Նոյեմբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նոյեմբերյան
Noemberyan city.jpg
Նոյեմբերյանի համայնապատկերը
41°10′21″ հս. լ. 44°59′37″ ավ. ե. / 41.1725° հս. լ. 44.993611° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Տավուշի
Հիմնադրված է 898
Այլ անվանումներ Բարանա
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 5 529[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն նոյեմբերյանցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (266)
Փոստային ինդեքս 4101
Ավտոմոբիլային կոդ 58
##Նոյեմբերյան (Հայաստան)
Red pog.png

Նոյեմբերյանը (հին անունը՝ Բարանա) քաղաք է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիսում։

Բովանդակություն

Աշխարհագրություն [խմբագրել]

Գտնվում է Երևանից 196 կմ հեռավորութան վրա։ Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է գտնվում։ Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են։ Նոյեմբերյանից հարավ գտնվում է Ոսկեպար լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան։Մակերեսը`28.93 կմ2:

Պատմություն [խմբագրել]

Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին, Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղարիչաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել: Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Նոյեմբերյանի տարածքում մարդը բնակվել է հին քարե դարից։ Նոյեմբերյանից մոտ 5 կմ արևմուտք գտնվում է Սրոցահանք հանդամասը, որտեղից անցյալում սրոցաքար արտահանվել Պարսկաստան և Թուրքիա։ Շրջակայքում կան եկեղեցիներ, գյուղատեղի, գերեզմանոց, Ք.Ա II-հազարամյակի դամբարաններ։ Նոյեմբերյանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է պարսպապատ, առանց քարաբուրգերի, «Բերդաղ» կոչվող կիկլոպյան ամրոցը։ Այն ունի 1 հա տարածք։ Մուտքը գտնվում է հարավ-արևելյան մասում, երկու աշտարակների միջև։ Ներսի կլոր կացարաններն ունեն քառանկյունի օժանդակ կառույցներ։ Նոյեմբերյանի մոտ, դժվարամատչելի մի բարձունքի վրա պահպանվել է «Մրաղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որտեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Մոտ 50 մ հեռավորությամբ կան մետաղի հանքախորշեր։ Ամրոցից հայտնաբերվել են բրոնզե մատանի, ապարանջան, սև խեցանաթ, խեցեղեն բեկորներ։ Նոյեմբերյանի հյուսիսային կողմում գտնվում է «Տպի-Գաշ» կիկլոպյան ամրոցը։ Երեք ամրոցներն էլ պատկանում են Ք.Ա. I հազարամյակին։ Հնում Նոյեմբերյանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճեցին սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվեց Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքն ազատագրեց սելջուկներից և միացրեց Վիրքին։ 1236 թվականից նվաճվեց մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացավ Ռուսաստանին։ 19-րդ դարին այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ 1938 թվականից Նոյեմբերյանը, համանուն վարչական շրջանի կենտրոնն է։ Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցիներ, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, նախակրթական վարժարան, մշակույթի տուն, կինոթատրոն, հեռուստաընկերություն, բժշկական կենտրոն, կապի հանգույց։ Ներկայումս քաղաքն ունի 1760 տնտեսություն և մոտ 6500 բնակիչ: Խոշոր տոհմերն են Ամիրաղյանները` 185, Մամյանները` 170 , Անանյանները` 175, Գիշյանները` 162, Խաչիկյանները` 121, Գուլքանյանները` 49, Բուդաղյանները` 39, Ասատրյանները` 32 ծուխ: Վերջին տարիներին կատարվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես` նորոգվել են երաժշտական դպրոցը, բժշկական կենտրոնը, մարզադահլիճը, մշակույթի տունը, բարեկարգվել է քաղաքային զբոսայգին: Առկա հիմնախնդիրներն են` բնակչության զբաղվածության հարցի լուծումը, խմելու ջրագծի նորոգումը և ընդլայնումը, փողոցների նորոգումն ու բարեկարգումը:

Սպորտ [խմբագրել]

Նոյեմբերյանը ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել հայկական սպորտի զարգացման մեջ։ Նոյեմբերյանում տարածված սպորտաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, արևելյան մարտարվեստի տարբեր ոճերը, շախմատը և այլն։

Հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]