Սմարթֆոն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոկիա E71 սմարթֆոնը։
Nokia Communicator 9000, 9110, 9210, 9500
iPhone
HTC Cingular 8125
xda IIi

Սմարտֆոնը բոլոր համապատասխան հնարավորություններով բջջային հեռախոս է անձնական համակարգչին նման հնարավորություններով։ Սմարթֆոների ամենակարևոր հատկություններիվ է այն, որ անհրաժեշտ ծրագրերը կարելի է տեղադրել սարքի վրա[1] ի տարբերություն սովորական հեռախոսների, որոնք օգտագործում են sandboxed ծրագրեր։ Այս ծրագրերը կարող են արտադրվել սարքը արտադրողի, բջջային ցնցի օպերատորի կամ ցանկացած այլ ծրագրի կառուցողի կողմից։

[խմբագրել] Սահմանում

Ժամանակի հետ ավելի ու ավելի բարդ է դառնում սահմանել, թե ինչ է նշանակում «Սմարթֆոն»։ Սմարթֆոնները շատ հաճախ պարզապես բարձր գնի բջջային հեռախոսներ են։ Այսպիսով հեռախոսի սմարթֆոն լինել-չլինելը բավականին խիստ կապված է գնի հետ։ Էլ-փոստի հետ բոլոր հնարավորություններով աշխատելը սովորաբար դիտարկվում է որպես անհրաժեշտ պահանջ։

Այսոր համարյա բոլոր բջջային հեռախոսները ունեն PDA - ի որոշակի հատկություններ, ինչպիսին են հեռախոսահամարների գիրքը, օրագիրը, և այլն։ Ավելին՝ BREW և Java ME սարքերը թույլ են տալիս հավելյալ ծրագրերի տեղադրումը, բայց չեն համարվում սմարթֆոներ։