Աքեմենյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աքեմենյանից)
Persepolis 06.jpg

Աքեմենյաններ, պարսկական թագավորական հարստություն մ.թ.ա. 550-330 թվականներին: Կոչվել են նախնու՝ Աքեմենի անունով: Աքեմենը և նրա սերունդներ Չիշպիշը, Կյուրոս I, Կյուրոս II Մեծը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել Ասորեստանի, ապա Մարաստանի թագավորներից: Կյուրոս II Մեծը 550 թվականին տապալել է Մարաստանի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնել ծավալուն աշխարհակալություն՝ Աքեմենյան պետություն: Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա Տիգրան I Երվանդյանը: Մ.թ.ա. 546թ. Կյուրոսը պարտության է մատնում Լիդիայի արքա Կրեսոսին և տիրում Փոքր Ասիային: Մ.թ.ա. 539թ. նա գրավում է Բաբելոնը: Կյուրոս Մեծը սպանվում է սկյութների դեմ պատերազմներում: Նրա որդի Կամբյուսեսը մ.թ.ա. 525թ. նվաճում է Եգիպտոսը: Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ Գաումատան (Սմերդիս), նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է: Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է Վշտասպի որդին ` Դարեհը:

Տես նաև. Աքեմենյան պետություն

Աքեմենյանները՝ [խմբագրել]

Տոհմի ավագ գիծը Տոհմի կրտսեր գիծը
Commons-logo.svg