Ձի (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chess piece - White knight.JPG Chess piece - Black knight.JPG
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 7
6 խաչ խաչ 6
5 խաչ խաչ 5
4 սև ձի 4
3 խաչ խաչ 3
2 խաչ խաչ 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Ձիու հնարավոր քայլերը

Ձի (յունիկոդ` ♘♞), շախմատի խաղաքար: Ուժով մոտավորապես հավասար է փղին: Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է գրոհել մինչև 8 դաշտ, եզրին` մինչև 4, իսկ անկյունում` 2։ Կողմերը խաղը սկսում են երկուական ձիերով։ Սկզբնախաղում ձիերը զբաղեցնում են b1 և g1 (սպիտակ ձիեր), b8 և g8 (սև ձիեր) դաշտերը։

Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 սև ձի սև ձի 8
7 7
6 6
5 5
4 4
3 3
2 2
1 սպիտակ ձի սպիտակ ձի 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Սպիտակ և սև ձիերի սկզբնական դիրքերը
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 7
6 սև կլորակ սև կլորակ 6
5 սև կլորակ սև կլորակ 5
4 սև ձի 4
3 սև կլորակ սև կլորակ սպիտակ կլորակ 3
2 սև կլորակ սև կլորակ սպիտակ կլորակ 2
1 սպիտակ ձի 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Սև ձին ունի քայլի 8 տարբերակ (նշված են սև կետերով), իսկ սպիտակը` միայն 2 (սպիտակ կետեր):
8х8 շախմատային խաղատախտակի վրա ձիու քայլի հնարավոր կոմբինացիաները: Յուրաքանչյուր հանգույցում գրված թվերը ցույց են տալիս տվյալ դիրքից հնարավոր քայլերի քանակը:

Ձիու քայլերը[խմբագրել]

Ձին կարող է տեղափոխվել իր խաղաքարով չզբաղեցված ցանկացած դաշտ, եթե այն գտնվում է հայերեն Լ տառի մյուս ծայրին (այսինքն` սկզբում ձին տեղափոխվում է երկու դաշտ հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով, այնուհետև մեկ դաշտ` նախնական ուղղությանը ուղղահայաց)։

Ձիու առանձնահատկությունները[խմբագրել]

  • Հիմնական առանձնահատկությունը դաշտի գույնի փոփոխությունն է յուրաքանչյուր քայլից հետո[1]։
  • Ձին միակ խաղաքարն է, որը կարող է ցատկել ուրիշ խաղաքարերի վրայով (ինչպես սեփական, այնպես էլ` հակառակորդի)։ Ձիու կողմից գրոհվելու (շախի) դեպքում մրցակցի արքան չի կարող ծածկվել ոչ մի խաղաքարով։

Արժեքը[խմբագրել]

Ձին ուժով մոտավորապես հավասար է փղին կամ երեք զինվորներին։ Երեք ձիերը մոտավորապես հավասար են թագուհուն կամ երկու նավակներին։

Ձիու արժեքը զգալիորեն մեծանում է փակ դիրքերում, որտեղ մյուս խաղաքարերի (թագուհու, նավակի և փղերի) հեռահարությունը սահմանափակ է։

Ինչպես և երկու արքաներով ու փղով վերջնախաղերում, միայնակ ձին ի վիճակի չէ մատ հայտարարելու մրցակցի արքային, սակայն արքան, ձին և փիղը մերկ արքային մատ հայտարարել կարող են։ Եթե առկա են արքա և երկու ձիեր, ապա նրանք միայնակ արքային մատ կարող են հայտարարել միայն մրցակցի կոպիտ սխալի դեպքում։

Ձիով քայլ[խմբագրել]

«Ձիով քայլ անել» դարձվածքը նշանակում է անել անսպասելի քայլ, արարք, գտնել հանկարծակի լուծում։ Այս արտահայտությունը հաճախ է օգտագործվում կենցաղային խոսքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Շախմատ
Chess kdt45.svg
Արքա
Chess qdt45.svg
Թագուհի
Chess rdt45.svg
Նավակ
Chess bdt45.svg
Փիղ
Chess ndt45.svg
Ձի
Chess pdt45.svg
Զինվոր