Բաբելոն
Բաբելոն, հնագույն պետություն Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539–ին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։ Համուրապի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակիի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539-ին Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը և վերածվել է Աքեմենյան Իրանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140-ից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքա է եղել Համմւրապին (Մ.թ.ա. 1792-1750թթ.): Նա մարտնչել է հարևան երկրների դեմ, բայց նա շատ լավ գիտակցել է, որ զենքով նվաճածը միայն զենքով հնարավոր չէ պահպանել։ Նորաստեղծ պետությունում անհրաժեշտ էր կարգուկանոն մտցնել։ Այդ նպատակով Համւրապին հրամայեց հավաքել բոլոր գործող օրենքները, ստեղծել միասնական օրենսգիրք։ Արքայի հրամանը կատարվեց։ Ստեղծված օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից։
Բաբելոնի Արքայացանկ [խմբագրել]
- I (Հին) Հարստություն
- Սումուաբում մ.թ.ա. 1894-1881
- Սումուլա-էլ մ.թ.ա. 1880-1845
- Սաբիում մ.թ.ա. 1844-1831
- Ափիլ-Սին մ.թ.ա. 1830-1813
- Սին-մուբալլիտ մ.թ.ա. 1812-1793
- Համմուրապի մ.թ.ա. 1792-1750
- Սամսու-իլունա մ.թ.ա. 1749-1712
- Աբիեշու մ.թ.ա. 1711-1684
- Ամմի-դիտանա մ.թ.ա. 1683-1647
- Ամմի-ցադուկա մ.թ.ա. 1646-1626
- Սամսու-դիտանա մ.թ.ա. 1625-1595
- II (Մերձծովյան I) Հարստություն
- Իլիման մ.թ.ա. մոտ 1722
- Իտտիիլինիբի
- Դամիկիլիշու
- Իշկիբալ
- Շուշշի
- Գուլկիշար մ.թ.ա. մոտ 1594
- Պեշգալդարամաշ
- Ադարակալամմա
- Ակուրուլաննա
- Մելամկուրկուռա
- Էյագամիլ մ.թ.ա. մոտ 1460
- III (Քասիթական) Հարստություն
- Գանդաշ մ.թ.ա. մոտ 1722
- Ագում Ա մ.թ.ա. մոտ 1700
- Կաշտիլիաշ Ա
- Ուշշի մ.թ.ա. մոտ 1650
- Աբիրատտաշ
- Կաշտիլիաշ Բ
- Ուր-զիգուրումաշ
- Խարբաշիպակ մ.թ.ա. մոտ 1600
- Տիպտակզի
- Ագում Բ մ.թ.ա. 1595-1571
- Կուրիգալզու Ա
- Նազիմարուտտաշ Ա
- Բուրնա-Բուրիաշ Ա մ.թ.ա.մոտ 1510
- Կաշտիլիաշ Գ
- Ագում Գ
- Կարաինդաշ Ա մ.թ.ա. մոտ 1415
- Կադաշման-Հարբե Ա
- Կադաշման-Էլիլ Ա
- Բուրնա-Բուրիաշ Բ մ.թ.ա. 1375-1347
- Կուրիգալզու Բ մ.թ.ա. 1345-1324
- Նազիմարուտտաշ Բ մ.թ.ա. 1323-1298
- Կադաշման-Թուրգու մ.թ.ա. 1297-1280
- Կադաշման-Էլիլ Բ մ.թ.ա. 1279-1265
- Կուդուր-Էլիլ մ.թ.ա. 1264-1256
- Շագարակտի-Շուրիաշ մ.թ.ա. 1255-1243
- Կաշտիլիաշ Դ մ.թ.ա. 1242-1235
- Էլիլ-նադին-շումի մ.թ.ա. 1227-1225
- Կադաշման-Հարբե Բ մ.թ.ա. 1227-1225
- Ադադ-շում-իդդին մ.թ.ա. 1224-1219
- Ադադ-շում-ուցուր մ.թ.ա. 1218-1189
- Մելի-Շիխու մ.թ.ա. 1188-1174
- Մարդուկ-ապլա-իդդին մ.թ.ա. 1173-1161
- Զաբաբա-շում-իդդին մ.թ.ա. 1160
- Էլիլ-նադին-ահհե մ.թ.ա. 1159-1157
- IV (Իսսինի II) Հարստություն
- Մարդուկ-կաբիտ-ահհեշու մ.թ.ա. 1156-1138
- Իտտի-Մարդուկ-բալատի մ.թ.ա. 1138-1133
- Նինուրթա-նադին-շումի մ.թ.ա. 1132-1127
- Նաբու-կուդուրի-ուցուր I մ.թ.ա. 1126-1105
- Էլիլ-նադին-ապլի մ.թ.ա. 1104-1101
- Մարդուկ-նադին-ահհե մ.թ.ա. 1100-1083
- Մարդուկ-շապիկ-զերի մ.թ.ա. 1082-1070
- Ադադ-ապլա-իդդին I մ.թ.ա. 1069-1048
- Մարդուկ-ահհե-էրիբա մ.թ.ա. 1047
- Մարդուկ-զեր- մ.թ.ա. 1046-1036
- Նաբու-շումու-լիբուր մ.թ.ա. 1034-1027
- V (Մերձծովյան II) Հարստություն
- Սիմբարշ-ահհե մ.թ.ա. 1024-1007
- Էամուկին-զերի մ.թ.ա. 1007-1006
- Կաշշու-նադին-ահհե մ.թ.ա. 1006-1003
- VI (Բազիի) Հարստություն
- Նինուրթա-կուդուրի-ուցուր I մ.թ.ա. 1003-986
- Շիևիկտի-Շուկամունա մ.թ.ա. 984-983
- VII (Էլամական) Հարստություն
- Մարբիտի-ապլի մ.թ.ա. 983-978
- VIII (Է) Հարստություն
- Նաբու-մուկին-ապլի մ.թ.ա. 979-944
- Նինուրթա-կուդուրի-ուցուր II մ.թ.ա. 944-ից
- Մար-բիտի-ահհե-իդդին մ.թ.ա. 943-ից
- Շամաշ-մուդամմիկ մ.թ.ա. մոտ 905
- Նաբու-շում-ուկին I մ.թ.ա. մոտ 895
- Նիբու-ապլա-իդդին մ.թ.ա. մոտ 870
- Մարդուկ-զակիր-շումի I մ.թ.ա. 854-819
- Մարդուկ-բալասսու-իկբի մ.թ.ա. 818-813
- Բաբա-ահ-իդդին մ.թ.ա. 812
5 անհայտ տիրակալներ
- Նինուրթա-ապլա-
- Մարդուկ-բել-զերի
- Մարդուկ-ապլա-ուցուր
- Էրիբա-Մարդուկ մ.թ.ա. մոտ 770
- Նաբու-շում-իշկուն մ.թ.ա. մինչև 748
- Նաբու-նացիր մ.թ.ա. 747-734
- Նաբու-նադին-զերի մ.թ.ա. 733-732
- Նաբու-շում-ուկին II մ.թ.ա. 732
- IX Հարստություն
- Նաբու-մուկին-զերի մ.թ.ա. 732-729
- Պուլու մ.թ.ա. 728-727
- Ուլուլայ մ.թ.ա. 726-722
- Մարդուկ-ապլա-իդդին II մ.թ.ա. 721-710,703
- Սարգոն մ.թ.ա. 709-705
- Սինահհերիբ մ.թ.ա. 704-703,688-681
- Մարդուկ-զակիր-շումի II մ.թ.ա. 703
- Բել-օբնի մ.թ.ա. 702-700
- Աշշուր-նադին-շումի մ.թ.ա. 699-694
- Ներգալ-ուշեզիբ մ.թ.ա. 693
- Մուշեզւբ-Մարդուկ մ.թ.ա. 692-689
- Ասարհադոն մ.թ.ա. 680-669
- Շամաշ-շում-ուկին մ.թ.ա. 667-648
- Կանդալանու մ.թ.ա. 647-627
- X (Նոր) Հարստություն
- Նաբոպալասար մ.թ.ա. 626-605
- Նաբու-կուդուրի-ուցուր II մ.թ.ա. 605-562
- Ամել-Մարդուկ մ.թ.ա. 562-560
- Ներիգղիսար մ.թ.ա. 560-556
- Լաբաշի-Մարդուկ մ.թ.ա. 556
- Նաբոնիդոս մ.թ.ա. 556-539