Ունիտար պետություն
Պետական կարգն իրենից ներկայացնում է իշխանության վարչատարածքային կազմավորման առանձնահատկությունները։ Ըստ պետական կարգի պետությունները լինում են
- ունիտար,
- դաշնային կամ ֆեդերատիվ։
Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են նաև կոնֆեդերացիաներ կամ համադաշնություններ, որոնք սակայն, իրենցից ավելի շատ ներկայացնում են ոչ թե պետություններ, այլ պետությունների համագործակցության ձևեր։ Ունիտար պետությունները ծագումնաբանորեն ավելի վաղ են հանդես եկել։ Ունիտար պետությունները, որպես կանոն, ձևավորվում են մոնոէթնիկ տարածքների վրա։ Այստեղ վարչատարածքային բոլոր սուբյեկտները հավասար են իրենց քաղաքական և իրավական կարգավիճակով։ Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Ունիտար պետություններում վարչատարածքային միավորները չեն կարող ունենալ սեփական կառավարությունը, սեփական պառլամենտը կամ դատական իշխանության կառույցները: Ունիտար պետությունները տարանջատվում են՝
- կենտրոնացված,
- ապակենտրոնացված պետություններ։
Կենտրոնացված ունիտար պետությունների օրինակ է ՀՀ-ը, իսկ ապակենտրոնացվածի՝ Ֆրանսիան, Վրաստանը և այլն։
Ավազակապետություն • Ավտոկրատիա • Արիստոկրատիա • Բացարձակ միապետություն • Բռնապետություն • Գերոնտոկրատիա • Դաշնություն • Դիարխիա • Դիկտատուրա • Եռապետություն • Թեոկրատիա • Ժողովրդավարություն • Իսլամիստական պետություն • Խորհրդարանական ժողովրդավարություն • Կեսարոպապիզմ • Կոնդոմնիում • Համադաշնություն • Հանրապետություն • Մերիտոկրատիա • Միակուսակցական պետություն • Միապետություն • Պարտիտոկրատիա • Պլուտոկրատիա • Պոնտիֆիկատ • Պոռնոկրատիա • Պսևդոկրատիա • Սահմանադրական միապետություն • Տեխնոկրատիա • Ունիտար պետություն • Քառապետություն • Օլիգարխիա • Օխլոկրատիա