Չեխիա
| Չեխական Հանրապետություն Česká republika |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Kde domov můj |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Պրահա | |||||
| Պետական լեզու(ներ) | չեխերեն | |||||
| Կառավարում | Պառլամենտական հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Միլոշ Զեման | ||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 78,866 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 2.0 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2007 նախահաշիվը | 10,306,709 | ||||
| - | 2001 մարդահամարը | 10,230,060 | ||||
| - | Խտություն | 130 /կմ² 337 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Չեխական կրոնա (CZK) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||||
| Ինտերնետ | .cz | |||||
| Հեռախոսային կոդ | +420 | |||||
Չեխիա (չեխերեն` Česko), պաշտոնական անվանումը Չեխական Հանրապետություն (չեխերեն` Česká republika), կարճեցված ՉՀ (չեխերեն՝ ČR), պետություն Կենտրոնական Եվրոպայում։
Չեխիայի Հանրապետությունը, ինչպես պաշտոնապես կոչվում է Չեխիան, գտնվում է համարյա Եվրոպայի կենտրոնում: Հյուսիսում այն ունի սահման Լեհաստանի, հարավում` Ավստրիայի, արևելքում` Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում` Գերմանիայի հետ; Պրահան` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշջային տեսարժան վայրերից մեկը: Այն կառուցված է Վլտավա գետի վրա: Պրահայի բնակչությունը 1 մլն.-ից ավել է: Պետությունը առաջացել է երկու պատմական շրջանների` Մոռավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում: Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին: Այն ժամակներում այդ հողերի վրա առաջացել է առաջին միավորված պետությունը` Պրժեմիսլովիչների թագավորությամբ: Այդ պետությունը կոչվում էր Բոհեմիա Թագավորություն: Այն բավականին հարուստ և հզոր էր, սակայն 15-րդ և 17-րդ դարերում ծագած կրոնական հակամարտությունների հետևանքով, այն անկում ապրեց: Որոշ ժամանակ անց բոլոր հողերը անցան Հաբսբուրգների ազդեցության տակ և մտան Ավստրո-հունգարական կայսրության կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1918թ.-ին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն: 1938 թ.-ին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Չեխոսլովակիան անցավ Խորհրդային Միության ազդեցության տակ և մտավ Սոցճամբար: 1968թ.-ից շրջանառության մեջ մտավ Պրահյան գարուն արտահայտությունը, երբ օգոստոսի լույս 21-ի գիշերը Վարշավյան պայմանագռի անդամ խորհրդային հինգ հանրապետությունների զորքերը հատեցին Չեխոսլովակիայի սահմանը` ազատական տրամադրված բնակչությանը ճնշելու նպատակով: Փողոց դուրս եկան շարքային քաղաքացիները: Դիմադրությունը տևեց ընդամենը երկու օր, ապստամբությունը ճնշվեց: 1989 թ.-ին Չեխոսլովակիան Թավշյա հեղափոխության հետևանքով շեղվեց զարգացման սոցիալիստական ուղուց: 1993թ.-ի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի` առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ: 1999թ.-ին Չեխիան մտել է ՆԱՏՕ-ի, իսկ 2004թ.-ին` Եվրամիության կազմի մեջ: ԵՄ-ին անդամակցելու հետ զուգահեռ Չեխիան ստոևագրել է Շենգենյան համաձայնագիրը և 2007թ.-ի դեկտեմբերի 21-ից վերացվել է Չեխիայի ցամաքային սահմաններին սահմանապահական հսկողությունը: Չեխիայի բնակչությունը 10 մլն.-ից ավել է, որի 95 տոկոսը կազմում են չեխերը, ևս 3 տոկոսը կազմում են գերմանացիները, գնչուները, հունգարացիները, լեհերը և հրեաները, իսկ 2 տոկոսը` սլովակները: Արժե նշել, որ բնակչության 70 %-ից ավելին 15-65 տարեկանի միջակայքում է, իսկ մանկական մահացության մակարդակը ամենացածրերից է Եվրոպայում: Չեխիան հանդիսանում է խիտ բնակեցված երկիր, որի բնակչությունը հավասարաչափ է բաշխված պատության ողջ տարածքով: Ամենախիտ բնակեցված շրջանները գտնվում են խոշոր քաղաքների` Պրահա, Օստրավա, Բրնո, տեղակայման վայրերում: Քաղաքներում են ապրում բնակչության 70-ից ավել տոկոսը: Չեխիայի Հանրապետությունը զբաղեցնում է 79 հազ. քառ. կմ տարածք: Չեխիայի ամենաբարձրադիր շրջանը Բոհեմյան լեռնազանգվածն է, որը ծովի մակերևույթից բարձր է 3000 ֆուտ: Չեխիայի ամենաբարձր գագաթը կոչվում է Կրկոնոսե, ինչը թարգմանաբար նշանակում է Հսկայական լեռ: Գետերը Չեխիայի անբաժան մասն են կազմում: Վլտավան, Էլբան, Մորավան և Օդերը հոսում են պետության ողջ տարածքով: Չնայած որ Չեխիան չունի ելք դեպի ծով, նրա մեծ գետերը ունեն ելք դեպի 3 ծով` Բալթիկ, Հյուսիսային և Սև ծովեր: Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդում բարեխառն աշխարհագրական լայնություններում: Երկրի կլիման մեղմ է` ցուրտ ձմեռներով և ջերմ ամառային սեզոններով: Այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերությունը ամենազարգացածն ու կայունն է համեմատած սոցճամբարի մնացած երկրների: Չեխիայի էկոնոմիկայի հիմքը արդյունաբերությունն է, մասնավորապես` մեքենաշինությունը, էլէկտրատեխնիկան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը: Գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության դերը երկրի էկոնոմիկայում աննշան է և մշտապես նվազում է: Չեխիայի Հանրապետության էկոնոմիկան մեծ թռիչք կատարեց անցած դարի 90-ական թթ.-ի սկզբին, երբ երկրում օրինականացվեց մասնավոր բիզնեսը և վերացվեց գների պետական կարգավորումը: Պետք է նշել, որ չեխական էկոնոմիկայի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել օտարերկրյա ներդրումները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում իրականացվեց արդյունաբերության բոլոր ճյուղերի և սպասարկման ոլորտի սրընթաց արդիականացումը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեխիա կատեգորիայում։ |
|
|
|
|---|---|