Ֆինլանդիա
| Suomen tasavalta Ֆինլանդիայի Հանրապետություն |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Maamme |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Հելսինկի | |||||
| Պետական լեզու(ներ) | ֆիններեն | |||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 338,145 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 9.4 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2012 նախահաշիվը | 5,426,674 | ||||
| - | 2000 մարդահամարը | 5,181,115 | ||||
| - | Խտություն | 16 /կմ² 40 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+2) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+3) | ||||
| Ինտերնետ | .fi | |||||
| Հեռախոսային կոդ | +358 | |||||
Ֆինլանդիա (ֆինլ.` Suomi, շվեդ.` Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆինլ.` Suomen tasavalta, շվեդ.` Republiken Finland[1]) պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թ.-ից` Եվրոպական Միության և 1996 թ.ից Շենգենյան համաձայնության անդամ է։
Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուքում` Շվեդիայի Թագավորությանը, հյուսիսում` Նորվեգիայի Թագավորությանը։ Ողողվում է Բալթիկ ծովի, Ֆինական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի` 305,5 հզ. կմ²), բնակչությունը` 5,3 մլն. (2007), մայրաքաղաքը` Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։
Անկախ հանրապետություն է 1917 թվականից։
2010 թվականին Ֆինլանդիան Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլ.` The world's best countries)[2], իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։
Վարչական բաժնում[խմբագրել]
2010 թվականի Հունվարի 1-ից Ֆինլանդիայի Հանրապետության վարչական բաժանման համակարգը հետևյալն է՝
- 20 մարզ (ֆին. maakunta, շվեդ.՝ landskap)
- մարզերը բաժանված են 72 շրջանի (ֆին. seutukunta, շվեդ.՝ ekonomisk region)
- շրջանները բաժանված են 342 համայնքի (ֆին. kunta, շվեդ.՝ kommun)
Անվանում[խմբագրել]
Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր։ Իրոք, նրա տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հազար է (տարածքի 10 %-ը)։
Ծանոթագրություններ[խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆինլանդիա կատեգորիայում։ |
| Ընթերցեք Ֆինլանդիա բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։ |
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|