Բացարձակ միապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,
  • միապետություններ:

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում: Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ,
  • սահմանափակ:

Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ: Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում: Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Քաթարը: