Նավակ (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chess piece - White rook.JPG Chess piece - Black rook.JPG
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 խաչ 8
7 խաչ 7
6 խաչ 6
5 խաչ 5
4 խաչ խաչ խաչ սպիտակ նավակ խաչ խաչ խաչ խաչ 4
3 խաչ 3
2 խաչ 2
1 խաչ 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Նավակի հնարավոր քայլերը

Նավակ (յունիկոդ` ♖♜), շախմատի խաղաքար: Համարվում է, որ նավակի նյութական արժեքը հավասար է մոտավորապես 5 զինվորի: Ուժով գերազանցում է թեթև խաղաքարերին` փղին և ձիուն: Սկզբնախաղում նավակները զբաղեցնում են a1 և h1 (սպիտակ նավակները), a8 և h8 (սև նավակները) դաշտերը:

Նավակի քայլերը[խմբագրել]

Նավակը կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ` հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով (պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար): Նավակը, որ դաշտում էլ գտնվի, եթե ճանապարհին չկան այլ խաղաքարեր, միշտ վերահսկում է 14 դաշտ:

Նավակը շախմատի պարտիայում[խմբագրել]

Նավակի դերը պարտիայում չափազանց մեծ է: Թեև սկզբնախաղում նավակները զարգացած չեն, նրանք կարող են մասնակցել փոխատեղմանը, որից հետո միջնախաղում դիրքային պայքարում գրոհում են ուղղահայաց գծերը: Վերջնախաղում նավակները հաճախ օգնում են անցունակ զինվորներին և մասնակցում են մրցակցի արքան խաղատախտակի որոշակի հատվածից «կտրելուն»: Արքայով և նավակով հնարավոր է մատ հայտարարել, բայց, դրանով հանդերձ, նավակային վերջանախաղերը համարվում են ամենաբարդը և պահանջում են տեսական խոր գիտելիքներ:

Փոխատեղում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Փոխատեղում

Փոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան: Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը` երկար փոխատեղում (0-0-0):

Փոխատեղումը թույլատրելի է հետևալ պայմաններին բավարելու դեպքում.

  • արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
  • արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
  • արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ):