Օլիմպիական խաղեր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: Ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերով դրանք 19-րդ դարում «վերածնվել»: Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական Խաղերը 1896 թվականից ի վեր տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները: 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը: Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Անտիկ աշխարհի խաղեր [խմբագրել]
Հին Հունական Օլիմպիական խաղերը Օլիմպոսում անցկացվող տոնական միջոցառումներն են, որոնց անցկացման մասին մեզ միայն լեգենդներ են հասել: Առաջին անգամ փաստացի արձանագրված միջոցառումը մթա 776 թվականին է: Խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում: Հռոմեասիների օրոք Օլիմպիական խաղերի նշանակությունը էականորեն փոխվում է: Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո Օլիմպիական խաղերը համարվում են հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելում է դրանց անցկացումը:
Օլիմպիական խաղերի վերածնունդը [խմբագրել]
Օլիմպիական Խաղերի արգելումից հետո տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անց են կացվել «օլիմպիական» մրցումներ, սակայն դրանք ունեցել են զուտ լոկալ նշանակություն: XIX դարի վերջերին Եվրոպայում նորաձև էր անթիկ շրջանը ներկայացնել ռոմանտիկ և իդեալիստական: Օլիմպիական մշակույթի վերածննդի միտքը բավականին արագ տարածվում է երկրամասով մեկ: Ֆրանսիացի բարոն Պյեր դը Կուբերտենը (ֆր. Pierre de Coubertin) իր երկրի զինվորների ցածր ֆիզիկական պատրաստվածության հիմնահարցով մտահոգված, միաժամանակ ցանկանալով իր լուման ներդրել խաղաղության և միջազգային փոխհամաձայնության հարցերում, ցանկանում է վերածնել Օլիմպիական խաղերը, որն իր կարծիքով երկու հարցելի լուծման լավագույն տարբերակն էր: «Աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում:
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացվող կոնգրեսում բարոնը ներկայացնում է իր մտքերը միջազգային լսարանի արջև: Կոնգրեսի վերջին օրը որոշվում է, որ ժամանակից առաջին Օլիմպիական Խաղերը կանցկացվեն Խաղերի հայրենիքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երկու տարի անց` 1896 թվականին: Խաղերն անցկացնելու համար հիմնվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: ՄՕԿ-ի առաջին նախագահն է ընտրվում հույն Դեմետրիուս Վիկելասը, (ով կնախագահի մինչև Առաջին Օլիմպիական խաղերի ավարտը), գլխավոր քարտուղարն էր բարոն Պյեր դը Կուբերտենը: Առաջին Խաղերը անցկացվեցին լուրջ հաջողությամբ: Մասնակցեցին 14 երկրի 241 մարզիկ: Հունաստանի պաշտոնյաները, խաղերից ոգևորված, առաջարկեցին ընդմիշտ անցկացնել Օլիմպիական խաղերը Հունաստանում: Սակայն ՄՕԿ-ը առաջադրեց ռոտացիոն համակարգը` յուրաքանչյուր 4 տարին մեկ Օլիմպիական խաղերը պետք է փոխեն անցկացման վայրը: Առաջին հաջողությանը փոխարինեց առաջին հիասթափությունը: 1900 թվականի Փարիզի (Ֆրանսիա) Երկրորդ և 1904 թվականի Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) Երրորդ Օլիմպիական խաղերը համակցվեցված էին Համաշխարհային ցուցահանդեսների հետ: Մարզական միջոցառումները ձգվեցին ամիսներով, չգրավելով մեծ քանակությամբ հանդիսատեսների: Սենթ-Լուիսի խաղերին մասնակցում էին գրեթե միայն ամերիկյան մարզիկներ, քանի որ XX դարի սմզբերին Եվրոպայից Միացյալ Նահանգներ տեղափոխումը տեխնիկապես բարդ էր:
1906 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը անջատվեցին ցուցահանդեսներից, այստեղ կրկին առաջ եկան մարզական միջոցառումներն ու առաջխաղացումները: Թեպետ ՄՕԿ-ն ի սկզբանե ընդունում և օժանդակում էր «միջանկյալ խաղերի» անցկացմանը (նախորդ խաղերից ընդամենը երկու տարի անց), այսօր այդ խաղերը Օլիմպիական չեն համարվում: Սակայն որոշ սպորտային պատմաբանների կարծիքով հենց այդ` 1906 թվականի Խաղերի հաջողությունները փրկեցին օլիմպիական միտքը և չպիտկավորեցին Օլիմպիական գաղափարը «անիմաստ և անպիտան» բառերով:
Օլիմպիական խաղերի ծիսակարգերը [խմբագրել]
- Խաղերի բացման և փակման հիասքանչ և գունեղ արարողություններ: Այս ծիսակարգի իրականացման համար հրավիրվում են համաշխարհային լավագույն մասնագետները: Այս արարողույունների ցուցադրություններից յուրաքանչյուրը դիտելիության նոր ռեկորդ է սահմանում: Բոլոր կազմակերպիչ երկրները թե՛ ճոխությամբ, թե՛ գունեղությամբ ցանկանում են գերազանցել նախորդ երկրների արարողությունները: Սցենարները պահվում են հուժ գաղտնի: Արարողություններն անց են կացվում կազմակերպիչ քաղաքների կենտրոնական մարզադաշտերում, որտեղ անց են կացվում թեթև աթլետիկայի մրցումները:
- Բացման և փակման արարողությունները սկսվում են երկիրը և քաղաքը ներկայացնող թատերականացված ներկայացումներով, որոնք օգնում են հանդիսատեսին ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ:
- Մասնակից երկրների պատվիրակությունները հանդիսավոր անցնում են կենտրոնկան հրապարակով: Յուրաքանչյուր երկրի մարզիկներն անցնում են առանձին խմբով: Ըստ ձևավորված ավանդույթի, առաջինն անցնում է Հունաստանի պատվիրակությունը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք երկիր: Վերջինն անցնում է ընդունող երկրի պատվիրակությունը: Մյուս մասնակից երկրների պատվիրակություններն անցնում են երկրների անվանումների այբենական հերթականությամբ: Ընդ որում, այբենական հերթականույունը կարող է լինել թե՛ ընդունեղ երկրի, թե՛ ՄՕԿ-ի պաշտոնական լեզվով (անգլերեն կամ ֆրանսերեն): Յուրաքանչյուր խմբի առջևից անցնում է ընդունող երկրի ներկայացուցիչ, ներկայացվող երկրի անվանման ցուցանակով: Նրան հետևում է խումբը, որը առաջնորդում է դրոշակակիրը:
Որպես կանոր, դրոշակակիրը ընտրվում է տվյալ երկրից խաղերին մասնակցող ամենահայտնի մարզիկներից:
- ՄՕԿ-ի նախագահի (պարտադիր), ընդունող երկրի ղեկավարի կամ պաշտոնական ներկայացուցչի, երբեմն նաև ընունող քաղաքի քաղաքապետի ողջույնի խոսքեր: Վերջինը խոսքի վերջում պետք է արտահայտի «(խաղերի հերթական համարը) ամառային / ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»: Որից հետո սովորաբար սկսվում է հրավառությունը:
- Հունաստանի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք:
- Ընդունող երկրի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում:
- Բոլոր մարզիկների անունից ընդունող երկրի լավագույն մարզիկներից մեկի կողմից օլիմպիական երդում արդար պայքարի մասին, սպորտի օրենքների ու սկզբունքների և օլիմպիական ոգու համաձայն: Վերջին տարիներին արտահայտվում է նաև արգելված միջոցների՝ դոպինգի անընդունելիության մասին:
- Խաղերի դատավարների մողմից երդման արարողություն անկողմնակալ դատավարության մասին:
- Օլիմպիական Դրոշի բարձրացումն ու պաշտոնական օրհներգի կատարումը:
- Երբեմն Խաղաղության Դրոշի բարձրացում, որը խորհրդանշում է ռազմական հակամարտությունների դադարեցման ավանդույթը Օլիմպիական խաղերի ժամանակահատվածում:
- Բացման արարողությունը եզրափակվում է Օլիմպիական կրակի վառելով: Կրակը վառվում է հին հունական հեթանոսական աստված Ապոլոնի տաճարում արևի ճառագայթներից: Խաղերի բացման օրը կրակով լապտերը մարզիկների հերթափոխությամբ բերվում է կենտրոնական մարզահրապարակ, որտեղ փոխանցվում է այն մարզիկին, ով վառելու է Օլիմպիական Ջահը: Մարզական այս հերթափոխում դա ամենապատվավոր դերն է, որը հաճախ նույնպես պահվում էհուժ գաղտնի: Օլիմպիական Ջահի արտաքին տեսքը յուրաքանչյուր երկրում յուրօրինակ է, և այն վառելու ձևն էլ կազմակերպիչները փորձում են յուրատեսակ կազմակերպել ամեն քաղաքի համար: Ջահը գտնվում է Օլիմպիական մարզահրապարակի տարածքում, գտնվում է բարունքում: Օլիմպիական Կրակը վառ է պահվում մինչև Խաղերի ավարտը և հանգչում է Օլիմպիական Խաղերի փակման արարողության վերջնամասում:
- Մրցումների հաղթողների մեդալների հանձնման արարողություն:
- Օլիմպիական Խաղերի փակման արարողության ժամանակ ևս թատերականացված ներկայացում է անց կացվում, անցնում են մասնակիցները, ելույթ են ունենում ՄՕԿ-ի նախագահն ու ընդունող երկրի ներկայացուցիչները: Խաղերի փակման մասին այս դեպքում հայտարարում է արդեն ՄՕԿ-ի նախագահը: Այնուհետև հնչում է ընդունող երկրի օրհներգը, իջեցվում են դրոշները, ընդունող երկրի ներկայացուցիչը պատվավոր հանձնում է ՄՕԿ-ի նախագահին Օլիմպիական դրոշը, որն իր հերթին հանձնում է հաջորդ Խաղերի երկրի ներկայացուցիչին: Հաջորդում է արարողությունը հաջորդող քաղաքի կարճ թատերականացված ներկայացումը: Փակման արարողության մերջում դանդազ հանգում է Օլիմպիական Կրակը:
Օլիմպիական Խաղերի անցկացման տարեթվերը և վայրերը [խմբագրել]
Հայաստանը օլիմպիական խաղերում [խմբագրել]
Հայկական ազգային տոների և տոնախմբությունների ժամանակ` Նավասարդ, Վարդավառ, Բարեկենդան, Ջրօրհնեք, Ծաղկազարդ, Տրնդեզ, Զատիկ, Սուրբ Սարգիսի տոն, կազմակերպվում էին ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության, պարսատկանետության և այլ մարզաձևերի մրցումներ և խաղեր: Այս մարզական ծրագրերը անչափ նման էին Հին Հունական Օլիմպիական Խաղերի ծրագրերին, ինչը և հնարավորություն էր ընձեռնում հայ մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերին: Հայտնի է, որ 281թ. կայացած 265-րդ Օլիմպիական Խաղերի ըմբշամարտիկների մրցումներում հաղթել է Տրդատ Գ Արշակունին: Բռնցքամարտի մրցումներում չեմպիոն է հռչակվել Վարազդատ Արշակունին:
Նոր ժամանակների Օլիմպիական Խաղերում Հայաստանի մարզիկները մասնակցել են 3 թիմերի կազմերում`
- 1952 - 1988 թվականներին ԽՍՀՄ հավաքականի կազմում: Մարզիկները հանդես էին գալիս Խորհրդային Միության դրոշի ներքո, հաղթող մարզիկների պատվին հնչում էր Խորհրդային Միության օրհներգը:
- 1992 թվականին հայաստանցի մարզիկները ներկայացան «Միացյալ Թիմ» պաշտոնական անվանված թիմի կազմում, ուր մտնում էին նախկին ԽՍՀՄ-ի 12 երկրներ (բոլոր երկրները, բացառությամբ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի): Այս թիմի բոլոր մարզիկները մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո: Ձմեռային Օլիմպիական Խաղերի ժամանակ հախթող մարզիկների պատվին բարձրացվում էր Օլիմպիական Դրոշը, հնչեցվում Օլիմպիական պաշտոնական Օրհներգը: Ամառային Խաղերի ժամանակ մարզիկները նույնպես մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո, սակայն հախթողների պատվին բարձրացվում էր արդեն իր երկրի դրոշն ու հնչեցվում երկրի օրհներգը:
- 1996 թվականից սկսած Հայաստանի մարզիկները ներկայացում են Օլիմպիական Խաղերին Հայոց Եռագույնի ներքո:
Հայաստանցի մարզիկների նվաճումները [խմբագրել]
Ընդհանուր հաշվով հայաստանցի մարզիկները Օլիմպիական Խաղերում նվաճել են 13 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ։
- 1952, Հելսինկի, Ֆինլանդիա
- Հրանտ Շահինյան - ոսկե մեդալներ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում, արծաթե մեդալներ՝ բազմամարտում և նժույգաթափում։
- 1956, Մելբուռն, Ավստրալիա
- Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալներ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում։
- Վլադիմիր Ենգիբարյան - ոսկե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 63.5 կգ քաշային կարգում)։
- Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի թիմային մրցումներում։
- 1960, Հռոմ, Իտալիա
- Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալ՝ օղակների վրա վարժություններում, արծաթե մեդալ՝ թիմային մրցույթներում։
- Իգոր Նովիկով - արծաթե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի անհատական մրցումներում։
- Վալենտին Չեռնիկով - բրոնզե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում, արծաթե մեդալ՝ անհատականում։
- 1972, Մյունխեն, Գերմանիա
- Ֆաինա Մելնիկ - ոսկե մեդալ՝ սկավառականետում մարզաձևում։
- Էդուարդ Մքայելյան - արծաթե մեդալ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում։
- Արկադի Անդրեասյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
- Հովհաննես Զանազանյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
- 1976, Մոնրեալ. Կանադա
- Վարդան Միլիտոսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև վ75 կգ քաշային կարգ)։
- Դավիթ Թորոսյան - բրոնզե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 51 կգ քաշային կարգ)։
- 1980, Մոսկվա, ԽՍՀՄ
- Յուրի Վարդանյան - ոսկե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 82.5 կգ քաշային կարգ)։
- Էդուարդ Ազարյան - ոսկե մեդալ՝ մարմնամարզության թիմային մրցումներում։
- Սիրվարդ Էմիրջյան - արծաթե մեդալ՝ կանանց ջրացատկ (աշտարակացատկում)։
- Աշոտ Կարագյան - արծաթե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում և բրոնզե մեդալ՝ անհատականում։
- Յուրի Սարգսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 60 կգ քաշային կարգ)։
- Դավիթ Համբարձումյան - բրոնզե մեդալ՝ ջրացատկ (աշտարակացատկում)։
- Խորեն Հովհաննիսյան - բրոնզե մեդալ՝ ֆուտբոլի մրցաշարում։
- 1988, Սեուլ, Կորեայի Հանրապետություն
- Օգսեն Միրզոյան - ոսկե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 56 կգ քաշային կարգ)։
- Լևոն Ջուլֆալակյան - ոսկե մեդալ՝ դասական ըմբշամարտ։
- Իսրայել Միլիտոսյան - արծաթե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 67.5 կգ քաշային կարգ)։
- Ստեփան Սարգսյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 62 կգ քաշային կարգ)։
- 1992, Բարսելոնա, Իսպանիա
- Հրաչյա Պետիկյան - ոսկե մեդալ՝ հրաձգություն։
- Մնացական Իսկանդարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ:
- Իսրայել Միլիտոսյան - ոսկե մեդալ ծանրամարտ:
- 1996, Ատլանտա, Ջորջիա նահանգ, ԱՄՆ
- Արմեն Նազարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 52 կգ քաշային կարգ)։
- Արմեն Մկրտչյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 48 կգ քաշային կարգ)։
- 2000, Սիդնեյ, Ավստրալիա
- Արսեն Մելիքյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 55 կգ քաշային կարգ)։
- 2008, Պեկին, Չինաստան
- Ռոման Ամոյան - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 55 կգ քաշային կարգ)։
- Տիգրան Գևորգի Մարտիրոսյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 69 կգ քաշային կարգ)։
- Գևորգ Դավիթյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 77 կգ քաշային կարգ)։
- Տիգրան Վարդանի Մարտիրոսյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (մինչև 85 կգ քաշային կարգ)։
- Յուրի Պատրիկեև - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 120 կգ քաշային կարգ)։
- Հրաչիկ Ջավախյան - բրոնզե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 60 կգ քաշային կարգ)։
-
- Արսեն Ջուլֆալակյան - արծաթե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 74 կգ քաշային կարգ)
- Հռիփսիմե Խուրշուդյան - բրոնզե մեդալ՝ ծանրամարտ (75 կգ-ից բարձր քաշային կարգ)
- Արթուր Ալեքսանյան - բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 96 կգ քաշային կարգ)
Աղբյուրներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիմպիական խաղեր կատեգորիայում։ |
