի կետերը)` մոտ 20000 ա. մ., որը ենթադրում է, այդ հեռավորության վրա գիսաստղերի ամպ գնդաձև, իզոտրոպ բաշխումով[9]: Համեմատաբար հազվագյուտ գիսաստղերը, որոնք ունեն ավելի փոքր քան 10000 ա. մ. ուղեծրեր, հավանաբար, անցել են մեկ կամ ավելի անգամներ Արեգակնային համակարգի միջով, և այդ պատճառով ունեն այսպիսի ուղեծրեր (մոլորակների ձգողության ուժերի ազդեցության տակ)[9]:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Alessandro Morbidelli. (02.03.2008)։ «Origin and dynamical evolution of comets and their reservoirs» (PDF)։ arxiv։ http://arxiv.org/abs/astro-ph/0512256։ Վերցված է 2009-02-28։
- ↑ «Oort Cloud»։ NASA Solar System Exploration։ http://solarsystem.nasa.gov/planets/profile.cfm?Object=OortCloud&Display=OverviewLong։ Վերցված է 2009-02-28։
- ↑ 3,0 3,1 V. V. Emelyanenko, D. J. Asher, M. E. Bailey. (2007)։ «The fundamental role of the Oort cloud in determining the flux of comets through the planetary system»։ Monthly Notices of the Royal Astronomical Society։ http://www.blackwell-synergy.com/doi/abs/10.1111/j.1365-2966.2007.12269.x։ DOI:10.1111/j.1365-2966.2007.12269.x(անգ.)
- ↑ Alessandro Morbidelli, Harold Levison. (2004)։ «Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects (2000) CR105 and (2003) VB12 (Sedna)»։ The Astronomical Journal։ http://adsabs.harvard.edu/abs/2004AJ....128.2564M։ DOI:10.1086/424617(անգ.)
- ↑ «International Team of Astronomers Finds Missing Link»։ NRC Herzberg Institute of Astrophysics։ 2008։ http://www.hia-iha.nrc-cnrc.gc.ca/media/2008-09-04_e.html։(անգ.)
- ↑ Էռնստ Էպիկ (1932). 67. Proceedings of the American Academy of Arts and Sciences. pp. 169—182.
- ↑ 7,0 7,1 Յան Օորտ (1950). The structure of the cloud of comets surrounding the Solar System and a hypothesis concerning its origin. 11. Bull. Astron. Inst. Neth. pp. 91—110. http://articles.adsabs.harvard.edu/cgi-bin/nph-iarticle_query?1950BAN....11...91O&data_type=PDF_HIGH&type=PRINTER&filetype=.pdf.(անգ.)
- ↑ David C. Jewitt. (2002). From Kuiper Belt Object to Cometary Nucleus: The Missing Ultrared Matter. 123. The Astronomical Journal. pp. 1039—1049. http://www.iop.org/EJ/abstract/1538-3881/123/2/1039/. (անգ.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Harold F. Levison, Luke Donnes. (2007)։ խմբ․ Edited by Lucy Ann Adams McFadden, Lucy-Ann Adams, Paul Robert Weissman, Torrence V. Johnson: Encyclopedia of the Solar System, 2nd ed, Academic Press, 575—588։ ISBN 0120885891։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Կոյպերի գոտին և Օորտի ամպը»։ Астронет։ http://www.astronet.ru/db/msg/1170734/kboc.html։
- «The Kuiper Belt and The Oort Cloud»։ The Nine Planets։ http://www.nineplanets.org/kboc.html։
- «Остаток туманности — Облако Оорта»։ Исследование Солнечной системы։ http://galspace.spb.ru/index85.html։
|
|||||||||||||||||||||||