Հելսինկիի եզրափակիչ ակտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելսինկիի եզրափակիչ ակտ, 1975 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած «Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի» եզրափակիչ ակտը։ Փաստաթուղթը ստորագրվել է 35 պետության ղեկավարների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Եվրոպական (բացի Ալբանիայից և Անդորայից) պետությունների կողմից: Այն նպատակ ուներ բարելավել արևմտյան և Վարշավյան պայմանագրի երկրների միջև հարաբերությունները:
Այն սահմանում էր ընդհանուր սկզբունքներ մարդու հիմնարար իրավուքների, պետությունների միջև համագործակցության, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջկանության, ժողովրդների ինքնորոշման և այլնի վերաբերյալ։