Ավազակապետություն
Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա (հին հուն.՝ κλέπτειν կլեպտոս — գողանալ և κράτος կրատոս — իշխանություն, բառացի թարգմանաբար` «Գողերի իշխանություն»), քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին: Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:
«Կլեպտոկրատիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է Պատրիկ Մենեյը, նկարագրելու համար խորհրդային կարգերի վերջին և Ռուսաստանի ելցինյան շրջանի պայմանները:[1] Այս հասկացությունը օգտագործել է նաև գերմանացի պատմաբան և լրագրող Գոց Ալին իր «Հիտլերի ժողովրդապետություն» (գերմ.՝ Hitlers Volksstaat) գրքում:[2]
Հայերեն գողապետություն և ավազակապետություն հասկացությունները առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը` նկարագրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգը, որպես «քաղաքացիների հարստահարման գնով իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում»:[3] Դասական ավազակապետություններ են համարվում Մոբուտու Սեսե Սոկոյի իշխանությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆերդինանտ Մարկոսի Ռեժիմը Ֆիլիպիններում, ևն:
Կլեպտոկրատիա տերմինը հետագայում մեծապես ընդլայնվելով` իր մեջ է ընդգրկել նաև ազատական և անարխոկապիտալիստական մեկնաբանություններ, ըստ որի ամեն տեսակ հարկահավաքում «կլեպտոկրատիա» է: Օրինակ Հորստ Վոլֆգանգ Բորգերը գրել է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպիսի գողությունը և թալանը անընդհատ օրինականացվում է: Ուստի կլեպտոկրատիան կարճ և դիպուկ կարելի է սահմանել, որպես քաղաքական շարժառիթով օրինականացված թալան:[4]: Հակառակ սրան` Մենեյը Կլեպտոկրատիայի շարժառիթը չի համարում «քաղաքական», այլ քաղաքականությունը միայն համարում է կառավարության անդամների անօրինանական հարստացման գործիք:
Որպես Ավազակապետության այս երկու իմաստների օրինակ կարելի է համեմատել նավթ արդյունահանող երկու երկրների` Նիգերիան և Նորվեգիան: Նիգերական իշխանության դեպքում ավազակապետություն է` այս բառի նեղ իմաստով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը անմասն է մնում նավթի արդյունահանումից ստացված շահույթից: Սակայն եթե «Ավազակապետությունը» դիտարկվի զուտ ազատությունների և անարխոկապիտալիստական տեսայնկյունից, ապա այն կարելի է օգտագործել նաև Նորվեգիայի նավթի արդյունաբերության դեպքում, քանի որ նավթից ստված շահույթը ոչ թե ուղղակի կերպով վճարվում է երկրի յուրաքանչյուր բնակչի, այլ մի զգալի մասով ուղղվում է կոմունալ (ընդհանուր օգտագործման) ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև պետական ֆոնդերի միջոցով ապագայի համար պահվում է որպես խնայողություն:
Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (անգլ.՝ Transparency International ) 2004թ.-ի դրությամբ հրապարակել է աշխարհի տաս ամենակոռումպացված պետական-քաղաքական գործիչների ցանկը: [5]
Արտաքին հղում [խմբագրել]
- Transparency International: Plundering politicians and bribing multinationals undermine economic development, 2004
Տես նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Patrick Meney: La kleptocratie: La delinquance en URSS, 1982
- ↑ Götz Aly: Hitlers Volksstaat, S. 386 der Taschenbuchausgabe
- ↑ Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը
- ↑ Horst Wolfgang Boger: „Nomokratie Demokratie Bürokratie KLEPTOKRATIE“, 2004
- ↑ Where did the money go?
Ավազակապետություն • Ավտոկրատիա • Արիստոկրատիա • Բացարձակ միապետություն • Բռնապետություն • Գերոնտոկրատիա • Դաշնություն • Դիարխիա • Դիկտատուրա • Եռապետություն • Թեոկրատիա • Ժողովրդավարություն • Իսլամիստական պետություն • Խորհրդարանական ժողովրդավարություն • Կեսարոպապիզմ • Կոնդոմնիում • Համադաշնություն • Հանրապետություն • Մերիտոկրատիա • Միակուսակցական պետություն • Միապետություն • Պարտիտոկրատիա • Պլուտոկրատիա • Պոնտիֆիկատ • Պոռնոկրատիա • Պսևդոկրատիա • Սահմանադրական միապետություն • Տեխնոկրատիա • Ունիտար պետություն • Քառապետություն • Օլիգարխիա • Օխլոկրատիա