Ամառային օլիմպիական խաղեր 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 2024
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՓարիզ
Ֆրանսիա Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Բացումհուլիսի 26, 2024[1]
Փակումօգոստոսի 11, 2024[1]
Հիմնական իրադարձություններ2024 Summer Olympics opening ceremony?
ՄարզադաշտՓարիզ
ԿազմակերպիչParis Organising Committee of the Olympic and Paralympic Games 2024?
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2020
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 2028
Կայքparis2024.org(ֆր.)(անգլ.) և olympics.com/en/olympic-games/paris-2024(անգլ.)
 2024 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 2024 (անգլ.՝ 2024 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 2024, պաշտոնական անվանում՝ XXXIII Ամառային Օլիմպիական խաղեր), 33-րդը Ամառային օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված է անցկացնել 2024 թվականի կեսերին։ Դիմումների պաշտոնական ընդունումն սկսվել է 2015 թվականի հունվարի 15-ին և ավարտվել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին։ ՄՕԿ-ն իր 131-րդ նստաշրջանի ժամանակ Լիմայում պաշտոնապես հայտարարել է Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը՝ Փարիզը[2].

2017 թվականի հուլիսի 31-ին Լոս Անջելեսի իշխանությունները և ՄՕԿ ղեկավարությունը հասել են համաձայնության 2028 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը քաղաքում անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ Լոս Անջելեսը, ինչպես և Փարիզը, հավակնում էր դառնալ 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ձեռք բերված համաձայնությունը նշանակում է, որ Օլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Փարիզում[3].

Խաղերի կարգախոսը՝ Venez partager։

Դիմումների գործընթացի հիմնական ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 15 հունվարի 2015 — ՄՕԿ-ն սկսում է ընդունել պաշտոնական հայտեր ազգային օլիմպիական կոմիտեներից,
  • 15 սեպտեմբերի 2015 — պաշտոնական դիմումներն ստանալու ժամկետի ավարտը,
  • 7-9 հոկտեմբերի 2015 — ՄՕԿ տեղեկատվական սեմինար պաշտոնական հայտեր ներկայացրած քաղաքների համար,
  • ապրիլ/մայիս 2016 — ՄՕԿ-ի գործադիր խորհուրդն ընտրել է պաշտոնական թեկնածու քաղաքները,
  • հունվար 2017 — թեկնածու քաղաքների անհրաժեշտ փաստաթղթերի և երաշխիքային նամակների ներկայացման վերջնաժամկետը,
  • փետրվար/մարտ 2017 — ՄՕԿ գնահատման հանձնաժողովի այցերը թեկնածու քաղաքներ,
  • հունիս 2017 — թեկնածու քաղաքների գնահատման հանձնաժողովների այցելությունների վերաբերյալ զեկույցների հրապարակում,
  • 13 սեպտեմբերի 2017 — 2024 և 2028 թվականների Ամառային օլիմպիական խաղերի համար հյուրընկալող քաղաքի ընտրություն ՄՕԿ-ի 130-րդ նստաշրջանում (Լիմա, Պերու)[4]։

Հայտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Փարիզ (Ֆրանսիա) — Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկացել է երրորդ անգամ նվաճել Ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը[5]։ Փարիզը նախկինում հյուրընկալել է 1900 և 1924 թվականների Ամառային օլիմպիական խաղերը։ Ֆրանսիայում Օլիմպիական խաղերը վերջին անգամ անցկացվել են 1992 թվականին, երբ Ալբերտվիլն ընդունել է Ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայտը նվիրվել է նախորդ Փարիզում անցկացված նախորդ Ամառային օլիմպիական խաղերի հարյուրամյակին։ 2015 թվականի ապրիլի 13-ին Փարիզի վարչակազմը պաշտոնապես քվեարկել է հայտ ներկայացնելու օգտին։ Հայտը ներկայացվել է 2015 թվականի հունիսի 23-ին[6]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս-Անջելես (ԱՄՆ) – Երկու անգամ հյուրընկալել են Ամառային օլիմպիական խաղերը (1932 և 1984): ԱՄՆ-ն վերջին անգամ հյուրընկալել է 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերն Ատլանտայում։ Նյու Յորքը հավակնել է 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը նվաճելու, բայց զիջել է Լոնդոնին, Չիկագոն հայտ է ներկայացրել հյուրընկալելու 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, սակայն ընտրվել է Ռիո դե Ժանեյրոն։ 2020 թվականի խաղերի համար ԱՄՆ-ն դիմումները չի ուղարկել։ ԱՄՆ ԱՕԿ-ն առաջարկություններ է ներկայացրել 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի վերաբերյալ իր տարբեր քաղաքներին։ Խաղերը հյուրընկալելու ցանկություն են հայտնել հետևյալ քաղաքները՝ Ֆիլադելֆիա[7], Վաշինգտոն[8], Բոստոն[9], Չիկագո[10], Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Դալլաս և Սան Դիեգո[11]. 2014-ի ամռանը ԱՄՆ ՀԱՕ-ն թողեց չորս թեկնածու ՝ Բոստոն, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո և Վաշինգտոն։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ ԱՕԿ-ն ընտրել է Բոստոնը[12]։ Սակայն 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Բոստոնը չի հավակնում հյուրընկալել 2024 խաղերը։ Պատճառը եղել է այն, որ Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը քաղաքում համընդհանուր աջակցություն չի գտել ինչպես բնակիչների, այնպես էլ վարչակազմի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավարության վերաբերմունքը, որը դժգոհ էր Բոստոնի՝ խաղերը հյուրընկալելու նկատմամբ ցուցաբերած ոչ լիարժեք հետաքրքրությունից։ Այդ ժամանակ որոշվել է հայտ ներկայացնել Լոս Անջելեսի կողմից։

Դիմորդները, որոնք հետո հրաժարվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիա Համբուրգ (Գերմանիա) – Սկզբնապես առաջարկել է Բեռլինը, որը նախկինում արդեն մեկ անգամ հյուրընկալել է Օլիմպիական խաղեր, և երկրի միավորվելուց հետո նոր հայտ է ներկայացրել, բայց հաջողության չի հասել[13]։ Այնուամենայնիվ, հենց Գերմանիայում էլ Բեռլինը մրցակից ուներ` Համբուրգը, և գերմանական ԱՕԿ-ը պետք է ընտրություն կատարեր իր երկրում չորրորդ անգամ Օլիմպիական խաղեր անցկացնելու վայրի վերաբերյալ[14]։ 2015 թվականի մարտի վերջին ընտրությունը կատարվել է հօգուտ Համբուրգի[15]։ 2015 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Համբուրգը հաջողության հասնելու դեպքում առագաստավարման մրցումը կանցկացվի Քիլում (այս քաղաքն արդեն հյուրընկալել էր նույն մրցաշարը 1936 թվականին Բեռլինում և 1972 թվականին Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ)։ 2015 թվականի նոյեմբերի 29-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Համբուրգի բնակիչները դեմ են քվերակել քաղաքում Օլիմպիական խաղերի անցկացմանը[16]։
  • Հունգարիա Բուդապեշտ (Հունգարիա) — Հունգարիայի մայրաքաղաքը բազմիցս փորձել է ձեռք բերել Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը, բայց միշտ անհաջողություն է կրել։ Հունգարիայի Օլիմպիական կոմիտեն շատ վճռական էր տրամադրված, և հայտարարել է, որ եթե այս անգամ ևս չհաջողվի, նախատեսում է կրկին փորձել 4 տարի հետո[17][18]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի փետրվարին Բուդապեշտի հայտը չեղարկվել է, որովհետև եկրի բնակիչները դեմ են հանդես եկել Օլիմպիական խաղերի հյուրընկալմանը։ Ավելի քան 260 հազար քաղաքացի ստորագրել է միջնորդություն՝ կոչ անելով հրաժարվել մրցաշարը հյուրընկալելու իրավունքի համար նախատեսված մրցավազքից[19]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն (ԱՄՆ) – Չնայած 2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ ԱՕԿ-ն ընտրել է Բոստոնը[12], 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Բոստոնը չի ցանկանում հյուրընկալել 2024 թվականի Օլիմպիական խաղերը։ Պատճառն այն էր, որ Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը քաղաքում համընդհանուր աջակցություն չի գտել ինչպես բնակիչների, այնպես էլ վարչակազմի շրջանում, և ԱՄՆ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը դժգոհ էր Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հանդեպ Բոստոնի ցուցաբերած ոչ պատճաշ հետաքրքրությունից։ Արդյունքում որոշվել է հայտ ներկայացնել Լոս Անջելեսի անունից։

Դիմել պլանավորված, բայց հրաժարվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատար Դոհա (Կատար) — Կատարի մայրաքաղաքը երրորդ անգամ փորձել է նվաճել Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը, վերջին անգամ նա եղել է թեկնածուների թվում։ Օլիմպիական խաղերը երբեք չեն անցկացվել այս տարածաշրջանում[20].
  • Թայվան Թայբեյ (Թայվան) — մասամբ ճանաչված կղզի-պետության մայրաքաղաքը նախկինում երբեք չի պայքարել Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար[21]։ Ավելի ուշ Թայվանի մարզական վարչակազմը հայտնել է, որ Թայբեյը չի պատրաստվում հյուրընկալել Օլիմպիական խաղերը։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերը երբեք չեն անցկացվել այս մայրցամաքում։

  • Քենիա Նայրոբի (Քենիա) — Քենիայի մայրաքաղաքը ցանկանում է առաջադրել իր թեկնածությունն Օլիպիական խաղերի հյուրընկալման համար։ Դրանից առաջ Աֆրիկայում խաղերը չեն անցկացվել[22][23].
  • Մարոկկո Կասաբլանկա (Մարոկկո) — Մարոկկոյի ԱՕԿ-ը դիտարկել է 2024 կամ 2028 թվականների Օլիմպիական խաղերի համար հայտեր ներկայացնելու հնարավորությունը[24]։
  • Հարավաֆրիկյան Հանրապետություն Դուրբան ՀԱՀ — ՀԱՀ քաղաքը նույնպես հավակնել է հյուրընկալել Ամառային օլիմպիական խաղերը 2024 թվականին։ Մի քանի անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունը փորձել է մրցել այդ իրավունքի համար, բայց միշտ անհաջողություն է կրել[25][26]։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջան Բաքու (Ադրբեջան) — Ադրբեջանի մայրաքաղաքը երրորդ անգամփորձել է ստանալ Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք, վերջին անգամ այս քաղաքը նույնպես եղել է թեկնածուների թվում[27][28]։
  • Թուրքիա Ստամբուլ (Թուրքիա) — բազմիցս փորձել է մրցել Ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար, սակայն անընդհատ անհաջող[29].
  • Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) — Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը բազմիցս փորձել է մրցել Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։ Այնուամենայնիվ, Ունիվերսադայի հաջող անցկացումից հետո հայտնվել է մրցակից` Կազանը։ Դրանից առաջ Լենինգրադում անցկացվել է ֆուտբոլային մրցաշարը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ընթացքում։ Սակայն 2015 թվականի մայիսին Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի Օլիմպիական խաղերը հյուրընկալելուց։
  • Իտալիա Հռոմ (Իտալիա) – Իտալիայի մայրաքաղաքը հյուրընկալել է 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերը։ Հռոմը հավակնել է հյուրընկալել 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, բայց իր հայտը չեղարկել է 2012 թվականին[30]։ Հռոմից բացի Իտալիան քննարկել է նաև Միլանի և Ֆլորենցիայի թեկնածությունները։ 2016 թվականին Հռոմը հրաժարվել է 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից։ Այս որոշումը կայացրել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագգին՝ հայտնելով, որ վախենում է նման լայնածավալ միջոցառման ծախսերից։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանադա Տոռոնտո (Կանադա) — Կանադական քաղաքն իսկապես հավակնել է ևս մեկ անգամ հյուրընկալել Օլիմպիական խաղերը։ Վերջին անգամ այն համարվել է որպես պոտենցիալ թեկնածու, բայց հայտ չի ներկայացրել[31]։ Սակայն 2014 թվականի սկզբում Տորոնտոյի ֆինանսների դեպարտամենտը դեմ է արտահայտվել խաղերը հյւրընկալելուն[32][33]։
  • Մեքսիկա Գվադալախարա (Մեքսիկա) — մեքսիկական խոշորագույն քաղաքը համարվել է հավանական թեկնածու։ Մեկ անգամ Օլիմպիական խաղերն անցկացվել են Մեքսիկայի մայրաքաղաքում[34]։ Բայց 2014 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ քաղաքը չունի ենթակառուցվածքներ և ֆինանսներ Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար։

Օլիմպիական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ստադ դե Ֆրանս» (78 338) — բացման և փակման արարողություններ, թեթև աթլետիկա
  • Paris La Défense Arena (15 220) — գեղարվեստական մարմնամարզություն և թռիչք բաթութի վրա, հանդբոլ (եզրափակիչ հանդիպումներ)
  • «Իվ դյու Մանուառ» (10 000 и 5000) — հոկեյ խոտածածկի վրա (երկու հիմքով)
  • «Զենիտ» (6293) — կարատե, բադմինտոն
  • Palais des sports Marcel-Cerdan (4000) — բասկետբոլ (կանանց մրցաշարի նախնական խաղեր), ժամանակակից հնգամարտի սուսերամարտ
  • Ժամանակավոր օբյեկտ Լե Բուռժեում (3000) — հրաձգություն
  • Օբյեկտ Սեն-Դենիում (6000) — ջրային մարզաձևեր (լող, ջրային պոլո, ջրացատկ, սինխրոն լող), լող ժամանակակից հնգամարտի շրջանակներում

«Փարիզի կենտրոն» գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարկ դե Պրենս» (48 583) — ֆուտբոլ
  • «Ռոլան Գարրոս» — թենիս, բռնցքամարտ, վոլեյբոլ (եզրափակիչ հանդիպումներ)
  • Փարիզ -Բեռսի մարզադատ (7500 և 15 000) — բասկետբոլ (տղամարդկանց նախընտրական հանդիպումներ), ըմբշամարտ, ձյուդո
  • Մարզադաշտ Ժան-Բուեն (20 000) — ռեգբի
  • Ժամանակավոր օբյեկտ Մարսյան դաշտում (12 000) — լողափի վոլեյբոլ
  • Սեն (ներառյալ ափամերձ տարածքը) — մարաթոն (ելակետ), մարզական քայլք (մեկնարկային կետ), լող բաց ջրում, եռամարտի լող
  • Paris Expo Porte de Versailles (ժամանակավոր խաղահրապարակ) — հանդբոլ (12 000), սեղանի թենիս (6000)
  • Քաղաքային մարզական պուրակ Ելիսեյան դաշտերում (Ժամանակավոր օբյեկտ, 30 000) — ճանապարհային հեծանվավազք (ավարտ), բասկետբոլ 3 × 3, բրեյքդանս, մարաթոն (ավարտ), մարզական քայլք (ավարտ), սքեյթբորդինգ, ժայռամագլցում, եռամարտ (վազք և հեծանվավազք)
  • Գրան Պալե (8000) — սուսերամարտ, թեքվոնդո
  • Halle Georges Carpentier (8000) — վոլեյբոլ (տղամարդկանց մրցաշարի նախընտրական խաղեր)
  • Ժամանակավոր օբյեկտ Հաշմանդամների տան մոտ (6000) — նետաձգություն
  • Stade Pierre de Coubertin (4836) — վոլեյբոլ (կանանց մրցաշարի նախընտրական խաղեր)
  • Dôme de Paris (4600) — ծանրամարտ

Վերսալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակավոր օբյեկտ Վերսալի պալատի մոտակայքում — ձիասպորտ, ճանապարհային հեծանվավազք (մեկնարկային կետ)
  • Le Golf National (35 000) — գոլֆ
  • Էլանկուր — լեռնային հեծանիվ
  • Vélodrome de Saint-Quentin-en-Yvelines (5000 և 5000) — թրեքային հեծանվավազք, ԲՄԽ

Օբեկտներ Փարիզից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեր սյուռ Մառն (22 000) — թիավարում, թիավարում բայդարկաներով և կանոեներով,թիավարման սլալոմ
  • Տեահուպոո (Ֆրանսիական Պոլինեզիա) — սյորֆինգ
  • Մարսել — առագաստավարում[35]

Ֆուտբոլային մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.paris2024.org/en/the-olympic-games-paris-2024/
  2. «Париж объявлен столицей летних Олимпийских игр 2024 года». 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. «Названы столицы летних Олимпийских игр 2024 и 2028 годов». 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «IOC makes historic decision by simultaneously awarding Olympic Games 2024 to Paris and 2028 to Los Angeles». International Olympic Committee (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Франция готова побороться за летние Олимпийские Игры 2024 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Париж официально подал заявку на проведение Олимпиады 2024 года». championat.com. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  7. «Филадельфия может принять ОИ-2024». Eurosport. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «Вашингтон намерен принять Олимпиаду-2024». LB.ua. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. Власти Бостона планируют привлечь Митта Ромни для подготовки заявки на проведение ОИ-2024.
  10. «IOC agrees revenue-sharing deal with USOC». www.insidethegames.biz. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. НОК США к июню определит шорт-лист городов, которые поборются за право проведения Игр-2024.
  12. 12,0 12,1 «Бостон будет претендовать на проведение летних Олимпийских игр 2024 года» (ռուսերեն). ТАСС.
  13. «За право проведения Олимпиады 2024 поспорят две европейские столицы | Олимпиады» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. Hamburger Abendblatt- Hamburg (2012 թ․ հոկտեմբերի 16). «Hamburg bleibt Kandidat für Olympische Sommerspiele» (գերմաներեն). www.abendblatt.de. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. Гамбург официально объявлен кандидатом на проведение Олимпиады-2024.
  16. «Жители Гамбурга проголосовали против проведения ОИ-2024 в городе» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «Budapest Should Bid For 2028 Summer Games — BOM Head». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  18. «A MOB KÖZGYŰLÉSE TÁMOGATJA A BUDAPESTI OLIMPIAPÁLYÁZAT SZÁNDÉKNYILATKOZATÁNAK BENYÚJTÁSÁT» (հունգարերեն). 2015 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  19. «Будапешт снял свою кандидатуру с выборов столицы Олимпиады-2024». Sports.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  20. «Doha 2020 Disappointed And Surprised Over Shortlist Elimination» (անգլերեն). GamesBids.com. 2012 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. «KMT-presidential.htm KMT presidential candidate aims at hosting Olympics». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  22. «Nairobi planning to bid for 2024 Olympics: Kenyan PM». Reuters. 2012 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  23. «Кения подаст заявку на проведение летней Олимпиады-2024 | Азия. Путешествие по азиатским странам. Отдых в Азии». lila-asia.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  24. «Morocco to bid for 2024 or 2028 Olympic Games - Official Website of the Chinese Olympic Committee». en.olympic.cn. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  25. «Зума: ЮАР будет счастлива принять Олимпийские игры 2024 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  26. «Study On South African Olympic Bid». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «Baku Moves Foward, Azerbaijan Plans Joint Bid to Host UEFA Euro 2020» (անգլերեն). GamesBids.com. 2012 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  28. «BSNews :: Баку может побороться за право принять Олимпийские игры 2024 года». BSNews. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  29. «Istanbul Promises "Strongest Bid Yet" For Olympic Games» (անգլերեն). GamesBids.com. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. «Рим может стать столицей летней Олимпиады-2024». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  31. «IOC's Jacques Rogge encourages Olympic bids for Quebec City, Toronto» (անգլերեն). CBC Sports. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  32. «Торонто отказался от идеи побороться за летнюю Олимпиаду-2024». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  33. «Мэр Торонто подтвердил, что город не будет подавать заявку на проведение ОИ-2024». 2015 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  34. «Buscan en Senado que Guadalajara organice Olímpicos». El Universal. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  35. Ежегодная конференция World Sailing. Важные решения. Официальный сайт ВФПС. 2017-11-14 «Принято решение о проведении Олимпийских игр-2024 в Париже. Соответственно, парусная часть Игр будет проходить в Марселе».
  36. «IOC awards 2018–2024 broadcast rights in Asia». International Olympic Committee. Olympic.org. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  37. «IOC reaches agreement for broadcast rights in Brazil with Grupo Globo through to 2032». International Olympic Committee. Olympic.org. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  38. «IOC awards 2022–2024 broadcast rights in Canada to CBC/Radio-Canada». International Olympic Committee. Olympic.org. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  39. «TSN, RDS to broadcast 2022 and 2024 Olympic Games». TSN. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  40. «IOC awards 2018–2024 broadcast rights in China». International Olympic Committee. Olympic.org. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  41. «IOC awards all TV and multiplatform broadcast rights in Europe to Discovery and Eurosport for 2018–2024 Olympic Games». International Olympic Committee. Olympic.org. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  42. «Olympics: BBC to broadcast every Games up to and including 2024». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  43. «Hungarian Public Television Agrees Deal To Broadcast Summer And Winter Olympics Until 2024». Hungary today. hungarytoday.hu. 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  44. «IOC awards 2018–2024 broadcast rights in Japan». International Olympic Committee. Olympic.org. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  45. «IOC awards 2018–2024 broadcast rights in Middle East and North Africa». International Olympic Committee. Olympic.org. 2015 թ․ հուլիսի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  46. 46,0 46,1 «IOC awards 2018-2024 broadcast rights in New Zealand and Pacific Island Territories». Olympic.org. 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  47. 47,0 47,1 «IOC awards SBS broadcast rights for 2018, 2020, 2022 and 2024 Olympic Games». Olympic.org. 2011 թ․ հուլիսի 4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  48. «IOC awards Olympic Games broadcast rights to NBCUniversal through to 2032». Olympic.org. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2024» հոդվածին։