Ուղեծրի թեքում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղեծրի թեքում (թեքում, ուղեծրի թեքվածություն), երկնային մարմնի ուղեծրի հարթության և հաշվարկի հարթության (բազային հարթության) միջև ընկած անկյունն է:
Սովորաբար նշանակվում է i (անգլ.՝ inclination բառից): Թեքումը չափվում է աստիճաններով:
- Եթե
°, ապա երկնային մարմնի շարժումը անվանում են ուղիղ - Եթե
°
°, ապա երկնային մարմնի շարժումը անվանում են հակադարձ
- Արեգակնային համակարգում սովորաբար հաշվարկի հարթություն են ընդունում Երկրի ուղեծրի հարթությունը (խավարածրի հարթություն): Մյուս մոլորակների և Լուսնի ուղեծրերը շեղվում են Երկրի ուղեծրից միայն մի քանի աստիճանով:
- Երկրի արհեստական արբանյակների համար հաշվարկի հարթություն է ընդունվում Երկրի հասարակածի հարթությունը:
- Արեգակնային համակարգի այլ մոլորակների արբանյակների համար սովորաբար հաշվարկի հարթություն է ընդունվում համապատասխան մոլորակի հասարակածի հարթությունը:
- Էկզոմոլորակների և կրկնակի աստղերի համար հաշվարկի հարթություն է ընդունվում նկարի հարթությունը:
°, ապա երկնային մարմնի շարժումը անվանում են ուղիղ
°
°, ապա երկնային մարմնի շարժումը անվանում են հակադարձ