Վենեսուելա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| República Bolivariana de Venezuela
Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Gloria al Bravo Pueblo «Փառք քաջ ժողովրդին» |
||||||
| Մայրաքաղաք | Կարակաս |
|||||
| Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||||
| Պետական լեզու(ներ) | իսպաներեն | |||||
| Կառավարում | Դաշնակցային հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Ուգո Չավես | ||||
| Անկախություն | ||||||
| - | Իսպանիայից | հուլիսի 5 1811 | ||||
| - | Մեծ Կոլումբիայից | հունվարի 13 1830 | ||||
| - | Ճանաչում | մարտի 30 1845 | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 916,445 կմ² (33-րդ) 353,841 մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.32 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | հուլիս 2007 նախահաշիվը | 27,730,469 (42-րդ) | ||||
| - | 2001 մարդահամարը | 23,054,210 | ||||
| - | Խտություն | 30.2 /կմ² (173-րդ) 77 /մղոն² |
||||
| ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $176.4 միլիարդ (47-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $8,900 (71-րդ) | ||||
| Ջինի (2000) | 44.1 (միջին) | |||||
| ՄԶՀ (2004) | ||||||
| Դրամական միավոր | Վենեսուելայի բոլիվար (VEB) |
|||||
| Ժամային գոտի | AST (UTC-4:30) | |||||
| Ինտերնետ | .ve | |||||
| Հեռախոսային կոդ | +58 | |||||
Վենեսուելա՝ (իսպաներեն՝ Venezuela, ՄՀԱ՝ [/vɛn.ɛ.'zueɪ.lə/]) պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։ 1999-ից կոչվում է Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն։
Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալենսիա, Մարակաիբո, Սյուդադ Գայանա, և այլն։

