Ճատրակ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շախմատ-ից)
Շախմատային խաղաքարեր

Ճատրակ կամ Շախմատ 16 սպիտակ և 16 սև խաղաքարերով։ Այս անունը հանդիպում է հայ մատենագրության մեջ։ Խաղի նպատակն է մրցակցի արքային մատ հայտարարել:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Պատմական ակնարկ

Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որռեղ «բանականությունը հաղթանակ է տանում» , ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին: Արաբները զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում: Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։ [2] Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

[խմբագրել] Անվանում

Հայերենումպարսկերենից[փա՞ստ] փոխառյալ կոչվել և պահպանվել է ճատրակ ձևը, որը այժմ օգտագործվում է արևմտահայերենում[2] և պարսկահայերի կողմից։ Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ բառերից: Սկզբնապես Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա (չատուր - չորս և անգա - մաս կամ անդամ բառերից) և նշանակում՝ քառանդամ, չորքմասնյա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբները անվանեցին շատրանջ։

[խմբագրել] Կանոններ

Շախմատի միջազգային ֆեդերացիան պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները: Բոլոր պաշտոնական շախմատային մրցաշարերի տեղեկությունների հետ մեկտեղ, կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում:[3]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ.Ս. Իսպիրյան (1984). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: «Հայաստան», էջ 108. 
  2. 2,0 2,1 Շախմատային խաղի դասագիրք, Հայպետհրատ, Երևան, 1950
  3. «Laws of Chess (Շախմատի օրենքներ)» (անգլերենով)։ FIDE։ http://www.fide.com/component/handbook/?id=124&view=article։ Վերցված է փետրվարի 20 2011 թ։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝



___

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով