Eurosport
| Երկիր | |
|---|---|
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման սկսման թվական | 1989 |
| Սեփականատեր | Groupe TF1 (80%) Discovery Communications (20%) |
| Վեբ-կայք | www.eurosport.com |
Եվրոսպորտ, ֆրանսիական միջազգային մարզական հեռուստաընկերություն, եթեր է հեռարձակվում 1989 թվականի փետրվարի 5-ից: Պատկանում է ֆրանսիական TF1 Group հոլդինգին (80%) և ամերիկյան Discovery Communications մեդիաընկերությանը (20%):[1] Հեռուստաալիքը հասանելի է 59 երկրներում, հեռարձակվում 20 լեզուներով:
Շատ երկրներում հեռարձակվում է ալիքի համաեվրոպական տարբերակը, սակայն Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում հեռարձակվում են հեռուստաալիքի սեփական տարբերակները` թարգմանված տիտրերեվ և սեփական գովազգային հոլովակներով:[2].
2013 թվականին «Eurosport»-ը համացանցում թողարկեց 11 թեմատիկ ալիքներ:[3]
Բովանդակություն |
Լրացուցիչ հեռուստաալիքներ [խմբագրել]
Eurosport HD [խմբագրել]
2008 թ. մայիսի 25-ից սկսել է հեռարձակվել հեռուստաալիքի բարձր պարզության (HD) տարբերակը: Պոտենցիալ դիտորդների թիվը կազմում է շուրջ 240 միլիոն մարդ: Հեռարձակվում է 15 լեզուներով:
Eurosport 2 [խմբագրել]
Հեռուստաալիքը հիմնվել է 2005 թ. հունվարի 10-ին, և տարբերվում է հիմնական հեռուստաալիքից մեծամասամբ երիտասարդական մարզատեսակների ցուցադրությամբ: Հասանելի է 35 երկրներում 13 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, հուներեն, հունգարերեն, ռուսերեն, լեհերեն, ռումիներեն, բուլղարերեն, սերբերեն և թուրքերեն:
Գործում է նաև հեռուստաալիքի HD տարբերակը:
Eurosport News [խմբագրել]
Մարզական լուրերի հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 2000 թ. սեպտեմբերի 1-ից:[4]
British Eurosport [խմբագրել]
Հեռուստաալիքի Մեծ Բրիտանիայի տարբերակն է, հիմնվել է 1999 թվականին:[5] 2012 թ. հուլիսի 25-ից մեկնարկեց ալիքի HD տարբերակը:[6] 2012 թ. կայանալիք Ամառային Օլիմպիադայի հանդիպումները թեղարկվում էին նաև 3D տարբերակով:[7]
Eurosport 3D [խմբագրել]
2010 թ. ապրիլից հեռարձակվում է «Eurosport 3D» ալիքը:[8][9]
Եվրոսպորտը Հայաստանում [խմբագրել]
1998-2002 թվականներին հեռուստաալիքը վերահեռարձակում էր Դար 21 հեռուստաընկերության կողմից:,
Ներկայում «Eurosport» և «Eurosport 2» ալիքները հասանելի են Յուքոմ, Ինտերակտիվ Թիվի, Եվրոկաբել և վանաձորյան Spider System կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդներին:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք (անգ.)
- Պաշտոնական կայք (ռուս.)
- Պաշտոնական կայք (ֆր.)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ TF1 & Discovery finalize agreement and move forward to build three-tier strategic alliance across Eurosport(անգ.)
- ↑ Не единым Губерниевым… — Кривой эфир(ռուս.)
- ↑ telehobosti.blogoman.ru - Блог Телехобости : "Eurosport" запускает Интернет-телеканалы(ռուս.)
- ↑ EUROSPORTNEWS - канал для ленивых болельщиков(ռուս.)
- ↑ More than a road digger?(անգ.)
- ↑ British Eurosport launches HD channels(անգ.)
- ↑ Sky to broadcast Eurosport's 3D Olympics coverage(անգ.)
- ↑ Eurosport to serve 3D tennis across the continent(անգ.)
- ↑ Eurosport goes 3D on Astra(անգ.)
- Հեռուստաընկերություններ այբբենական կարգով
- Հայտնվել է 1989 թվականին
- Ֆրանսիայի հեռուստաընկերություններ
- Մարզական հեռուստաընկերություններ
- Գերմանալեզու հեռուստաալիքներ
- Իսպանալեզու հեռուստաալիքներ
- Ռուսալեզու հեռուստաալիքներ
- Անգլալեզու հեռուստաալիքներ
- Հուներեն հեռուստաալիքներ
- Թուրքալեզու հեռուստաալիքներ
- Իտալալեզու հեռուստաալիքներ
- Պորտուգալալեզու հեռուստաալիքներ
- Լեհալեզու հեռուստաալիքներ