Փիղ (շախմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Փիղ (այլ կիրառումներ)
Chess piece - White bishop.JPG Chess piece - Black bishop.JPG
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
8 խաչ 8
7 խաչ սև զինվոր խաչ սև կլորակ 7
6 խաչ սև կլորակ խաչ սև կլորակ 6
5 խաչ խաչ սպիտակ փիղ 5
4 սև փիղ սև կլորակ սև կլորակ 4
3 խաչ սև կլորակ խաչ սև կլորակ 3
2 խաչ սպիտակ զինվոր խաչ 2
1 խաչ խաչ 1
Solid white.svg a b c d e f g h Solid white.svg
Սև փիղը կարող է տեղափոխվել խաչով նշված դաշտերից յուրաքանչյուրը: Սպիտակ փիղը կարող է տեղափոխվել կետով նշված դաշտերից մեկը կամ հարվածել սև զինվորը:

Փիղ (յունիկոդ` ♗♝), շախմատի խաղաքար: Ուժով մոտավորապես հավասար է ձիուն: Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` փիղը միաժամանակ կարող է գրոհել մինչև 13 դաշտ, իսկ անկյունում` մինչև 7։ Կողմերը խաղը սկսում են երկուական փղերով։ Սկզբնախաղում փղերը զբաղեցնում են c1 և f1 (սպիտակ փղերը), c8 և f8 (սև փղերը) դաշտերը։

Փղի քայլերը[խմբագրել]

Փիղը կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ միայն անկյունագծերով, պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար։

Յուրաքանչյուր փիղ կարող է տեղաշարժվել կա՛մ միայն սպիտակ դաշտերով (այդ փղերը կոչվում են «սպիտակադաշտ»), կա՛մ միայն սև դաշտերով («սևադաշտ» փղեր)։

Փիղը շախմատի պարտիայում[խմբագրել]

Քանի որ փղին հասանելի է տախտակի դաշտերի միայն կեսը, այն բոլոր դաշտերը վերահսկող նավակից թույլ է։ Ուժով փիղը մոտավորապես համարժեք է ձիուն։ Վերջախաղին մոտ, եթե զինվորները խաղատախտակի երկու կողմերում են, փիղը դառնում է ձիուց ուժեղ, և հակառակը` ձին ավելի ուժեղ է, եթե զինվորները գտնվում են տախտակի մի կողմում։

Փիղը առանց զինվորների վերջնախաղում[խմբագրել]

  • Եթե փիղը ուժեղ կողմի մոտ է.
    • Արքան և երկու տարագույն փղերը մրցակցի միայնակ արքային մատ կարող են հայտարարել։
    • Արքան, փիղն ու ձին մրցակցի միայնակ արքային արքային մատ կարող են հայտարարել։
    • Արքան և մեկ փիղը, ինչպես նաև արքան և երկու միագույն փղերը (տեսականորեն այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, եթե զինվորը, հասնելով վերջին հորիզոնականին, վերածվել է փղի) մրցակցի միայնակ արքային մատ հայտարարել չեն կարող. այդ դեպքում արձանագրվում է ոչ-ոքի։
  • Եթե փիղը թույլ կողմի մոտ է.
    • Արքան և փիղը ընդդեմ արքայի և նավակի դիրքում, որպես կանոն, արձանագրվում է ոչ-ոքի։ Արքան պետք է ձգտի զբաղեցնել փղի դաշտի գույնին հակառակ գույնի անկյունը, այլապես մատ է։
    • Արքան և փիղը ընդդեմ արքայի և թագուհու դիրքը, որպես կանոն, պարտված է։
    • Արքան և երկու տարագույն փղերը ընդդեմ արքայի և թագուհու դիրքում, որպես կանոն, ոչ-ոքի է։


Շախմատ
Chess kdt45.svg
Արքա
Chess qdt45.svg
Թագուհի
Chess rdt45.svg
Նավակ
Chess bdt45.svg
Փիղ
Chess ndt45.svg
Ձի
Chess pdt45.svg
Զինվոր