|
|
Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆոլքլենդյան, կամ Մալվինյան կղզիները (անգլերեն՝ Falkland Islands, իսպաներեն՝ Islas Malvinas) կղզեխումբ է Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան մասում։ Գտնվում է 483 կմ հեռավորության վրա Հարավային Ամերիկայի ափից և 1080 կմ Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ բրիտանական անդրծովյան տարածքից և 940 կմ Էլէֆանթ կղզուց Հարավային Շեթլանդյան կղզեխումբում (Անտարկտիկա)։ Բնակչությունը 3 հազար մարդ է (2006)։ Վարչական կենտրոնը և միակ քաղաքը Պորտ Սթենլին է, կամ Սթենլին։