Շենգենյան համաձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շենգենյան համաձայնություն, Եվրոմիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն։ Սկզբում ստորագրել էին Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Ֆրանսիան, ուժի մեջ է մտել 1995 թ. մարտի 26-ին։

Շենգենյան համաձայնության պատմությունը[խմբագրել]

Համաձայնագիրն ստորագրված էր Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանների հատման կետի մոտ։

Այն ժամանակվանից հետո համաձայնությանն անդամագրվեցին ևս մի քանի երկիր և 2007 թ. վերջի դրությամբ այդ համաձայնագիրն ստորագրված էր 30 երկրների կողմից և սահմանային հսկողության վերացման կարգավիճակով այն փաստորեն գործում է 24 երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա և Ֆրանսիա։ Այդ բոլոր երկրները միասին կազմում են Շենգենյան զոնան։ Մի շարք այլ երկրներ, որտեղ Շենգենյան համաձայնությունն արդեն ուժի մեջ է մտել, առայժմ չեն վերացրել սահմանային հսկողությունը և այդպիսով Շենգենյան զոնայից դուրս են մնում։

Նորվեգիայի և Իսլանդիայի բացառությամբ, շենգենյան բոլոր երկրները Եվրոպական Միության անդամներ են։

Եվրոմիության հինգ անդամ արդեն ստորագրել են Շենգենյան համաձայնագիրը, բայց մնում են Շենգենյան զոնայից դուրս, քանզի անձնագրային հսկողությունն չեղյալ չէր հայտարարված (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա), կամ էլ՝ վերացումը նախատեսված է ապագայում (Բուլղարիա, Կիպրոս, Շվեյցարիա, Ռումինիա

2005 թ. հունիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկեցին հօգուտ Շենգենյան զոնա մտնելու։

2006 թ. մարտի 15-ին ընդունվել է Շենգենյան կոդեքսը սահմանների մասին, որը որոշ փոփոխության ենթարկեց Շենգենյան կոնվենցիան։

2007 թ. դեկտեմբերի 21-ից ցամաքային և ծովային սահմանային հսկողությունը վերացվել է Շենգենյան զոնա մտած 9 երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Չեխիայում, Սլովակիայում և Սլովենիայում, իսկ օդային սահմանային հսկողությունը վերացվել է 2008 թ. մարտի 30-ին։

Համաձայնության մասնակիցները[խմբագրել]

Շենգենյան վիզայի արտոնությունները      Եվրոմիության անդամ երկրներ     Վիզա չպահանջող հատուկ դրույթներ (Շենգենյան պայմանագիր, և այլն)     Մուտք Շենգենյան երկրներ 90 օրով՝ առանց վիզայի     Վիզա է պահանջվում Շենգենյան երկրներ մուտք գործելու համար     Շենգենյան վիզայի կարգավիճակը ճշտված չի

2007 թ. ավարտին Շենգենյան հանաձայնագիրն արդեն ստորագրված էր 30 երկրների կողմից։ Մեծ տարբերություն կա պայմանագրի ուժի մեջ պաշտոնապես մտնելու և սահմանային հսկողության փաստացի վերացման միջև։ Սահմանային հսկողությունը կարող է վերացվել միայն այն դեպքում, եթե բավարարված են տեխնիկական պայմանները (Շենգենյան ինֆորմացիոն համակարգին միանալը)։

Համաձայնագիրն ստորագրած երկրներից բացի Շենգենյան զոնա են մտնում ևս չորս, իսկ Լիխտենշտայնն էլ հաշված՝ հինգ «գաճաճ պետություն»։ Պատճառը՝ Շենգենյան համաձայնության անդամ որոշ երկրների հետ ունեցած այդ պետությունների հարաբերությունների յուրահատկությունները։

Տեսնել նաև[խմբագրել]