Շախմատային օլիմպիադա
Շախմատային օլիմպիադան շախմատի ազգային հավաքականների մրցաշար է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) կողմից։ Հավաքականները պայքարում են Համիլթոն Ռասելի (տղամարդիկ) և Վերա Մենչիկի (կանայք) անվան փոխանցիկ ոսկե գավաթների համար: Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների շախմատիստներից յուրաքանչյուրը ստանում է համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Յուրաքանչյուր հանդիպում տեղի է ունենում չորս խաղատախտակի վրա։ Հավաքականում լինում են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ (1950 — 2006 թվականներին` երկու պահեստային)։ Շախմատային օլիմպիադան պաշտոնապես առաջին անգամ կայացել է 1927-ին։ Մինչև 1939-ը շախմատային օլիմպիադային մասնակցել են միայն եվրոպական երկրները, բացառությամբ Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պակիստանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Շախմատային օլիմպիադան չի անցկացվել 1939 — 1950-ին։
Բովանդակություն |
Օլիմպիադայի ծագումը[խմբագրել]
Շախմատային առաջին օլիմպիադան ոչ պաշտոնական բնույթի էր։ 1924-ին շախմատն օլիմպիական մարզաձևերի ցանկում ներառելու փորձ էր արվել, որը, սակայն, ձախողվել էր պրոֆեսիոնալ և սիրողական խաղացողներին տարբերելու հետ կապված խնդիրների պատճառով։[1] Քանի որ 1924–ի ամառային Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Փարիզում, առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադան նույնպես անցկացվեց Փարիզում։ ՖԻԴԵ-ն ձևավորվել էր 1924-ի հուլիսի 20-ին, 1-ին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադայի փակման օրը։ [2]
ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին պաշտոնական Շախմատային օլիմպիադան տեղի ունեցավ 1927-ին, Լոնդոնում։ [1] Օլիմպիադաները անցկացվում էին տարին մեկ կամ այլ ոչ կանոնավոր պարբերությամբ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1950-ից սկսած դրանք տեղի են ունենում ամեն երկու տարին մեկ։[1]
Կարգավիճակը[խմբագրել]
Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև,[3] իսկ 1999-ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ–ն, ճանաչվել է Միջազգային մարզական ֆեդերացիա։[3][4][5][6] ՄՕԿ-ի անդամ լինելով, ՖԻԴԵ-ն հետևում է նրա կանոններին, այդ թվում` դոպինգ թեստերի պահանջին, ինչը միարժեքորեն չի ընդունվում շախմատային աշխարհում։ [7][8][9][10] Շախմատի` օլիմպիական մարզաձև դառնալու հավանականությունը մնում է անորոշ։ «Շախմատային օլիմպիադա» անվան գործածումը պայմանավորված է պատմական ավանդույթով և որևէ կապ չունի Օլիմպիական խաղերի հետ։
Շախմատային օլիմպիադայի մրցանակակիր երկրները[խմբագրել]
Տղամարդիկ[խմբագրել]
* Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի այլ երկրների հավաքականները քաղաքական պատճառներով չեն մասնակցել 1976-ի օլիմպիադային:
Ընդհանուր թիմային դասակարգումը[խմբագրել]
Այս ցուցակում ներկայացված են տղամարդկանց Շախմատային օլիմպիադայում մեդալ վաստակած երկրները։
| Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
|---|---|---|---|---|---|
| 1 | 18 | 1 | 0 | 19 | |
| 2 | 6 | 3 | 1 | 10 | |
| 3 | 5 | 5 | 9 | 19 | |
| 4 | 3 | 6 | 2 | 11 | |
| 5 | 3 | 0 | 3 | 6 | |
| 6 | 2 | 1 | 3 | 6 | |
| 7 | 1 | 6 | 5 | 12 | |
| 8 | 1 | 2 | 3 | 6 | |
| 9 | 1 | 1 | 3 | 5 | |
| 10 | 0 | 3 | 3 | 6 | |
| 11 | 0 | 3 | 2 | 5 | |
| 12 | 0 | 2 | 1 | 3 | |
| 13 | 0 | 1 | 1 | 2 | |
| 13 | 0 | 1 | 1 | 2 | |
| 13 | 0 | 1 | 1 | 2 | |
| 16 | 0 | 1 | 0 | 1 | |
| 16 | 0 | 1 | 0 | 1 | |
| 16 | 0 | 1 | 0 | 1 | |
| 16 | 0 | 1 | 0 | 1 | |
| 20 | 0 | 0 | 1 | 1 | |
| 20 | 0 | 0 | 1 | 1 |
Տես նաև[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 Brace, Edward R. (1977), An Illustrated Dictionary of Chess, Hamlyn Publishing Group, ISBN 1-55521-394-4 (անգլերեն)
- ↑ FIDE History by Bill Wall. Retrieved 2 May 2008. (անգլերեն)
- ↑ 3,0 3,1 Recognized Sports of the International Olympic Committee Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլերեն)
- ↑ International Federation (IF) for chess. Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլերեն)
- ↑ FIDE - Uniting the Chess World ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլերեն)
- ↑ ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական Ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլերեն)
- ↑ Complete FIDE Anti-Doping Documents ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլերեն)
- ↑ Controversy over FIDE doping check ChessBase.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլերեն)
- ↑ The Insanity of Drug Testing in Chess by Jeremy Silman Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլերեն)
- ↑ Chess Olympiad in Dresden 2008 chinaorbit.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- ՖԻԴԵ–ի պաշտոնական կայք՝
- ՖԻԴԵ-ի ձեռնարկ. Շախմատի օլիմպիադաներ (անգլերեն)
- ՖԻԴԵ-ի ձեռնարկ. Պատանեկան օլիմպիադաներ (անգլերեն)
- Տվյալներ և արդյունքներ «ՕլիմփԲեյզ» (OlimpBase) կայքում՝
- Տղամարդկանց արդյունքների ամփոփում (անգլերեն)
- Կանանց արդյունքների ամփոփում (անգլերեն)
- Շախմատի պատանեկան օլիմպիադա և արդյունքներ (անգլերեն)