Ուրանի արբանյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրանի վեց ամենահայտնի արբանյակների համեմատական չափերը։
Ձախից աջ՝ Պակ, Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն

Ուրանի արբանյակներՈւրան մոլորակի բնական արբանյակներ: Հայտնի են 27 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Պոուպի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը — Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։

Բովանդակություն

[խմբագրել] Անվանումները

[խմբագրել] Յուրահատկությունները և խմբերը

Ուրանի արբանյակները կարելի է բաժանել երեք խմբերի՝ տասերեք ներքին արբանյակներ, հինգ խոշոր և ինը անկանոն արբանյակներ։

[խմբագրել] Ներքին արբանյակներ

Ուրանի արբանյակների և օղակների համակարգը

Տես նաև՝ Ուրանի օղակներ
2008 թվականի տվյալներով, Ուրանը ունի 13 ներքին արբանյակ։ Ներքին արբանյակները, մոթ մարմիններ են, որոնք ունեն Որանի օղակներին նման բնութագրեր և ծագում։ Նրանց ուղեծրերը ընկած են Միրանդայի ուղեծրից ներս։ Բոլոր ներքին արբանյակները խստորեն կապված են օղակների հետ, որոնք ենթադրաբար առաջացել են մեկ կամ մի քանի արբանյակների քայքայումից։ Երկու ամենամոտ արբանյակները (Կորդելիա և Օֆելիա) ծառայում են ε օղակի համար որպես «հովիվներ», իսկ ամենամեծ ներքին արբանյակը՝ Մաբը, հավանաբար, հանդիսանում է ամենահեռավոր μ օղակի սնողը։

[խմբագրել] Խոշոր արբանյակներ

Հինգ մեծ արբանյակները բավականին մեծ զանգված ունեն, որպեսզի հիդրոստատիկ հավասարակշռությունը նրանց տա գնդի ձև։ Նրանցից չորսի վրա նկատվել են ներքին և արտաքին ակտիվության նշաններ, այնպիսիք, ինչպիսին են ձորերի ձևավորումը և ենթադրվող հրաբխային գործունեություն մակերևույթի վրա։ Հինգից ամենամեծը՝ Տիտանիան, 1578 կմ շառավղով հանդիսանում է Արեգակնային համակարգի մեծությամբ ութերորդ արբանյակը։ Այն 20 անգամ փոքր է Երկրի Լուսինից։
Ուրանի արբանյակների համակարգը ամենաթեթևն է հսկա մոլորակների միջև, Ուրանի բոլոր հինգ մեծագույն արբանյակների քաշը չի կազմում նույնիսկ Տրիտոնի քաշի կեսը, որը յոթերորդն է Արեգակնային համակարգի արբանյակների շարքում (Տրիտոնի զանգվածը կազմում է մոտ 2.14 x 1022 կգ, իսկ Ուրանի արբանյակների հավաքական զանգվածը կազմում է մոտ 1 x 1022 կգ):

[խմբագրել] Անկանոն արբանյակներ

Ուրանի անկանոն արբանյակները ունեն էլիպտիկ և խստ թեքված ուղեծրեր (մեծամասնությունը ռետրոգրադ են) մոլորակից մեծ հեռավորությամբ։

[խմբագրել] Ուրանի արբանյակների տվյալները

Հաջորդականությունը ըստ մոլորակից հեռավորության է, խոշորները նշված են մուգ գույնով, ? նշանը ցույց է տալիս թվի մոտավոր լինելը։

Ուրանի արբանյակների տվյալները
Համարը Անվանումը Միջին տրամագիծը (կմ) Զանգվածը (կգ) Մեծ կիսաառանցքը (103 կմ) Պտտ. պարբ. (օր) Թեքումը Հայտն. տարեթիվ Լուսանկարը
1 Ուրան VI Կորդելիա 42 ± 6 5.0 x 1016? 49,751 0.335034 0,08479° 1986
2 Ուրան VII Օֆելիա 46 ± 8 5.1 x 1016? 53,764 0.376400 0,1036° 1986
3 Ուրան VIII Բիանկա 54 ± 4 9.2 x 1016? 59,165 0.434579 0,193° 1986
4 Ուրան IX Կրեսսիդա 82 ± 4 3.4 x 1017? 61,766 0.463570 0,006° 1986
5 Ուրան X Դեզդեմոնա 68 ± 8 2.3 x 1017? 62,658 0.473650 0,11125° 1986
6 Ուրան XI Ջուլիետա 106 ± 8 8.2 x 1017? 64,360 0.493065 0,065° 1986
7 Ուրան XII Պորցիա 140 ± 8 1.7 x 1018? 66,097 0.513196 0,059° 1986
8 Ուրան XIII Ռոզալինդա 72 ± 12 2.5 x 1017? 69,927 0.558460 0,279° 1986
9 Ուրան XXVII Կուպիդոն ~ 18 3.8 x 1015? 74,800 0.618 0,1° 2003
10 Ուրան XIV Բելինդա 90 ± 16 4.9 x 1017? 75,255 0.623527 0,031° 1986
11 Ուրան XXV Պերդիտա 30 ± 6 1.8 x 1016? 76,420 0.638 0,0° 1986
12 Ուրան XV Պակ 162 ± 4 2.9 x 1018? 86,004 0.761833 0,3192° 1985
Puck.png
13 Ուրան XXVI Մաբ ~ 25 1.0 x 1016? 97,734 0.923 0,1335° 2003
14 Ուրան V Միրանդա 471.6 ± 1.4 (6.6 ± 0.7) x 1019 129,390 1.413479 4,232° 1948
Miranda.jpg
15 Ուրան I Արիել 1157.8 ± 1.2 (1.35 ± 0.12) x 1021 191,020 2.520379 0,260° 1851
Ariel (moon).jpg
16 Ուրան II Ումբրիել 1169.4 ± 5.6 (1.17 ± 0.13) x 1021 266,300 4.144177 0,205° 1851
Umbriel (moon).jpg
17 Ուրան III Տիտանիա 1577.8 ± 3.6 (3.53 ± 0.09) x 1021 435,910 8.705872 0,340° 1787
Titania.jpg
18 Ուրան IV Օբերոն 1522.8 ± 5.2 (3.01 ± 0.07) x 1021 583,520 13.463239 0,058° 1787
Voyager 2 picture of Oberon.jpg
19 Ուրան XXII Ֆրանցիսկո ~ 12 1.3 x 1015? 4,276,000 −267.12** 147,459° 2001
20 Ուրան XVI Կալիբան ~ 98 7.3 x 1017? 7,231,000 −579.39** 139,885° 1997
21 Ուրան XX Ստեֆանո ~ 20 6 x 1015? 8,004,000 −677.48** 141,873° 1999
22 Ուրան XXI Տրինկուլո ~ 10 7.5 x 1014? 8,504,000 −748.83** 166,252° 2001
23 Ուրան XVII Սիկորակսա ~ 190 5.4 x 1018? 12,179,000 −1285.62** 152,456° 1997
24 Ուրան XXIII Մարգարիտա ~ 11 1.3 x 1015? 14,345,000 +1654.32 51,455° 2003
25 Ուրան XVIII Պրոսպերո ~ 30 2.1 x 1016? 16,256,000 −1962.95** 146,017° 1999
26 Ուրան XIX Սետեբոս ~ 30 2.1 x 1016? 17,418,000 −2196.35** 145,883° 1999
27 Ուրան XXIV Ֆերդինանդ ~ 12 1.3 x 1015? 20,901,000 −2805.51** 167,346° 2001

[խմբագրել] Ծանոթություններ

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Հղումներ

Արեգակնային համակարգ
Արեգակ Փայլածու Արուսյակ Լուսին Երկիր Ֆոբոս և Դեյմոս Հրատ Սերես Աստերոիդների գոտի Լուսնթագ Լուսնթագի բնական արբանյակներ Երևակ Երևակի բնական արբանյակներ Ուրան (մոլորակ) Ուրանի արբանյակներ Նեպտունի արբանյակներ Նեպտուն Պլուտոնի արբանյակներ Պլուտոն Կոյպերի գոտի Դիսնոմիա Էրիս Ցրված սկավառակ Օորտի ամպSolar System XXVII.png
Արեգակ
Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս ·
Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10
Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն
Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/ · Երևակի/ · Ուրանի/ · Նեպտունի/ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի
Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ
Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով