Ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում
Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)
Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)
Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից
Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)
Հիմեձի ամրոցը, Ճապոնիա
Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)

Ամրոց — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]:

Բովանդակություն

[խմբագրել] Ամրոցների նկարագրությունը

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը:

[խմբագրել] Ամրոցների պատմությունը

Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին: Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը: XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը: Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն): XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն:

[խմբագրել] Հայկական ամրոցները

Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին: Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել:

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների:


[խմբագրել] Հայաստանի ամրոցների ցանկը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի ամրոցները:


[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) Մեր հաղթանակները / Էդուարդ Լ.Դանիելյան — Երևան: «Գասպրինտ» ՍՊԸ, 2010. — Т. Ա. — 500 հատ.

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով