Մալթա
| Ir-Repubblika ta' Malta Մալթայի Հանրապետություն |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ L-Innu Malti |
||||||
| Մայրաքաղաք | Վալետա | |||||
| Ամենամեծ քաղաք | Բիրկիրկարա | |||||
| Պետական լեզու(ներ) | մալթերեն անգլերեն |
|||||
| Կառավարում | հանրապետություն | |||||
| Անկախություն` 1964թ. | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 316 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.001 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2006 նախահաշիվը | 402,000 | ||||
| - | 2005 մարդահամարը | 404,500 | ||||
| - | Խտություն | 1,282 /կմ² 3,339 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | եվրո (մինչև 2008թ. մալթայան լիր) (MTL) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||||
| Ինտերնետ | .mt | |||||
| Հեռախոսային կոդ | +356 | |||||
Մալթան պետություն է Հարավային Եվրոպայում:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Զբաղեցնում է Մալթայան կղզեխումբը՝ 2 մեծ (Մալթա ու Գոցո) և մի շարք մանր կղզիներ՝ Միջերկրական ծովի կենտրոնական մասում:
Առանց գետերի և լճերի թփուտային բուսականությամբ քարքարոտ երկիր է:
[խմբագրել] Պատմություն
Հարմար աշխարհագրական դիրքը վաղուց է հրապուրել օտարերկրյա նվաճողներին՝ փյունիկեցիներին, կարթագենացիներին, հռոմեացիներին, արաբներին, նորմաններին, իսպանացիներին: 1530թ-ին Մալթայում հիմնավորվել է հոգևոր ասպետական ուխտ (կաթոլիկ եկեղեցու միավորում), որն այդպես էլ կոչվեց՝ Մալթայական ուխտ: 1798թ-ին ուխտին կղզուց դուրս քշեցին ֆրանսիացիները, իսկ 1799թ-ին Մալթան և Գոցո ու Կոմինո կղզիները գրավեց Մեծ Բրիտանիան: Մալթան դարձավ անգլիական ռազմածովային կարևորագույն խարսխակայան Միջերկրական ծովում, որը գոյատևեց ավելի քան 150 տարի: 1921թ-ին Մալթան ստացել է ինքնավարության իրավունք, իսկ 1964 թ-ին անկախացել: 2004թ-ին անդամակցել է Եվրոպական միությանը, իսկ 2008թ-ից մտել է եվրոյի գոտի:
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
Մալթայում ամուսիներն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ այլ մարդու հետ։
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|||||