Մատ (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատ (այլ կիրառումներ)
Սև արքան մատ է ստացել. խաղն ավարտված է

Մատ, իրավիճակ շախմատում, երբ արքան գտնվում է շախի տակ, իսկ խաղացողը չի կարող անել որևէ քայլ այդ շախից պաշտպանվելու համար։ Դա նշանակում է նման իրավիճակի մեջ հայտնված կողմի պարտություն։ Շախմատային նոտագրության մեջ մատը խաղաքարի քայլից հետո նշանակվում է «×», «++» կամ «#» նշաններից մեկով։

Այսպիսով, մատ է, եթե միաժամանակ.

  • արքան գտնվում է շախի տակ,
  • արքան հնարավորություն չունի հեռանալ շախից (նրա շուրջը բոլոր դաշտերը զբաղված են խաղաքարերով կամ գտնվում են մրցակցի խաղաքարերի հարվածի տակ, կամ արքան գտնվում է խաղատախտակի եզրի մոտ),
  • խաղացողը հնարավորություն չունի շախից ծածկվելու այլ խաղաքարով,
  • չկա շախ հայտարարած խաղաքարը վերցնելու հնարավորություն։

Եթե արքային շախ հայտարարված չէ, բայց նա չունի այնպիսի քայլ, որ շախի տակ չհայտնվի, և նրա ոչ մի խաղաքար քայլ անելու հնարավորություն չունի, ապա դա պատ է, և պարտիայի արդյունքը ոչ-ոքի է։

«Մատ» բառի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մատ» բառն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան (շահը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը)։ Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» (արաբերեն «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն պարսիկներն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ[1]։

Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի նվազագույն քանակը (արքաներից բացի).

  • Երկու տարադաշտ փղեր (ցանկացած քանակությամբ նույնադաշտ փղերը մատ անել չեն կարող)
  • Ձի և փիղ՝ մատ անելու ամենաբարդ տարբերակը։ Այս մատը հնարավոր է միայն երբ արքան գտնվում է տախտակի այն գույնի անկյունում, որով տեղաշարժվում է փիղը (կամ այդ անկյան հարևան դաշտում՝ տախտակի եզրին)։ Այդպիսի մատ անելու համար պահանջվում է 33 քայլից ոչ ավելի, սակայն մատ անող խաղացողը պետք է շատ զգույշ խաղա, քանի որ սխալները կարող են հանգեցնել ոչ-ոքիի՝ պատի կամ առանց որևէ խաղաքար վերցնելու 50 քայլ անելու պատճառով։
  • Երկու ձի. մատը հնարավոր է միայն պաշտպանվող խաղացողի կոպիտ սխալի դեպքում։ Երբեմն հնարավոր է մատ արքայով և երկու ձիով ընդդեմ արքայի և զինվորի։
Մատ երկու ձիով
abcdefgh
8
b8 black king
a6 white knight
b6 white king
b5 white knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սևերի 1. … Աa8? քայլը հանգեցնում է 2. Кbc7× մատի։ Սակայն սևերը հեշտությամբ խուսափում են մատից` խաղալով 1. … Աc8
  • Երեք ձի. մատը հնարավոր է, սակայն գործնական պարտիաներում այդպիսի իրավիճակ գրեթե չի հանդիպում, քանի որ ձիերից առնվազն մեկը պետք է վերածված լինի զինվորից, ինչը չափազանց հազվադեպ է անհրաժեշտ լինում։

Եթե կողմերից ոչ մեկը չունի մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի քանակ, գրանցվում է ոչ-ոքի։

Մատի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The King Isn't Dead After All!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]