Տավուշի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշի բերդ
Tavush fortress.jpg
##Տավուշի բերդ (Հայաստան)
Red pog.svg
Տիպ Բերդ
Կոորդինատներ 40°52′51″ հս. լ. 45°23′30″ ավ. ե. / 40.880833343333, 45.39166667666740°52′51″ հս. լ. 45°23′30″ ավ. ե. / 40.880833343333, 45.391666676667
Տեղագրություն Հայաստան ք. Բերդ, Հայաստան
Կառուցված X-րդ դար
Կառուցող Աշոտ Երկաթ
Ընթացիկ վիճակ քիսաքանդ
Հանրային
մատչելիություն
այո
Կապված անձինք Աշոտ Երկաթ, Ցլիկ Ամրամ

Տավուշի բերդ կամ Ցլիկ Ամրամի բերդ, միջնադարյան բերդ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում։

Պատմություն[խմբագրել]

Ամբողջովին

Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում։ Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են։

Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատոնի թագաովրների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին[1]։ XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։

Բերդի ավերակները, որոնք մինչև օրս էլ նշմարվում են, գտնվում են Բերդ քաղաքում, մի բարձր ու զառիթափ լեռան վրա։ Նրա շինությունները բռնել են բավական մեծ տարածություն։ Այժմ դրան բոլորը, գրեթե առանց բացատրության, գտնվում են հողի հաստ շերտի տակ։ Այստեղ կատարվել են մասնակի պեղումներ[1]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Թադևոս Հակոբյան // Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.) = // Երևան: ԵՊՀ հրատարակչություն, 2007. — 244. — 244. — 520 էջ. — 500 հատ.

Արտաքին հղումներ[խմբագրել]