Զինվոր (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Զինվոր (այլ կիրառումներ)
Chess piece - White pawn.JPG Chess piece - Black pawn.JPG

Զինվոր (յունիկոդ` ♙♟), շախմատային նյութի չափման հիմնական միավորը (շախմատում զինվորն ընդունված չէ անվանել խաղաքար): Այլ խաղաքարերի «կշիռն» ընդունված է չափել զինվորներով (թեթև խաղաքարը մոտավորապես հավասար է երեք զինվորի, նավակը` հինգ): Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում: Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում առաջ քաշված (վերածվելու դաշտին մոտ) զինվորների դերը։

Զինվորի քայլերը[խմբագրել]

Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 7
6 6
5 սև զինվոր 5
4 սև կլորակ խաչ սև կլորակ խաչ 4
3 խաչ սև կլորակ խաչ 3
2 սպիտակ զինվոր 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Զինվորի քայլերը
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 սև զինվոր 7
6 խաչ 6
5 սպիտակ զինվոր սև կլորակ 5
4 4
3 3
2 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
«Անցման» ժամանակ զինվորը վերցնելը
  • Զինվորը կարող է քայլել առաջ այն ուղղաձիգով, որում կանգնած է, միայն մեկ դաշտ, եթե այդ դաշտում այլ խաղաքար չկա։
  • Նախնական դիրքից զինվորը կարող է տեղաշարժվել ինչպես մեկ, այնպես էլ երկու դաշտ առաջ։
  • Զինվորը մրցակցի խաղաքարը հարվածում է անկյունագծով՝ զբաղեցնելով հարևան ուղղաձիգում կանգնած հակառակորդի խաղաքարի տեղը։
  • Մրցակցի զինվորի հարվածի տակ գտնվող դաշտի վրայով անցած զինվորը (նախնական դիրքից երկու դաշտ առաջ գնալիս) կարող է վերցվել մրցակցի զինվորի կողմից (վերցնելը պարտադիր չէ) այնպես, ասես զինվորը տեղափոխվել է մեկ դաշտ։ Սա կարող է կատարվել միայն հաջորդ քայլով և կոչվում է «անցման» ժամանակ զինվորը վերցնելը։

Զինվորի վերածումը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Զինվորի վերածումը
Դիրք աշխարհի չեմպիոն Էմանուել Լասկերի դասագրքից
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 սև ձի սև ձի սև նավակ 8
7 սպիտակ զինվոր սև թագուհի սև զինվոր սև զինվոր 7
6 սև արքա 6
5 5
4 4
3 3
2 սպիտակ փիղ սպիտակ զինվոր սպիտակ զինվոր 2
1 սպիտակ արքա 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Զինվորի վերածումը ձիու: Այդ դիրքում հաղթում է սպիտակների միայն 1.edՁ+! քայլը` շնորհիվ «պատառաքաղ»ի c6 և f7 դաշտերում.

Երբ զինվորը հասնում է ամենահեռու հորիզոնականին, այն, ըստ խաղացողի ընտրության, փոխարինվում է «իր» գույնի թագուհով, նավակով, փղով կամ ձիով, ինչը համարվում է կատարվող քայլի մասը։ Զինվորի փոխարինումը այլ խաղաքարով կոչվում է «զինվորի վերածում»։ Ընդ որում, կարևոր չէ, թե խաղատախտակի վրա այդ պահին վերածվող խաղաքարերից քանիսն է առկա։ Ճնշող մեծամասնությունում զինվորը վերածում են թագուհու, որպես առավել արժեքավոր խաղաքարի։ Սակայն երբեմն լինում են դիրքեր, երբ ավելի ձեռնտու է զինվորը վերածել այլ խաղաքարի («թույլ վերածում»)։ Այդպիսի դեպքերն են.

  • ստեղծվում է շախ, մատ հայտարարելու կամ «պատառաքաղ» (միաժամանակ մի քանի խաղաքար գրոհելը) անելու հնարավորություն. վերջին դեպքում զինվորը վերածում են ձիու,
  • անհրաժեշտ է խուսափել անմիջական պատից կամ, ավելի քիչ հանդիպող դեպքերում, պատային վիճակ է ստեղծվում։ Հիմնականում օգտագործվում է շախմատային կոմպոզիցիայում։

Զինվորների տեսակները[խմբագրել]

Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 8
7 7
6 սև զինվոր սև արքա 6
5 սև զինվոր սև զինվոր 5
4 սպիտակ զինվոր 4
3 սպիտակ զինվոր սպիտակ զինվոր 3
2 սպիտակ արքա սպիտակ զինվոր 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Զինվորների տեսակները
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 սև արքա 8
7 7
6 սպիտակ զինվոր սև զինվոր սև զինվոր 6
5 սպիտակ զինվոր 5
4 սպիտակ արքա 4
3 3
2 2
1 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
а6-ը և b6-ը «անձեռնմխելի» զինվորներ են

Կախված զինվորի գտնվելու ուղղաձիգից, տարբերում են.

Զինվորի անվանումը ուղղաձիգ
Արքայական e
Թագուհու d
Փղի c, f
Ձիու b, g
Նավակային a, h
Կենտրոնական d, e
Եզրային a, h

Կախված զինվորների փոխադարձ դիրքից, տարբերում են.

  • Շրջափակված զինվոր – զինվոր, որի առաջխաղացմանը խոչընդոտում է մրցակցի՝ անմիջապես նրա առաջ կանգնած զինվորը կամ խաղաքարը։ Շրջափակման առավելապես ենթարկվում են մեկուսացված զինվորները։
  • Մեկուսացված զինվոր – զինվոր, որի հարևան ուղղաձիգներում բացակայում են նույն գույնի զինվորներ։
  • Հետամնաց զինվոր – զինվոր, որը, հարևան ուղղաձիգներում նույն գույնի առաջ քաշված զինվորների առկայության դեպքում, ինքը չի կարող շարժվել (շրջափակված է կամ առջևի խաղադաշտերը հարվածի տակ են)։
  • Անցունակ զինվոր – զինվոր, որի ուղղաձիգում չկան մրցակցի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կա՛մ չկան մրցակցի զինվորներ, կա՛մ դրանք չեն հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի վերածվելու ճանապարհին։
    • Պաշտպանված անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը պաշտպանված է նույն գույնի զինվորներով։
    • Հեռավոր անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը գտնվում է տախտակի՝ մյուս զինվորներից հակառակ կողմում։
  • Տարանջատ զինվորներ – նույն գույնի զինվորներ, որոնք իրարից բաժանված են մեկ կամ մի քանի ուղղաձիգներով, որոնցում չկան նույն գույնի զինվորներ։
  • Կապակցված զինվորներ – երկու կամ ավելի զինվորներ հարևան ուղղաձիգներում, որոնք միմյանց պաշտպանելու հնարավորություն ունեն։
    • Զինվորների զույգ – նույն գույնի երկու զինվորներ, որոնք գտնվում են կողք կողքի հարևան ուղղաձիգներում։
    • «Կախված» զինվորներ – երկու կապակցված զինվորներ (սովորաբար, կենտրոնական և փղի) միևնույն հորիզոնականում, որոնք պաշտպանված չեն այլ զինվորների կողմից։
  • Կրկնապատկված (եռապատկված) զինվորներ – նույն գույնի երկու (երեք) զինվորներ նույն ուղղաձիգում։

Տրամագրում.

Սպիտակներ.

  • d3 զինվորը մեկուսացված է,
  • g2, g3, g4 զինվորները մեկուսացված և եռապատկված են, g4 զինվորը անցունակ է։

Սևեր.

  • b6, c5, d5 զինվորները կապակցված են, b6 զինվորը՝ անցունակ։

Զինվորների հատուկ տեսակ են «անձեռնմխելի» զինվորները։ Դրանք զինվորներ են, որոնց վրա հարձակումը գրոհող կողմին հանգեցնում է ցուգցվանգի.

Տրամագրում.

Սխալ է 1. Աb5?, քանի որ կա 1… Աa7 քայլը, և սևերը հաղթում են։ 1. Աb4 քայլին սխալ է 1… Աa7?, քանի որ կա 2. Աb5 քայլը, և հաղթում են սպիտակները։


Շախմատ
Chess kdt45.svg
Արքա
Chess qdt45.svg
Թագուհի
Chess rdt45.svg
Նավակ
Chess bdt45.svg
Փիղ
Chess ndt45.svg
Ձի
Chess pdt45.svg
Զինվոր