Գանիմեդ (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գանիմեդ (այլ կիրառումներ) 
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Գանիմեդ
(Յուպիտեր III)
Ganymede g1 true 2.jpg
Գանիմեդի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 7 հունվար 1610[1][2][3] թ. (Գալիլեո Գալիլեյի կողմից)
Բացարձակ մեծություն (H) 4,61 (հակադիր դիրքում)[4]
4.38 (1951)[5]
Հեռավորությունը Յուպիտեր 1 070 400 կմ[6]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 1 069 200 կմ
Ապոհելին 1 071 600 կմ
Մեծ կիսաառանցք 1 070 400 կմ
Էքսցենտրիսիտետ 0,0013[6]
Սիդերիկ պարբերություն 7,15455296[6] օր
Ուղեծրային արագություն 10,880 կմ/վ
Թեքվածություն 0,20°[6] (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 2634,1 ± 0,3 կմ[7]
Մակերևույթի մակերես 87,0 մլն. կմ²
Ծավալ 7,6 × 1010 կմ3
Զանգված 1,4819 × 1023[7] կգ
Միջին խտություն 1,936 ± 0,16[7] գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն 1,428 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն 2,741 կմ/վ
Պտույտի պարբերություն Սինքրոն
Առանցքի թեքում 0 - 0,33°[8]
Ալբեդո 0,43 ± 0,02[4]
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմ թթվածին[9]

Գանիմեդ (հին հուն.՝ Γανυμήδης), Յուպիտերի յոթերորդ արբանյակն է[10], Գալիլեյան արբանյակներից ամենափոքրը։ Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։ Հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը, 8 %-ով մեծ է Մերկուրիից (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5 268 կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ մոլորակին համարյա երկու անգամ - 45 %-ով[11]: Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2 %-ով մեծ է Տիտանի տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաև Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների միջև, նրա զանգվածը 2,02 անգամ մեծ է երկրային Լուսնի զանգվածից[12]: Կատարելով մեկ պտույտ Յուպիտերի շուրջ մոտ յոթ օրվա ընթացքում, Գանիմեդը գտնվում է 1:2:4 ուղեծրային ռեզոնանսում երկու այլ Յուպիտերի արբանյակների՝ Եվրոպայի և Իոյի հետ:

Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի սիլիկատային ապարներից և ջրային սառույցից: Սա ամբողջությամբ դիֆերենցացված մարմին է հեղուկ միջուկով, որը հարուստ է երկաթով: Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորերկրյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա[13]: Գանիմեդի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով: Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերևույթի մեկ երրորդ մասը, ծածկված են հարվածային խառնարաններով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա: Ավելի պայծոռ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերևույթը, հարուստ են լայն իջվածքներով և լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն: Պայծառ մասերի կտրտվածության պատճառը վերջնականորեն չի ուսումնասիրված, սակայն, հավանաբար, արդյունք է տեկտոնիկ ակտիվության, որը առաջացել է պարբերական տաքացումների արդյունքում[7]:

Գանիմեդը Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի սեփական մագնիտոսֆերա, որը, ամենայն հավանականությամբ, առաջացել է կոնվեկցիայի արդյունքում, հեղուկ, երկաթով հարուստ միջուկում[14]: Ոչ մեծ մագնիտոսֆերան պարփակված է ավելի հզոր Յուպիտերի մագնիտոսֆերայի մեջ և կապված է նրա հետ «բաց» ուժային գծերով: Արբանյակը ունի նաև բարակ թթվածնային մթնոլորտ, որի մեջ կան O, O2 և, հնարավոր է O3 (օզոն)[9]: Մթնոլորտում կա ատոմային ջրածին աննշան քանակներով: Կապը արբանյակի իոնոսֆերայի և մթնոլորտի միջև առայժմ պարզ չէ[15]:

Գանիմեդի հայտնաբերումը պատկանում է Գալիլեո Գալիլեյին, ով առաջին անգամ տեսավ այն 1610 թվականի հունվարի 7-ին[1][2][3]: Շուտով Սիմոն Մարիուսը առաջարկեց արբանյակի անվանումը, ի պատիվ դիցական Գանիմեդի` հին-հունական սեղանապետ-աստծո, Զևսի սիրեկանի[16]: Գանիմեդի հետազոտությունները տիեզերական սարքերով սկսվեց «Պիոներ-10» ԱՄԿ-ով Յուպիտերի համակարգի հետազոտություններից[17]: «Վոյաջեր» ծրագրով կատարվեցի ավելի մանրակրկիտ հոտազոտություններ և հնարավոր եղավ ճշտել նրա չափերը: Ստորերկրյա օվկիանոսը և մագնիսական դաշտը հայտնաբերվեցին «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով: Յուպիտերի արբանյակների հետազոտություննրի նոր առաքելությունը` «Europa Jupiter System Mission» (EJSM), հաստատված է 2009 թվականին, իսկ թռիչքը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին:

Բովանդակություն

Հայտնաբերման և անվանման պատմությունը [խմբագրել]

Լուսնի, Գանիմեդի և Երկրի համեմատական չափերը

Գանիմեդը հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականի հունվարի 7-ին, նրա պատմության մեջ առաջին աստղադիտակի միջոցով: Այդ օրը Գալիլեյը դիտարկում էր Յուպիտերի մոտ գտնվող 3 աստղերը` Գանիմեդը, Կալիստոն և մի աստղ, որը հետագայում պարզվեց, որ երկու արբանյակներ են` Եվրոպան և Իոն (միայն հաջորդ գիշերը Գալիլեյը, տեսնելով նրանց տեղաշարժը, տարբերակեց նրանց): Հունվարի 15-ին Գալիլեյը հանգեց այն եզրահանգման, որ այս դիտարկված աստղերը իրականում հանդիսանում են երկնային մարմիններ, որոնք շարժվում են Յուպիտերի շուրջ ուղեծրերով[1][2][3]: Գալիլեյը անվանեց այս չորս հայտնաբերված արբանյակները «Մեդիչիի մոլորակներ» և տվեց նրանց հերթական համարներ[16]:

Ֆրանսիացի աստղագետ Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկը առաջարկեց այս արբանյակներին տալ առանձին անուններ, անվանելով չորս Մեդիչի եղբայրների անուններով, սակայն նրա առաջարկությունը տարածում չստացավ[16]: Արբանյակի հայտնաբերմանը նաև հավակնում էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, ով դիտարկել էր Գանիմեդը 1609 թվականին, և ժամանակին չէր հրատարակել իր տվյալները[18][19][20]: Մարիուսը փորձեց տալ արբանյակներին հետևյալ անունները` «Յուպիտերի Սատուրն», «Յուպիտերի Յուպիտեր» (դա Գանիմեդն էր), «Յուպիտերի Վեներա» և «Յուպիտերի Մերկուրի», սակայն այս անվանումները նույնպես ճանաչում չստացան: Յոհան Կեպլերի առաջարկությունից հետո, Մարիուսը ևս մեկ անգամ փորձեց տալ արբանյակներին անվանումներ[16] և «Գանիմեդ» անվանումը առաջարկվել է հենց նրա կողմից 1614 թվականին[18][21]`

Aquote1.png ...Հետո եղավ Գանմեդը, տրոյայի արքա Տրոսի գեղեցիկ որդին, ում Յուպիտերը, արծվի տեսք ստանալով, առևանգեց երկինք պահելով մեջքի վրա, ինչպես հեքիաթային ձևով նկարագրում են պոետները... Երրորդը, լույսի վեհության պատճառով, Գանիմեդ...[22] Aquote2.png


Սակայն, «Գանիմեդ» անվանումը, ինչպես և Մարիուսի կողմից մյուս Գալիլեյան արբանյակների համար առաջարկված անվանումները, գործնականորեն չէին օգտագործվում ընդհուպ մինչև XX-րդ դարի կեսերը, երբ և սկսեցին օգտագործվել: Հիմնականում, ավելի հին աստղագիտական գրականության մեջ Գանիմեդը նշանակվում էր հռոմեական թվով (Գալիլեյի կողմից ներմուծված համակարգ), որպես Յուպիտեր III կամ «Յուպիտերի երրորդ արբանյակ»: Սատուրնի արբանյակների հայտնաբերումից հետո, նշանակման համակարգը, որը առաջարկել էին Կեպլերը և Մարիուսը, սկսեց օգտագործվել Յուպիտերի արբանյակների համար[16]: Գանիմեդը միակն է Գալիլեյան արբանյակներից, որն անվանվել է տղամարդ կերպարի անունով, ինչպես և Իոն, Եվրոպան և Կալիստոն Գանիմեդը ևս եղել է Զևսի սիրեկանը:

Ըստ չինական աստղագիտական գրառումների, մ.թ. ա. 365 թվականին չինացի աստղագետ Գան Դեն հայտնաբերել է Յուպիտերի արբանյակը անզեն աչքով դիտելիս (հավանաբար, դա եղել է Գանիմեդը)[23][24]:

Ուղեծիրը և պտույտը [խմբագրել]

Գանիմեդի ուղեծիրը գտնվում է 1 070 400 կիլոմետր հեռավորության վրա Յուպիտերից, փաստորեն Յուպիտերից հեռավորությամբ երրորդն է գալիլեյան արբանյակների մեջ[10]: Մոլորակի շուրջ մեկ ամբողջական պտույտ Գանիմեդը կատարում է յոթ օր երեք ժամում: Ինչպես և հայտնի արբանյակների մեծամասնությունը, Գանիմեդի պտույտը իր առանցքի շուրջ սինքրոն է նրա պտույտի պարբերության հետ Յուպիտերի շուրջ, և այն միշժ ուղղված է դեպի մոլորակը նույն կողմով[25]: Նրա ուղեծիրը ունի փոքր էքսցենտրիսիտետ և ուղեծրի թեքում Յուպիտերի հասարակածի հանդեպ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են արեգակնային և մոլորակային ազդեցությունների տակ, որոնք ազդում են դարերով: Փոփոխությունների միջակայքերն են 0,0009 - 0,0022 էքսցենտրիսիտետի համար և 0,05 - 0,32 ° թեքման համար[26]: Այս ուղեծրային տատանումները առաջացնում են պտույտի առանցքի թեքումի փոփոխություններ 0 - 0,33°[8]:

Գանիմեդի, Եվրոպայի և Իոյի Լապլասի ռեզոնանսը (ուղեծրային ռեզոնանս)

Գանիմեդը գտնվում է Եվրոպայի և Իոյի հետ ուղեծրային ռեզոնանսում` ամեն մի Յուպիտերի շուրջ Գանիմեդի կատարած պտույտի դիմաց Եվրոպան պտտվում է երկու անգամ, իսկ Իոն` չորս[26][27]: Իոյի և Եվրոպայի լավագույն դասավորումը տեղի է ունենում, երբ Իոն գտնվում է պերիկենտրոնում, իսկ Եվրոպան ապոկենտրոնում: Այսպիսի դասավորվածություն Եվրոպայի և Գանիմեդի միջև տեղի է ունենում, երբ Եվրոպան գտնվում է պերիկենտրոնում[26]: Իոյի և Եվրոպայի ու Գանիմեդի և Եվրոպայի «միանալու» ժամանակը փոփոխվում է այնպիսի արագությամբ, որը դարձնում է անհնարին այս երեք արբանյակների մեկ գծով դասավորվելը: Այսպիսի բարդ ռեզոնանսը կոչվում է Լապլասի ռեզոնանս[28]:

Այս Լապլասի ռեզոնանսը չի կարող մեծացնել Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը[28]: Այս պահին Գանիմեդի էքսցենտրսիտետը կազմում է մոտ 0,0013, ինչ կարող է լինել անցած դարաշրջանի հետևանք, երբ հնարավոր է եղել ՝քսցենտրիսիտետի աճը[27]: Գանիմեդի ուղեծրի ՝քսցենտրիսիտետը շատ հարցերի տեղիք է տալիս, եթե այն չի ավելանում, ապա ինչու այն չի կազմաքանդվել մակընթացային ազդեցության արդյունքում[28]: Սա կարող է նշանակել, որ վերջին էքսցենտրիսիտետի ավելացումը տեղի է ունեցել միայն մի քանի հարյուր միլիոն տարի առաջ[28]:Քանի որ Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը համեմատաբար ցածր է (միջինում 0,0015)[27], այս արբանյակի մակընթացային տաքացումը այս պահին աննշան է[28]: Սակայն, Գանիմեդը անցյալում, հնարավոր է, որ ուներ մեկ կամ մի քանի Լապլասի ռեզոնանսներ, որոնք կարող էին մեծացնել ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,01-ից մինչև 0,02[7][28]: Սա, հավանական է, առաջացրել է զգալի մակընթացային տաքացում Գանիմեդի ներքին կառուցվածքում, ինչը հնարավոր է, որ դարձել է անհարթ լանդշաֆտի ձևավորման պատճառ[7][28]:

Կան երկու վարկածներ որոնք բացատրում են Իոյի, Եվրոպայի և Գանիմեդի միջև լապլասյան ռեզոնանսի առաջացումը ՝ առաջինը, որ այն իսկզբանե եղել էր Արեգակնային համակարգի առաջացման առաջին օրից [29] կամ, որ այն առաջացել է արդեն Արեգակնային համակարգի ձևավորումից հետո: Վերջին վարկածի համար հավանական է նաև հետևյալ իրադարձությունների ընթացքը՝ Յուպիտերի վրայի աճող մակընթացությունները ստիպեցին Իոին ընդլայնելու ուղեծիրը այնքան, մինչև նա մտավ 2:1 ռեզոնանսի մեջ Եվրոպայի հետ, որից հետո Իոյի ուղեծիրը շարունակում էր մեծանալ, սակայն իմպուլսի մոմոենտի մի մասը հաղորդվեց Եվրոպային քանի որ այս ռեզոնանսը ստիպեց նաև Եվրոպայի ուղեծրին մեծանալ, գործընթացը զարգացավ մինչև Եվրոպան չմտավ Գանիմեդի հետ 2:1 ռեզոնանսի մեջ[28]: Արդյունքում ուղեծրերի փոփոխություները սինքրոնիզացվեցին երեք արբանյակների միջև և մեկուսացրին իրար Լապլասի ռեզոնանսում[28]:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Գալիլեյ, Գալիլեո; թարգմանված է Էդվարդ Կարլոսի կողմից և խմբագրված է Պետեր Բարկերի կողմից (մարտ 1610)։ «Sidereus Nuncius» (PDF)։ Օկլահոմայի գիտության պատմության համալսարան։ http://hsci.cas.ou.edu/images/barker/5990/Sidereus-Nuncius-whole.pdf։ Վերցված է 2010-01-13։ 
  2. 2,0 2,1 2,2 Ռայթ, Էրնի։ «Գալիլեյի Յուպիտերի առաջին դիտարկումները» (PDF)։ Օկլահոմայի գիտության պատմության համալսարան։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65Cgox4II։ Վերցված է 2010-01-13։ 
  3. 3,0 3,1 3,2 «ՆԱՍԱ. Գանիմեդ»։ Solarsystem.nasa.gov։ 2009-09-29։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CgpZp6A։ Վերցված է 2010-03-08։ 
  4. 4,0 4,1 Յեոմանս, Դոնալդ Կ. (2006-07-13)։ «Մոլորակների արբանյակների ֆիզիկական հատկանիշները»։ ՌՇԼ Արեգակնային համակարգի դինամիկական հատկանիշները։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_phys_par։ Վերցված է 2007-11-05։ 
  5. Յեոմանս և Չեմբերլեն։ «Հորիզոն առցանց էֆեմերիդների համակարգը Գանիմեդի համար (հիմնական մարմին 503)»։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/horizons.cgi?find_body=1&body_group=mb&sstr=503։ Վերցված է 2010-04-14։  (4.38, 1951-Հոկտեմբեր-03)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Մոլորակների արբանյակների միջին ուղեծրային հատկանիշները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_elem։ 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Շոուման, Ադամ Պ.; Մալոթրա, Ռենու (1999). «Գալիլեյան արբանյակները» (PDF). Սայենս 286 (5437): 77–84. doi:10.1126/science.286.5437.77. PMID 10506564. http://www.lpl.arizona.edu/~showman/publications/showman-malhotra-1999.pdf. 
  8. 8,0 8,1 Բիլզ, Բրյուս Գ. (2005). «Յուպիտերի գալիլեյան արբանյակների ազատ և ստիպողական թեքումները». Իկարուս 175 (1): 233–247. doi:10.1016/j.icarus.2004.10.028. Bibcode2005Icar..175..233B. 
  9. 9,0 9,1 Հոլլ, Դ. Տ.; Ֆելդման, Փ. Դ.; ՄակԳրատ, Մ. Ա. և ընկ. (1998). «Եվրոպայի և Գանիմեդի մթնոլորտի ծայրագույն ուլտրամանուշակագույն փայլը». Աստղագիտական ամսագիր 499 (1): 475–481. doi:10.1086/305604. Bibcode1998ApJ...499..475H. 
  10. 10,0 10,1 «Յուպիտերի արբանյակները»։ The Planetary Society։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CgmfqwH։ Վերցված է 2007-12-07։ 
  11. «Գանիմեդի տվյալները»։ www2.jpl.nasa.gov։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65Cgn8Ql1։ Վերցված է 2010-01-14։ 
  12. «Գանիմեդ»։ nineplanets.org։ October 31, 1997։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CgnurcG։ Վերցված է 2008-02-27։ 
  13. «Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը ենթադրաբար ունի թաքնված օվկիանոս»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ ՆԱՍԱ։ 2000-12-16։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CgoVa4T։ Վերցված է 2008-01-11։ 
  14. Կիվելսոն, Մ. Գ.; Խուրանա, Կ. Կ.; Կորնիտի, Ֆ. Վ. և ընկ. (2002). «Գանիմեդի հաստատուն և ինդուկտիվ մագնիսական մոմենտները» (PDF). Իկարուս 157 (2): 507–522. doi:10.1006/icar.2002.6834. Bibcode2002Icar..157..507K. http://www.igpp.ucla.edu/people/mkivelson/Publications/ICRUS1572507.pdf. 
  15. Էվիատար, Ահարոն; Վասիլիունաս, Վիտենիս Մ.; Գարնետ, Դոնալդ Ա. և ընկ. (2001). «Գանիմեդի իոնոսֆերան» (ps). Տիեզերական Մոլորակագիտություն Գիտություն 49 (3-4): 327–336. doi:10.1016/S0032-0633(00)00154-9. Bibcode2001P&SS...49..327E. http://www.tau.ac.il/~arkee/ganymop.ps. 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Յուպիտերի արբանյակներ»։ Գալիլեո ծրագիր։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CwAduBX։ Վերցված է 2007-11-24։ 
  17. «Պիոներ 11»։ Արեգակնային համակարգի հետազոտություններ։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65CgqLtrG։ Վերցված է 2008-01-06։ 
  18. 18,0 18,1 «Գանիմեդը` ամենամեծ արբանյակը»։ Կոսմոս ի Վսելենայա։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61Cw9UsVe։ Վերցված է 09.01.2010։ 
  19. Մարիուսի «Mundus Iovialis anno MDCIX Detectus Ope Perspicilli Belgici» աշխատանքը նկարագրում է 1609 թվականին կատարված դիտարկուները, իսկ հրապարակվել է միայն 1614 թվականին:
  20. «Հայտնաբերում»։ Կասկադիա համայնքի քոլեջ։ Արխիվացված օրիգինալից 2006-09-20-ին։ http://web.archive.org/web/20060920121740/http://www.cascadia.ctc.edu/facultyweb/instructors/jvanleer/astro+sum01/astro101/discovery.htm։ Վերցված է 2007-11-24։ 
  21. «Յուպիտերի արբանյակները»։ Գալիլեո ծրագիր։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CwAduBX։ Վերցված է 09.01.2010։ 
  22. «Գալիլեյան արբանյակների հայտնաբերումը»։ Արեգակնային համակարգի տեսարաններ։ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, Ռուսական գիտությունների ակադեմիա։ Արխիվացված օրիգինալից 2007-11-18-ին։ http://web.archive.org/web/20071118221327/http://www.iki.rssi.ru/solar/eng/galdisc.htm։ Վերցված է 2007-11-24։ 
  23. http://adsabs.harvard.edu/full/1981BAAS...13..793C Աստղագիտական միության բուլետեն
  24. http://adsabs.harvard.edu/full/1981BAAS...13..793B Հին աստղագիտությունը ժամանակակից Չինաստանում
  25. ՄԻլներ, Ռոն; Ուիլիամ Կ. Հարտման (մայիս 2005)։ Մեծ ճանապարհորդություն. Արեգակնային համակարգի ճանապարհորդի ուղեցույց, 3-րդ, Թայլանդ: Վորկման Փաբլիսհինգ, 108–114։ ISBN 0-7611-3547-2։ 
  26. 26,0 26,1 26,2 Մասոտո, Սուսաննա; Վարադի, Ֆերենս; Մուր, Ուիլիամ; Շուբերտ, Ջերալդ (2002). «Գալիլեյան արբանյակների ուղեծրերի թվային սիմուլացիաներ». Իկարուս 159 (2): 500–504. doi:10.1006/icar.2002.6939. Bibcode2002Icar..159..500M. 
  27. 27,0 27,1 27,2 «Եվրոպայի բարձր ալիքները»։ SPACE.com։ http://www.space.com/searchforlife/seti_tidal_europa_021003.html։ Վերցված է 2007-12-07։ 
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 28,7 28,8 Շոուման, Ադամ Պ.; Մալոթրա, Ռենու (1997). «Լապլասի ռեզոնանսի ալիքաձև պտույտները և Գանիմեդի վրագնահատումը» (PDF). Իկարուս 127 (1): 93–111. doi:10.1006/icar.1996.5669. Bibcode1997Icar..127...93S. http://www.lpl.arizona.edu/~showman/publications/showman-malhotra-1997.pdf. 
  29. Պիլի, Ս. Ջ.; Լի, Մեն Հոյ (2002). «Գալիլեյան արբանյակների միջև Լապլասի ռեզոնանսի առաջացումը նախնական ժամանակներում». Սայենս 298 (5593): 593–597. doi:10.1126/science.1076557. PMID 12386333. Bibcode2002Sci...298..593P. 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg