Բերդավանի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդավանի ամրոց
Նկարագրություն
Վարչական միավորՏավուշի մարզ
Երկիր Հայաստան
Քարտեզ
Քարտեզ
 Berdavan Fortress Վիքիպահեստում

Բերդավան գյուղը գտնվում է Այրում - Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա, քաղաքից 5 կմ հյուսիս։ Այն հայտնի է հին գյուղատեղից ոչ հեռու գտնվող ամրոցով, տեղադրված ընդարձակ հարթավայրի վրա իշխող եռանկյունաձև բլրակին՝ «Կողբա ջրի» աջ կողմում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններով հավասարակողմ (մոտ 20 մ երկարությամբ) եռանկյունաձև՝ գրեթե արևելք-արևմուտք ուղղվածությամբ։ Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջ,ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։ Այդ մասին են ասում վերջերս նորոգման առիթով ներսի 2-3 մ հաստությամբ կուտակված հողաշերտը հանելիս հայտնված ձուլվածքի կտորները, փուքսի մնացորդները, կավանոթները, մետաղական կազինը և այլն։ Պատերն արտաքուստ ամրացված են ½ կամ ¾ գլանի ձև ունեցող 11 բուրգերով, որոնցից 2-ը՝ մոտ 2 մ շառավղով տեղադրված են արևմտյան պատի անկյուններում, մյուսները՝ 1,2 - 1,5 մ շառավղով։ Ամրոցի արևելյան կեսը շրջափակող պարսպի եզրագծով, որտեղ պարիսպն անհամեմատ բարձր է և նայում է դեպի բաց դաշտ։

Պատերի հաստությունը 1,2 մ է, բարձրությունը՝ պայմանավորված ռելիեֆի արևելք-արևմուտք ունեցած թեքությամբ, եղել է տարբեր։ Ներկայումս արևմտյան և հարավարևմտյան մասերում դրանք ունեն 5,5 մ բարձրություն, արևելյան և հյուսիսարևելյան մասերում՝ 10,5 մ։ Պատերի բարձր մասում՝ բուրգերի միջև, ներքին բակի մակարդակից ավելի քան 5,5 մ բարձրության վրա կան 12-15 սմ բացվածքով (դեպի ներս նայող) պատուհաններ, որորնք, ըստ երևույթին, ծառայել են որպես դիտաճեղքեր։ Դրանցից 1 մ ցածր պատերի մեջ կան կլոր խոռոչներ։

Միակ մուտքը՝ 1մ լայնությամբ, արևմտյան կողմից է՝ աղյուսաշար սլաքաձև վերջավորությամբ։ Մուտքից հարավ՝ անկյունային մասում, պարսպի հաստատության մեջ կան աստիճաններ։ Ամրոցն ունեցել է դեպի հյուսիսարևելյան կողմի ձորը տանող ստորգետնյա գետնուղի։ Դրա մի հատվածը՝ մարդահասակ բարձրությամբ, երևում է ամրոցի արևելյան անկյան աշտարակի ստորին մասում։

Կառուցված է կոպիտ մշակված դեղնավուն ֆելզիտե մանր քարերի անկանոն շարվածքով, կապակցված կրաշաղախով։

Պատերի մեջ պատահական տեղադրությամբ գրվում են ավելի վաղ շրջանի պատկանող քանդակազարդ բեկորներ։ Դրանցից մեկը, որ հարավարևմտյան անկյան աշտարակի պատում է ներկայացնում շրջանագծի մեջ առևած հավասարաթև խաչ՝ գալարազարդ շրջանակի մնացորդներով։

Բերդավանի ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ստացվում է, որ Բերդավանի ամրոցը առնվազն XII դ. գոյություն է ունեցել։ Ներկայից ամրոցի մնացորդենրի տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.: 1983 թ. սկսվել է ամրոցի նորոգումը։ Փլատակներից մաքրված է հուշարձանի ներսը և շրջակայքը։ Քանդվել և վերաշարվում են պարսպապատերի և աշտարակների մերին խազիզված մասերը։ Պատերի և աշտարակների ճաքերում սրսկվում է ցեմենտե շաղախ։

Ամրոցից մոտ 200 մ դեպի հարավ-արևմուտք, միջնադարյան գերեզմանոցի տարածքում գտնվում են եռանավ եկեղեցու պատեր՝ գրեթե ամբողջական բարձրությամբ։ Ուղղանկյուն աղոթասարը (12,55 մ * 7,75 մ) զույգ կամարաշարերով բաժանված է եղել երեք նավի, որոնցից միջինը արևելյան մասում ավարտել է բարձր բեմ և մեծ խորություն ունեցող կիսաշրջանաձև խորանով։ Վերջինիս 2 կողմում (ավարտվել է բարձր բեմ) գտնվում են կիսագլանաձև թաղով ծածկված, ուղղանկյուն ավանդատներ։ Խորանի ճակատամասերում մնում են կամարների կրունկի քարերը (հենված պարզ տրամատի իմպուստներին), իսկ արևմտյան պատի վրա՝ դրանց պահունակները։ Հարավային և հյուսիսային պատերին կից եղել են որմնանկարներ, որոնցից պահպանվում են հենարանային պահունակ-իմպոստները և կիսաշրջանագծային կամարների մնացորդներ։ Եթե երկայնական ուղղությամբ կամարաշարերի և որմնանկարենրի գոյությունը միանգամայն փաստարկված է մնացորդներով, ապա լայնական ուղղությամբ կամարների կամ թաղերի հետքեր չեն պահպանվել, թեև պատերն իրենց նախնական բարձրությամբ են։ Եկեղեցու միակ մուտքը ամրոցին նայող հյուսիսային ճակատից է՝ եզերված պարզունակ եզրակալով, որի կեսից ցած ընկած մասում օգտագործվում են, ըստ երևույթին, այլ հուշարձանից վերցված վարդյակազարդ զույգ կիսասյուներով քարեր։ Մուտքի երկու կողմում կան մեկական պահունակներ, որոնցից երևում է, որ մուտքի առջև երբևէ եղել փայտաշեն սրահ։

Խորանի պատուհանի համար որպես բարավոր է ծառայում մի հին խաչքար, որն իր տեղադրությամբ միանգամայն անհամապատասխան է պատակալի վերին քանդակազարդ քարը։ Պատերը կառուցված են կիսամշակ դեղնավուն ֆելզիտե մանր քարերով, կամարները, որմնանկարները, որմնամույթերը, խորանի բացվածքների եզրաքարերը՝ նույն քարի սրբաբաշ խոշոր կտորներով։

Պատերում կան պատահական ձևով տեղադրված խաչքարերի բեկորներ, պատվանդանի քարեր։ Հուշարձանն իր հորինվածքով, բացվածքների ձևով, հարդարանքով, շինարարական տեղնիկայով լիովին մատնում է ուշ միջնադարում՝ հավանաբար ամրոցին մոտ ժամանակներում կառուցված լինելը։ Եկեղեցուց մոտ 50 մ դեպի հարավ գտնվում են մատուռի պատեր, որորնք ներառել են XII - XIII դդ. նրբաքանդակ պատվանդանների վրա։ Շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց՝ մեծաթիվ խոշոր տապանաքարերով, մահարձաններով ու խաչաքարերով։ Ուշագրավ է խորանարդաձև պատվանդանին կառանված թևավոր խաչքարերը (XIII դ)։ Նրա արևմտյան ճակատին փորված են խաչապատկերներ, հասակով մեկ կանգնած մարդկային ֆիգուրներ։ Պատմում են, որ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորը իր երթերից մեկի ժամանակ մի քանի օր կանգ է առել Բերդ ամրոցում։