Էստոնիա
| Eesti Vabariik Էստոնիա |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Ազգային հիմն՝ Mu isamaa, mu õnn ja rõõm |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Տալլին | |||||
| Պետական լեզու(ներ) | Էստոներեն | |||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 45,226 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 4.56% | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2006 նախահաշիվը | 1,344,000 | ||||
| - | Խտություն | 29.8 /կմ² 76.4 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | EET (UTC+2) | |||||
| - | Ամռանը (DST) | EEST (UTC+3) | ||||
| Ինտերնետ | .ee | |||||
| Հեռախոսային կոդ | +372 | |||||
Էստոնիա (էստոներեն՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն)․ պետություն Հյուսիսային Եվրոպայի Բալթյան ռեգիոնում: Էստոնիան ժողովրդավարական պառլամենտական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է: Հանդիսանում է Եվրոմիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։ Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային Զարգացման Ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է: Համաշխարհային Բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի Միաջազգային Հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և դեմոկրատիայի ցուցանիշներով։
Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ. (2003թ․): Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանում
«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնների (ինքնանվանումը` էէստլասեդ) նախնիների` ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։
[խմբագրել] Աշխարհագրություն և ժողովրդագրություն
Ողողվում է Բալթիկ ծովի Ֆիննական և Ռիգայի ծոցերի ջրերով։ Սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Տարածությունը 45,1 հազար կմ քառակուսի։ Տարածքի մեծ մասը ցածրադիր հարթավայր է (միջին բարձրությունը 50 մ)։ Առավել բարձր է հյուսիս-արևելյան մասը, ուր Հաանյա բարձրավայրն է (բարձրությունը մինչև 318 մետր, Սուուր Մունամյադի լեռը)։[1]
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Հայ համայնք
Հիմնական հոդված՝ Հայերը Էստոնիայում
Հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել XIX դարից: Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները: Այստեղ 1830-ական թթ-ից տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և ուրիշներ:
XIX դ. 2-րդ կեսին – XX դ. սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող: Գործել է Հայ ուսանողների միություն: Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Էստոնիայում: Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Էստոնիայում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր: Հետագա տարիներին (Էստոնիայում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ:
1989-ի մարդահամարի տվյալներով՝ Էստոնիայում բնակվել է 1600 հայ: 2003թ․ տվյալներով հայերի թիվը երկրում շուրջ 2 հզ. է: Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում ևն: Հայերի մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ:
Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները: Նրանց գործունեությունը համադրում է Էստոնիայի Հայկական ազգային միությունը (պաշտոնապես գրանցվել է 1998-ին):
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 161-162.
[խմբագրել] Տես նաև
- ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության կայքի էջը ՀՀ և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ
|
|||||
