Արքա (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Chess piece - White king.jpg Chess piece - Black king.JPG
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 7
6 6
5 խաչ խաչ խաչ 5
4 խաչ սպիտակ արքա խաչ 4
3 խաչ խաչ խաչ 3
2 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Արքայի հնարավոր քայլերը
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 սև նավակ 8
7 7
6 6
5 խաչ խաչ 5
4 սև արքա խաչ 4
3 խաչ խաչ խաչ խաչ խաչ 3
2 սպիտակ փիղ սպիտակ արքա խաչ 2
1 խաչ խաչ 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Արքայի հնարավոր քայլերը

Արքա (յունիկոդ` ♔♚), շախմատի գլխավոր, սակայն ոչ ուժեղագույն խաղաքարը: Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային:

Արքայի քայլերը[խմբագրել]

Արքան կարող է տեղաշարժվել ցանկացած հարևան դաշտ` հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով: Գտնվելով խաղատախտակի անկյունում` արքան գրոհում է 3 դաշտ, խաղատախտակի եզրին` 5 դաշտ, իսկ մնացած դաշտերում` 8 դաշտ: Ընդ որում, արքան չի կարող տեղափոխվել այն դաշտը, որը զբաղեցրել է սեփական խաղաքարը, ինչպես նաև` որը գտնվում է մրցակցի խաղաքարի գրոհի (շախի) տակ:

Շախմատի կանոնների համաձայն` արքան չի կարող կանգնել մրցակցի արքայի հարևան դաշտերից որևէ մեկում: Նաև` արքան չի կարող մատ հայտարարել մրցակցի արքային:

Փոխատեղում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Փոխատեղում

Փոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան: Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը` երկար փոխատեղում (0-0-0):

Փոխատեղումը թույլատրելի է հետևալ պայմաններին բավարելու դեպքում.

  • արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
  • արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
  • արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ):

Շախ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Շախ

Շախն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվել է հարվածի տակ:
Բաց շախն իրավիճակ է, երբ մրցակցի խաղաքարերից մեկի քայլից հետո արքան հայտնվել է մեկ այլ խաղաքարի հարվածի տակ:
Կրկնակի շախն իրավիճակ է, երբ արքան գրոհել են մրցակցի միաժամանակ երկու խաղաքարեր:

Եթե արքային շախ է հայտարարված, անհրաժեշտ է հաջորդ քայլով այն դուրս բերել շախի տակից: Շախից հնարավոր է պաշտպանվել երեք եղանակներից մեկով.

  • արքան տեղափոխել այնպիսի դաշտ, որը գրոհված չէ մրցակցի խաղաքարերով,
  • արքան պաշտպանել սեփական խաղաքարերից մեկով` ծածկելով հարվածից,
  • վերցնել շախ հայտարարող խաղաքարը:

Կրկնակի շախից հնարավոր է պաշտպանվել միայն արքայի քայլով: Եթե շախը հայտարարել է մրցակցի ձին, սեփական խաղաքարով արքային պաշտպանել (ծածկել) հնարավոր չէ:

Մատ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մատ (շախմատ)

Մատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո արքան հայտնվում է նրա խաղաքարի հարվածի տակ և խաղացողը չի կարող ոչ մի կերպ պաշտպանվել շախից:

Մատ հայտարարելու դեպքում պարտիան ավարտվում է արքան պաշտպանել չկարողացող խաղացողի պարտությամբ, անկախ նրանից, թե խաղատախտակի վրա ինչպիսի նյութական վիճակ է և որքան ժամանակ կա մատ հայտարարած շախմատիստի շախմատային ժամացույցի վրա: Պրոֆեսիոնալ շախմատիստների պարտիաներում գործը մատի գրեթե չի հասնում. շախմատիստը, տեսնելով, որ մրցակցի ճիշտ խաղի դեպքում չի կարող պաշտպանվել, սովորաբար հանձնում է պարտիան:

Պատ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Պատ (շախմատ)

Պատն իրավիճակ է, երբ մրցակցի քայլից հետո խաղացողը քայլ անելու հնարավորություն չունի, քանի որ արքայի ցանկացած քայլից հետո նա հայտնվում է շախի տակ, իսկ ուրիշ խաղաքարեր չկան կամ զրկված են քայլելու հնարավորությունից: Ընդ որում, արքայի վրա հարված չկա: Պատի դեպքում պարտիան ավարտվում է ոչ-ոքի:

Արքան շախմատի պարտիայում[խմբագրել]

Պարտիայի սկզբում սպիտակ արքան զբաղեցնում է е1 դաշտը, սևերինը` е8: Սկզբնախաղում սովորաբար արքայով քայլեր չեն անում, բացառություն է փոխատեղումը, որն իրականացվում է արքան պաշտպանելու և մյուս խաղաքարերը զարգացնելու նպատակով: Միջնախաղում արքան հաճախ դառնում է գրոհների թիրախ, որոնք հանգեցնում են կողմերից մեկի հաղթանակի: Վերջնախաղում արքաները սովորաբար ակտիվ մասնակցություն են ունենում խաղին` օգնելով սեփական զինվորներին վերածվելու թագուհու կամ խոչընդոտելով մրցակցի զինվորներին հասնելու նույն նպատակին:

Խաղում արքայի հատուկ դերի պատճառով արքան ուժով գրեթե չեն համեմատում այլ խաղաքարերի հետ: