Նախագահական համակարգ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Հատկապես այն տարածված է Լատինական ամերիկայում որտեղ գրեթե բոլոր երկրները համարվում են նախագահական։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

[խմբագրել] Կառավարման ձևի առանձնահատկությունները

Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահնները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտիկողմից։