Կրոնապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոնապետություն , թեոկրատիա (հունարեն՝ θεός — աստված և χράτός- ուժ, իշխանություն), պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապոտության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը: Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png