Կուկի կղզիներ
| Կուկի կղզիներ Kūki 'Āirani (մաորի) Cook Islands (անգլ.) |
||||
|---|---|---|---|---|
|
|
||||
| Մայրաքաղաք | Ավարուա (անգլ.` Avarua | |||
| Ամենամեծ քաղաք | Ավարուա | |||
| Պետական լեզու(ներ) | Մաորի, Անգլերեն | |||
| Կառավարում | Սահմանափակ միապետություն | |||
| Ասոցացված պետություն | ||||
| Տարածք | ||||
| - | Ընդհանուր | 240 կմ² 91 մղոն² |
||
| - | Ջրային (%) | 0 | ||
| Բնակչություն | ||||
| - | 2006 նախահաշիվը | 19,569 | ||
| Դրամական միավոր | Նորզելանդական Դոլար (NZD), Կուկի կղզիների Դոլար | |||
| Ժամային գոտի | (UTC-10) | |||
| Ինտերնետ | .ck | |||
| Հեռախոսային կոդ | +682 | |||
Կուկի կղզիներ (Kūki 'Āirani (մաորի), Cook Islands (անգլ.)՝ ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում: Կուկի կղզիները սահմանակից երկրներ չունեն, սակայն ջրային տարածքներով սահմանակցում են հյուսիսում՝ Կիրիբատիի, արևելքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի, արևմուտքում՝ Նիուէյի, Ամերիկյան Սամոայի և Տոկելաույի, իսկ հարավում՝ Խաղաղ Օվկիանոսի չեզոք ջրերով: Տարածքը կազմում են 15 կղզիներ, որոնցից 6-ը հյուսիսային խմբում, 9-ը՝ հարավային: Կղզիներից 3-ն անմարդաբնակ են: Ցամաքի ընդհանուր տարածքը՝ 240 կմ2, բնակչությունը՝ մոտ 20 հազար մարդ: Մայրաքաղաքն է Ավարուա քաղաքն է (Ռարոտոնգա կղզի): Ժամանակակից անվանումը կղզախումբն ստացել է միայն XIX դարում ռուս ծովագնաց Իվան Կրուզենշտեյնի կողմից: Կրուզենշտեյն անվանել է դրանց անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի պատվին: Մինչ այդ կղզիները կոչվում էիր Հերվի կղզիներ:
Կղզիները [խմբագրել]
| № | Կղզի | Մակերես (կմ²) |
Բնակչություն (2006) |
||
|---|---|---|---|---|---|
| Հարավային խումբ | |||||
| 1 | Ռարոտոնգա | 67,19 | 14 153 | ||
| 2 | Աիտուտակի | 18,3 | 2 194 | ||
| 3 | Ատիու | 26,9 | 572 | ||
| 4 | Մանգաիա | 51,8 | 654 | ||
| 5 | Մանուաէ | 6,2 | — | ||
| 6 | Մաուկե | 18,4 | 393 | ||
| 7 | Միտիարո | 22,25 | 219 | ||
| 8 | Պալմերստոն | 2,1 | 63 | ||
| 9 | Տակուտեա | 1,22 | — | ||
| Հյուսիսային խումբ | |||||
| 10 | Մանիխիկի | 5,4 | 280 | ||
| 11 | Նասսաու | 1,3 | 75 | ||
| 12 | Պուկապուկա | 1,3 | 507 | ||
| 13 | Ռակախանգա | 4,1 | 141 | ||
| 14 | Սուվորով | 0,4 | — | ||
| 15 | Տոնգարևա | 9,8 | 251 | ||
| Ընդամենը | 236,66 | 19 502 | |||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կուկի կղզիներ կատեգորիայում։ |