Վիրջինյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինյան կղզիներ
Տեսակկղզեխումբ
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Ամենաբարձր կետMount Sage?
Մակերես650 կմ²
Կազմված էUSVI, Բրիտանական Վիրջինյան կղզիներ և Իսպանական Վիրգինյան կղզիներ
Մասն էLeeward Islands?
Աշխարհագրական տեղադրությունՓոքր Անտիլյան կղզիներ
Ջրլիցի ափինԿարիբյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Վիրջինյան կղզիներ (անգլ.՝ Virgin Islands), մանր կղզիների խումբ (մոտ 100) Վեստ Ինդիայում։ Տարածությունը 497,4 կմ² է, որից 153,4 կմ² պատկանում է Մեծ Բրիտանիային (վարչական կենտրոնը՝ Ռոդ Թաուն), 344 կմ²՝ ԱՄՆ-ին (վարչական կենտրոնը՝ Շարլոտե Ամալիե)։ Բնակչությունը 122 հզ․( 1977), իսկ 106,4 հազար ներառյալ տարածում տեղակայված զորքը։ Ընդհանուր տարածքը՝ 650 կմ²։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել է Ք.Կոլոմբոսը 1493 թվականին և անվանել «Տասնմեկ հազար կույսերի կղզիներ» (լատին. Virginis` «կույսեր»)։ Նա այս կղզիներն այդպես է անվանել, որովհետև դրանք ծովում սփռված են երկար շարանով, որը փոխաբերաբար հիշեցնում է «տասնմեկ հազար կույսերի» երթը։ Ըստ կաթոլիկական ավանդության՝ կելտ. արքայադուստր Սուրբ Ուրուսուլայի առաջնորդությամբ Հռոմ ուխտագնացություն կատարած կույսերը վերադարձի ճանապարհին ⟨Քյոլն քաղաքի մոտ⟩ կոտորվել են թշնամու՝ հոների կողմից։ Ամենօրյա գործածությունում այդ երկար անվանումը կրճատվել և դարձել է «Կույսերի կղզի»։ 17-րդ դարի վերջից կղզիներն անցան անգլիախոս երկրներին ⟨Մեծ Բրիտանիա, ԱՄՆ⟩, և «Կույսերի կղզի» անվանումը (իսպ.՝ lslas de las Virgines) վերաիմաստավորվեց որպես անվանում, որն իբր առաջացել է Անգլիայի թագուհի Եղիսաբեթի մականունից՝ Կույս, հետևաբար դարձավ Վիրջինյան կղզիներ (Virgin lslands):


Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված են գլխավորապես կրաքարերից, խոշոր կղզիները՝ բյուրեղային կամ հրաբխային զանգվածներից (բարձրությունը՝ մինչև 543 մ)։ Կլիման արևադարձային է։ Հաճախակի են փոթորիկները։ Պահպանվել են մշտադալար անտառների փոքր տարածություններ։ Մշակում են շաքարեղեգ, բանջարեղեն, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արտահանում են շաքար, ռոմ, անասուն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինյան կղզիներում հիմնական բիզնեսը տուրիզմն է։ Դրամական միավորը՝ ԱՄՆ դոլարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Վիրջինյան կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 472