Վիլհելմ Ստեյնից
| Վիլհելմ Ստեյնից | |
|---|---|
Շախմատի աշխարհի առաջին չեմպիոն |
|
| ԱԱՀ՝ | Վիլհելմ Ստեյնից |
| Ծննդյան օր՝ | մայիսի 14, այլ տվյալներով մայիսի 18, 1836 |
| Ծննդավայր՝ | Պրահա, Ավստրիական Կայսրություն |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 12, 1900 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Վիլհելմ Ստեյնից (Շտայնից; գերմ.՝ Wilhelm Steinitz, անգլ.՝ William Steinitz, մայիսի 14, այլ տվյալներով մայիսի 18 1836, Պրահա — օգոստոսի 12 1900, Նյու Յորք): Շախմատի աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն (1886—1894), 19-րդ դարի ամենանշանավոր շախմատային տեսաբան:
Բովանդակություն |
Կենսագրությունը[խմբագրել]
Վաղ տարիները[խմբագրել]
Վոլֆ Ստեյնիցը (Վիլհելմ անունը նա վերցրել է հետագայում) ծնվել է Պրահայի հրեական գետտոյում: Նա աղքատ հրեա դերձակ Յոզեֆ-Սոլոմոն Ստեյնիցի (1789—1868) և Աննա Ստեյնիցի (ծնյալ՝ Տորշևա) (1804—1845) բազմազավակ (ընդհանուր առմամբ ընտանիքում կար 13 երեխա՝ 7 տղա և 6 աղջիկ) ընտանիքի վերջին երեխան էր: Շախմատ խաղալ սովորել է 12 տարեկանում[1] ու, տարվելով դրանով, շուտով դրսևորել նկատելի շախմատային ունակություններ: Դպրոցում նա նաև հակում է դրսևորել դեպի մաթեմատիկան: 1858-ին տեղափոխվել է Վիեննա՝ նպատակ ունենալով լրագրող դառնալ: Զուգահեռաբար նաև մաթեմատիա է ուսումնասիրել Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտում[2], սակայն ֆինանսական ու առողջական խնդիրների պատճառով շուտով կիսատ է թողել ուսումը: Նույն ժամանակ Ստեյնիցը դարձել է Վիեննայի «Կաքավ» սրճարանի մշտական հաճախորդը, ուր միշտ հավաքվում էին քաղաքի սիրողական շախմատիստները: Նա գումար էր վաստակում սրճարանում գումարի դիմաց շախմատ խաղալով՝ միաժամանակ դառնալով պրոֆեսիոնալ: Մրցաշարերին մասնակցությունը սկսել է 1859-ին՝ մասնակցելով Վիեննայի շախմատային հանրության մրցաշարին՝ 1859 — 3-րդ տեղ, 1860 — 2-րդ տեղ, 1861 — 1-ին տեղ (30/31 միավոր արդյունքով[3]): Այս շրջանում նրան սկսել են կոչել «Ավստրիական Մորֆի»[4]: 1862 թվականին ներկայացրել է Ավստրիական Կայսրություն-ը Լոնդոն-ի 2-րդ միջազգային մրցաշարում և զբաղեցրել 6-րդ տեղը (13 հնարավորից 8 միավորով): Ընդ որում նրա պարտիան Օգոստոս Մոնգրեդիենի հետ ճանաչվել է մրցաշարի լավագույն պարտիա[4]:Մրցաշարի ավատրից անմիջապես հետո Ստեյնիցը անհատական մրցամարտում հաղթել է Սերաֆինո Դյուբուային (5 հաղթանակ, 1 ոչ ոքի, 3 պարտություն)[3]: Նույն թվականից հաստատվել է Լոնդոնում: 1862-63թթ.-ին անհատական հանդիպումներում ջախջախել է 2 տարի առաջ շախմատ խաղալ սկսած, սակայն արդեն համաշխարհային լավագույն շախմատիստների 20-յակում տեղ զբաղեցնող Ջոզեֆ Հենրի Բլեքբըրնին (7 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն) [5]: Նույն թվականին Ստեյնիցը ևս երկու տպավորիչ հաղթանակ է տանում Ֆրեներիկ Դիկոնի (5 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն) և Օգոստոս Մոնգրեդիենի (7 հաղթանակ, ոչ մի պարտություն) նկատմամբ: Հաջորդ՝ 1864 թվականին վստահ առավելության է հասնում Ուիլիամ Գրինի նկատմամբ (8 հաղթանակ, 2 ոչ ոքի, ոչ մի պարտություն)[6]: Այս հաջողություները սակայն իրենց գինն ունեին.1863 թվականի մարտին Ստեյնիցը նամակով պարտքերը չվճարելու համար ներողություն է խնդրում Իգնաց Կոլիշից: Դրա հիմնական պատճառն այն էր որ քանի դեռ Ստեյնիցը մրցում էր Միացյալ Թագավորությունը ներայացնող վարպետների հետ Դանիել Հարվիցը «փախցրել էր» նրա հիմնական եկամուտն ապահովող Լոնդոնի շախմատային ակումբի հաճախորդներին:[7] 1865 և 1866թթ.-ին հաջողության է հասել համապատասխանաբար Դուբլինի և Լոնդոնի մրցաշարերում՝ դրսևորելով շախմատային ստրատեգիկ մտածողության առաջին օրինակները:
Այս հաջողություններն ամրագրում եմ Ստեյնիցի անունը աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկում և հնարավորություն տալիս ձեռնոց նետելու Ադոլֆ Անդերսենին: Վերջինս 1851 և 1862 թվականներին Լոնդոնի միջազգային մրցաշարերում տարած հաղթանակներից ու գործող լավագույն շախմատիստ Փոլ Մորֆիի շախմատին հրաժեշտ տալուց հետո համարվում էր մոլորակի լավագույն ակտիվ խաղացողը[1]: Լոնդոնյան 3 շախմատային ակումբների կազմակերպած այս մրցամարտը տեղի ունենում 1866 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 10-ը մինչև 8 հաղթանակ կանոնակարգով: Յուրաքանչյուր 20 քայլի համար հատկացվում էր 2 ժամ: Այս մրցամարտը համարվում է շախմատի պատմության մեջ ամենասկզբունքայիններից մեկը՝ բոլոր պարտիաներն արդյունավետ էին: Ստեյնիցը սպիտակներով կիրառում էր միայն Արքայական գամբիտ, իսկ Անդերսենը միայն Էվանսի գամբիտ (բացի 13-րդ պարտիայից, ուր նա ընտրել էր դիրքային մանևրման մարտավարություն): Առաջին հինգ պարտիաներից հետո իշխում էր Ստեյնիցը՝ 4:1 (պարտվել էր 1-ին պարտիայում), բայց հաղթելով 4 պարտիա անընդմեջ Անդերսենը խլում է նախաձեռնությունը: Հաջորդող 5 պարտիաներում Ստեյնիցը կրկին ավելի ուժեղ է գտնվում՝ հավաքելով 4/5 միավոր (պարտվել էր 12-րդ պարտիայում) հաղթում ընդհանուր 8:6 հաշվով[8] Մրցանակային ֆոնդը նախատեսում էր £100 հաղթողին (Ստեյնից) և £20 պարտվողին (Անդերսեն): Հաղթողի մրցանանակը բավականին մեծ գումար էր այն ժամանակների համար՝ հավասար այժմյան £60,000-ի[9]:
Գերիշխանությունը շախմատային աշխարհում և գահակալումը[խմբագրել]
Ստեյնիցը 30 տարի շարունակ՝ 1862-92թթ., հաղթում էր բոլոր անհատական մրցախաղերը՝ հաճախ զգալի առավելությամբ[4]: Անդերսենի նկատմամբ հաղթանակից հետո նրա հաղթանակները Հենրի Բըրդի (1866թ., 7 հաղթանակ, 5 պարտություն, 5 ոչ ոքի) և հատկապես Ջոզեֆ Հենրի Բլեքբըրնի (1870թ., 5 հաղթանակ, 1 ոչ ոքի, ոչ մի պարտություն) նկատմամբ հաստատեցին Ստեյնիցի համբավը, որպես լավագույն մրցախաղային շախմատիստ: Երկու տարի անց Ստեյնիցը մեծ առավելությամբ ջախջախում է Յոհան Ցուկերտորտին (1872թ. օգոստոս-սեպտեմբեր, 7 հաղթանակ, 1 պարտություն, 4 ոչ ոքի), ով վստահորեն մուտք էր գործել շախմատային էլիտա մեկ տարի առաջ՝ հաղթելով նույն Ադոլֆ Անդերսենին[6]: Բայց նրան երկար ժամանակ չէր հաջողվում առաջին մրցանակ նվաճել խոշոր մրցաշարերում. Փարիզի 3-րդ միջազգային մրցաշար՝ 3-րդ տեղ (1867թ., զիջելով Իգնաց Կոլիշին և Շիմոն Վինևարին), Դանդիի մրցաշար՝ 2-րդ մրցանակ (1867թ., զիջելով Գուստավ Նեյմանին), Բադեն-Բադենի մրցաշար՝ 2-րդ մրցանակ (1870թ., զիջելով Ադոլֆ Անդերսենին)[10]
Կարիերայի վերջին տարիները[խմբագրել]
Անձնական կյանքը[խմբագրել]
Գրական ժառանգությունը[խմբագրել]
Ազդեցությունը շախմատի վրա[խմբագրել]
Նշանավոր պարտիաները[խմբագրել]
Մրցաշարային արդյունքները[խմբագրել]
Մրցամարտային արդյունքները[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 Schoenberg, Harold C. (1981)։ Grandmasters of Chess, Rev., New York: W.W. Norton & Co., 99։
- ↑ Landsberger, Kurt (2006)։ William Steinitz, Chess Champion։ McFarland & Co, 17։ ISBN 9780786428465։
- ↑ 3,0 3,1 Ռոմանտիկ շրջանի շախմատային համապատկեր (անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բիլլ Ուոլլի անդրադարձը Ստեյնիցին (անգլ.)
- ↑ Chessmetrics-ի շախմատիստների քարտարան՝ Ջոզեֆ Բլեքբըրն
- ↑ 6,0 6,1 Ջերեմի Սիլմանը Վիլհելմ Ստեյնիցի մասին (անգլ.)
- ↑ Լանդսբերգեր «Ստեյնիցի թղթերը. Շախմատի առաջին աշխարհի չեմպիոնի նամակներն ու փաստաթղթերը (անգլ.)
- ↑ Վինթեր «Աշխարհի չեմպիոն»-ի վաղ կիրառություններ (անգլ.)
- ↑ Բրիտանական ֆունտի համեմատական արժեքի հաշվարկում 1830-ից մինչև մեր օրերը
- ↑ Բադեն-Բադեն շախմատային մրցաշար 1870թ. (անգլ.)
Աղբյուրներ[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]