Ցուգցվանգ (գերմ.՝ Zugzwang, ցուգ՝ քայլ, ցվանգ՝ հարկադրված), դիրք շախմատում կամ շաշկիում, որտեղ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ հանգեցնում է մատի, կամ վատթարացնում է իրավիճակը։ Այսօր ցուգցվանգ տերմինը օգտագործվում է շատ մարզաձևերում և նաև քաղաքականության մեջ[1][2]։ Շախմատի մեջ գոյություն ունի նաև «երկկողմանի ցուգցվանգներ»։ «Երկկողմանի ցուգցվանգների» դեպքում կողմերից յուրաքանչյուրի քայլը վատթարացնում է սեփական դիրքը։ Առավել հաճախ ցուգցվանգ դիրքեր հանդիպում են զինվորային վերջնախաղերում։
(19. Bf3 ավելի լավ կլիներ` փորձելով թուլացնել ճնշումը 19... Nf6 20. Bf4 Rac8 չնայած սևերի վիճակը մի փաքր ավելի լավ է` շնորհիվ տարածական առավելության և խաղաքարերի ավելի լավ համակարգման)։
19... Bd6 20. e4?
(Նորից 20. Bf3 հնարավոր էր)
20... fe4! 21. Qh5 Rf2 22. Qg5 Raf8 23. Kh1 R8f5 24. Qe3 Bd3 25. Rce1 h6 քայլից հետո սպիտակների ցանկացած քայլ հանգեցնում է դիրքի վատթարացման։
Ցուգցվանգ
a
b
c
d
e
f
g
h
8
8
7
7
6
6
5
5
4
4
3
3
2
2
1
1
a
b
c
d
e
f
g
h
Այս գծապատկերի մեջ որ կողմը խաղա, հաղթանակ կունենա։ Եթե սպիտակների հերթը լինի, նրանք արքան կխաղան դեպի f6 և 1… Աd4 քայլից հետո, պաշտպանելով իր զինվորին, 2. Աf5 և սպիտակները կհաղթեն խաղը։ Նույն լուծումը կլինի, եթե ներկայացված դիրքում քայլը սևերինը լինի։ Բերված օրինակում մենք գործ ունենք երկկողմանի ցուգցվանգի հետ։
Ալյոխին, Ալեքսանդր-Նիմցովիչ, Արոն
Սան Ռեմո 1930 1-0
a
b
c
d
e
f
g
h
8
8
7
7
6
6
5
5
4
4
3
3
2
2
1
1
a
b
c
d
e
f
g
h
Այս գծապատկերի մեջ սևերի քայլն է, սակայն նրանք պարզապես չունեն ոչ մի քայլ. c6 ձին կապված է, e7 ձին և c8 նավակը նույնպես կապված են` պաշտպանելու c6 ձիուն, մինչ c7 նավակը տարածք չունի խաղալու։ Եվ, վերջապես, եթե նրանք խաղան 32…Աe8, կամ 32… Թe8, c7 նավակը այլևս պաշտպանված չի լինի, և սպիտակները խաղաքար կշահեն` խաղալով 33. b5: Փայլուն հաղթանակ աշխարհի նախկին չեմպիոնի կողմից։
Պոլ Մորֆի 1840,
մատ երկու քայլից
a
b
c
d
e
f
g
h
8
8
7
7
6
6
5
5
4
4
3
3
2
2
1
1
a
b
c
d
e
f
g
h
Այս գծապատկերի մեջ քայլը սպիտակներինն է։ Նրանք խաղում են 1 Նа6!, և սևերը հայտնվում են ցուգցվանգի մեջ․․․Եթե 1 …bxa6 2. b7#!, կամ 1 …Փ~ 2. Նxа7#