Միջնադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարում կառուցվում էին պարսպապատ բերդեր և քաղաքներ, ինչպես օրինակ միջնադարյան Անին:

Միջնադար (Միջին դարեր), պատմական ժամանակաշրջան, որ հաջորդում է Անտիկ դարաշրջանին և նախորդում Նոր ժամանակաշրջանին: Միջնադարի սկիզբը համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը V-րդ դարում (սովորաբար անկման տարեթիվը համարվում է 476 թ-ի սեպտեմբերի 4-ը, երբ վերջին կայսրը` Հռումուլոս Ավգուստուլուսը գահընկեց արվեց): Սակայն Միջնադարի ավարտի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ [1]: Այդ կարծիքներից են` Կոստանդուպոլսի անկումը (1453 թ.), տպագրության հայտնագործումը (XV-րդ դարի կեսեր), Ամերիկայի հայտնաբերումը (1492 թ.), Անգլիական հեղափոխության (1640) սկիզբը, Եռեսունամյա պատերազմի սկիզբը և այլն:

Ֆեոդալական կարգերի հաստատումը[խմբագրել]

Միջին դարերի հիմնական առանձնահատկությունը համայնական և ստրկատիրական կարգերի փոփոխությունն է ֆեոդալիզմով։ Այդ կարգերի ժամանակ հիմնական թշնամական դասակարգերը, ոչ թե ստրկատերերն ու ստրուկներն էին, այլ ֆեոդալներն ու կախյալ գյուղացիները։ Տարբեր ժողովուրդների մոտ ֆեոդալական կարգերը հաստատվել են ոչ միաժամանակ։ Արևմտյան Եվրոպայում դրանք առաջացան 5-րդ դարի վերջերին, այն բաից հետո, երբ 476 թվականին ստրուկների ու կոլոնների ապստամբության հետևանքով թուլացավ ու «բարբարոսների» ջախջախիչ հարվածներից խորտակվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը։

Կախյալ գյուղացիներ[խմբագրել]

Հողի օգտագործման դիմաց կախյալ գյուղացիները պետք է կատարեին պարհակներ, այսինքն ՝ հարկադիր պարտականություններ։ Գյուղացիները պետք է վարեին ու ցանեին տիրոջ դաշտը, իսկ այնուհետև հնձեին, տեղափոխեին ու կալսեին հավաքված հացահատիկը։ Նրանք ֆեոդալի տնտեսությունում կատարում էին նար այլ աշխատանքներ՝ կառուցում ու վերանորոգում էին նրա տունը, շտեմարաններն ու կամուրջները, մաքրում էին լճակները, ապահովում ֆեոդալի պալատը բնամքերով։ Ֆեոդալի կառավարիչն ու ծառաները իրականացնում էին հսկողությունը՝ բացառելու համար աշխատանքից խոսափելու գյուղացիների ձգտումները։ Ֆեոդալի տնտեսությունում գյուղացու կատարած բոլոր աշխատանքները կոչվում էին կոռ։
Գյուղացիները ֆեոդալին պետք է տային նաև իրենց տնտեսության մթերքների մի մասը՝ հացահատիկ, անասուններ, թռչուններ, ձու և այլն։ Նրանք պարտավոր էին տալ նաև իրենց արտադրանքի մի մասը՝ թաքան, մանվածք, կաշի։ Մթերքներով ու իր տնտեսության մեջ պատրաստված արտադրանքով գյուղացու վճարումները ֆեոդալին կոչվում էր բահրա։
Կոռն ու բահրան կախյալ գյուղացիների գլխավոր պարհակություններն էին։ Ավելի ուշ ֆեոդալները մտցրեցին նաև նոր հարկեր։ Գյուղացիներին ստիպում էին իրենց հացահատիկն աղալ միայն ֆեոդալի ալրաղացում, հաց թխել տիրոջ փռում և դրանց դիմաց կամ հարկեր վճարել, կամ էլ տալ ստացված բերքի մի մասը։
Նմանատիպ կարգեր գործում էին նաև այն գյուղացիների համար, ովքեր ապրում էին եկեղեցապատկան հողատարածքներում։ Նրանք պետք է տային եկեղեցու տասանորդ՝ բերքի և անասունների ծնաճի մեկ տասներորդը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Իրական միջնադարյան ժամանակաշրջանը
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են