Մեծ Մորավական տերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Մորավական տերություն, Մեծ Մորավական իշխանություն, արևմտյան սլավոնների վաղ ֆեոդալական պետություն 9-րդ-10-րդ դարերում։ Կազմավորվել է Մորավա գետի հովտում և իր բարգավաճ շրջանում ընդգրկել Մորավիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լուժիցի, Պանոնիայի տարածքները և որոշ սլավոնական հողեր։

Մայրաքաղաքն էր Վելեգրադը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները վկայում են այդ տարածքում բարձր զարգացած հողագործության, արհեստների, Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի հետ առևտրի, ամրոցներում և ազնվականների նստավայրերում տնտեսական և քաղաքական աշխույժ կյանքի մասին։ Պատմականորեն հայտնի առաջին իշխան Մոյմիր I-ի օրոք (830-846) տարածվել է քրիստոնեությունը։

Տերությունն ավելի է ամրապնդվել Ռոստիսլավի օրոք (846-870), որը ակտիվորեն պայքարել է գերմանական ագրեսիայի դեմ, դաշինք կնքել Բյուզանդիայի հետ (862)։ Նրա խնդրանքով Բյուզանդիայից Մեծ Մորավական տերություն են ժամանել (836) Կիրիլը և Մեֆոդին, որոնք և հիմնել են գերմանական եպիսկոպոսությունից անկախ սլավոնական եկեղեցին, որով ամրապնդվել է Մեծ Մորավական տերության քաղաքական ինքնուրույնությունը։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության տարածքն առավել մեծ չափերի է հասել Սվյատոպոլկի օրոք (870-8949-րդ դարում ուժեղացել են ուդելային իշխանները։

895 թվականին Մեծ Մոավական տերությունից անջատվել է Չեխիան, 897 թվականին՝ Լուժիցը, 906 թվականին քոչվոր հունգարները գրավել են տերության տարածքի մեծ մասը՝ վերջ տալով նրա գոյությանը։

Մեծ Մորավական տերության իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Róna-Tas, András (1999) Hungarians & Europe in the Early Middle Ages: An Introduction to Early Hungarian History translated by Nicholas Bodoczky, Central European University Press, Budapest, ISBN 963-9116-48-3 ;
  • Kirschbaum, Stanislav J. (1996) A History of Slovakia: The Struggle for Survival St. Martin’s Press, New York, pp. 25–28, ISBN 0-312-16125-5 ;
  • История культуры славянских народов. В 3-х тт. / Отв. ред. Г. П. Мельников. — М.: Государственная академия славянской культуры, 2003. — Т. I: Древность и Средневековье. — 488 с. — ISBN 5-85291-021-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Մորավական տերություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 437