Եվրոպական տիեզերական գործակալություն
Եվրոպական Տիեզերական Գործակալություն (կրճատ՝ ԵՏԳ, անգլ.՝ European Space Agency, ESA), միջազգային կազմակերպություն, ստեղծվել է 1975 թվականին տիեզերքի հետազոտման նպատակով:
ԵՏԳ-ն կազմված է 18 մշտական անդամ-երկրներից, առանձին նախագծերում մասնակցել են նաև Կանադան և Հունգարիան:
ԵՏԳ-ն ստեղծվել է երկու Եվրոպական տիեզերական միավորումների հիմքի վրա, ESRO — արբանյակների ստեղծման և ELDO— «Եվրոպա» հրթիռի ստեղծման ծրագրեր:
Բովանդակություն |
Կազմակերպություն[խմբագրել]
Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում: Նորդվեյկում (Նիդերլանդներ) գտնվում է Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների Եվրոպական կենտրոնը: Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Դարմշտադտում (Գերմանիա): Մեկ այլ գերմանական քաղաքում, Քյոլնում է գտնվում Տիեզերագնացների Եվրոպական կենտրոնը: Երկրագնդի դիտարկումների կենտրոնը և ԵՏԳ տեղեկատվական կենտրոնը գտնվում են Ֆրիսկատիում Հռոմի մոտ (Իտալիա): Ստեղծված տիեզերական ապարատների արձակման համար օգտագործվում է Կուրու տիեզերակայանը Ֆրանսիական Գվիանայում: ԵՏԳ-ն ունի կոնտակտային գրասենյակներ Բելգիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչպես նաև մակերևութային հսկողության կայաններ ամբողջ աշխարհում:
Գործակալությունում աշխատում է 1.907 մարդ (2005), իսկ բյուջեն կազմում է 2.977 միլիոն եվրո (2005):
Մասնակից երկրներ և բյուջե[խմբագրել]
Անդամություն և ներդրում ԵՏԳ-ում[խմբագրել]
Այս աղուսյակում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ԵՏԳ-ի մասնակից երկրների և նրանց ներդրման մասին 2011 թվականի ընթացքում՝
| Երկիր | Մասնակցում է | Ազգային ծրագիր | Ներդրումը (մլն. €) |
Ներդրումը (%) |
|---|---|---|---|---|
| 30 հոկտեմբեր 1980 | CNES | 751,4 | 18,8% | |
| 30 հոկտեմբեր 1980 | DLR | 713,8 | 17,9% | |
| 30 հոկտեմբեր 1980 | ASI | 380,0 | 9,5% | |
| 30 հոկտեմբեր 1980 | UKSA | 265,3 | 6,6% | |
| 30 հոկտեմբեր 1980 | CDTI | 201,9 | 5,1% | |
| 30 հոկտեմբեր 1980 | BELSPO | 164,8 | 4,1% | |
| 30 հոկտեմբեր 1980 | NSO | 84,2 | 2,1% | |
| 30 հոկտեմբեր 1980 | SSO | 96,2 | 2,4% | |
| 30 հոկտեմբեր 1980 | SNSB | 59,9 | 1,5% | |
| 30 հոկտեմբեր 1980 | DTU Space | 31,2 | 0,8% | |
| 30 դեկտեմբեր 1980 | EI | 15,6 | 0,4% | |
| 30 դեկտեմբեր 1986 | NSC | 63,2 | 1,6% | |
| 30 դեկտեմբեր 1986 | FFG | 54,0 | 1,3% | |
| 01 հունվար 1995 | TEKES | 20,1 | 0,5% | |
| 14 նոյեմբեր 2000 | FCT | 15,8 | 0,4% | |
| 09 մարտ 2005 | ISARS | 14,9 | 0,4% | |
| 30 հունիս 2005 | Luxinnovation | 11,5 | 0,3% | |
| 08 հուլիս 2008 | CSO | 10,4 | 0,3% | |
| Ասսոցիացված մասնակիցներ | ||||
| 01 հունվար 1979 | CSA | 20,5 | 0,5% | |
| Մասնակիցներ և գործընկերներ | 2 975,0 | 74,5% | ||
| 28 մայիս 2004 | ESP | 777,9 | 19,5% | |
| համաձայն ECS համաձայնագրի | — | — | 7,9 | 0,2% |
| Այլ մուտքեր | — | — | 233,0 | 5,8% |
| Ընդամենը ԵՏԳ | 3 993,8 | 100,0% |
Բյուջեի հատկացում և բաշխում[խմբագրել]
ԵՏԳ բյուջեն կազմում էր 2,977 միլիարդ € 2005 թվականին, 2,904 միլիարդ € 2006, 3,018 միլիարդ € 2008 և 3,600 միլիարդ € 2009. Ամեն 3-4 տարին ԵՏԳ անդամ երկրները ԵՏԳ համաժողովի ժամանակ համաձայնեցնում են բյուջետային պլանը մի քանի տարվա համար: Չնայած այն հանգամանքին, որ պլանը կարող է փոփոխվել, այն ուղղորդում է գործունեության հիմնական ուղղությունները: Վերջին համաժողովը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ համաձայնեցվել է բյուջեն մինչև 2012 թվականը: Որպես կանոն, երկրները ունեն իրենց ազգային տիեզերական ծրագրերը, որոնք տարբեր ձևերով համագործակցում են ԵՏԳ-ի հետ, ֆինանսական կամ կազմակերպական առումներով: Օրինակ, ֆրանսիական տիեզերական գործակալությունը (CNES) ունի բյուջե, որը գերազանցում է ԵՏԳ-ին հատկացված գումարները երկու անգամ: Իրականացվում են նաև համատեղ ծրագրեր ԵՏԳ-ի և ազգային տիեզերական գործակալությունների միջև:
Ընդլայնում[խմբագրել]
ԵՏԳ անդամակցելը իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում երկիրը ստորագրում է Համագործակցության մասին համաձայնագիրը (անգլ. Cooperation Agreement): Եթե երկիրը ցանկանում է առավել ամբողջական համագործակցել ՏԵԳ-ի հետ, նա ստորագրում է ECS համաձայնագիրը (անգլ. European Cooperating State Agreement): Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում, որից հետո երկիրը կարող է կամ սկսել բանակցություններ լիիրավ անդամ դառնալու մասին, կամ ստորագրել նոր համաձայնագիր: 2011 թվականի հունվարի 20-ին Ռումինիան ստորագրել է ԵՏԳ կոնվենցիան և մեկ տարվա ընթացքում կդառնա գործակալության 19-րդ անդամը:
ԵՏԳ նախագծեր[խմբագրել]
- Արիան — կրող հրթիռների ընտանիք;
- Սփեյսլաբ — տիեզերագնացների համար նախատեսված մոդուլ, որը ամրացված էր ամերիկյան «Սփեյս Շաթլ» տիեզերանավերի մեջ;
- Կոլամբուս — սկզբում առանձին ուղեծրային կայանի նախագիծ, հետագայում իրականացվել է որպես ՄՏԳ մոդուլ;
- ATV — ավտոմատ բեռնատար տիեզերանավ;
- Ջոտտո — ԱՄԿ Հալլեյի գիսաստղի ուսումնասիրելու համար
- Հյուգենս — Տիտանի (Սատուրնի արբանյակ) վրա իջեցվող սարք Կասսինի ԱՄԿ-ի կազմում (համատեղ ՆԱՍԱ-ի հետ)
- Սմառտ-1 — ԱՄԿ ուղղված դեպի Լուսին
- Ռոզետտա — ԱՄԿ ուղղված դեպի գիսաստղ
- Մարս-Էքսպրես — ԱՄԿ ուղղված դեպի Մարս
- Վեներա-Էքսպրես — ԱՄԿ ուղղված դեպի Վեներա
- BepiColombo — համատեղ JAXA-ի հետ ԱՄԿ ուղղված դեպի Մերկուրի
- Դարվին — տիեզերական ինֆրակարմիր աստղադիտակ (նախագծվում է 2015 թվականում արձակման համար)
- Գայա — տիեզերական աստղադիտակ (նախագծվում է 2013 թվականին արձակման համար)
- Գալիլեո — նախագծվող արբանյակային նավիգացիոն համակարգ
- MetOp — օդերևութաբանական արբանյակներ
- YES և YES2 — երիտասարդ ճարտարագետների կողմից նախագծված արբանյակներ
- Հերմես — բազմակի օգտագործման տիեզերանավ ինքնաթիռային սխեմայով (ծրագիրը կանգնեցված է 1987—1993 թվականներ)
- Վեգա — կրող հրթիռ (նախագծվում է)
- Սոյուզ-ՍՏ — կրող հրթիռ պատվիրված Ռուսաստանում Կուրու տիեզերակայանից արձակումներ կատարելու համար
- CSTS — մասնակի բազմակի օգտագործման տիեզերանավ (նախագծվում է մինչև 2018 թվականը)
ԵՏԳ ծրագրեր[խմբագրել]
ԵՏԳ կազմակերպել է և կազմակերպում է տիեզերական ֆունդամենտալ հետազոտությունների ծրագրեր՝