Հեղինակություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեղինակություն – մարդու վարքին բնորոշ հասկացություն, որը նաև առկա է պետության նկատմամբ մարդու վերաբերմունքում։ Հեղինակության հատկանիշներից է՝ հնազանդություն պահանջելու և այն ստանալու ուժը, կամ՝ ենթարկություն ակնկալելու իրավունքը, ինչպես, օրինակ, ծնող-զավակ հարաբերություններում։ Պետական հեղինակությունը բնորոշվում է ուժին դիմելու մենաշնորհով և բռնի ուժի դիմելու վրա վերահսկողությամբ։
Հեղինակությունը հիմնվում է ստորակարգության (հիերարխիայի) սկզբունքի վրա, ըստ որի վերևում գտնվող անձն ունի հրամաններ արձակելու և վերջնական որոշումներ կայացնելու իրավունք և կարողություն, միաժամանակ իրավունք վերապահելով՝ այդ իրավունքը մասամբ շնորհել ստորադաս անձանց, որոշակիորեն սահմանված կարգով։
Հարանման հասկացություն և վարքաձև գոյություն ունի նաև կենդանական աշխարհում (հնազանդության ստորակարգություն)։