Եվրոսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Eurosport»
Երկիր{{{2}}} Ֆրանսիա Իսի-լե-Մուլինո
Հեռարձակման գոտիԵվրոպա
Հեռարձակման սկսման թվական1989
ՍեփականատերGroupe TF1 (80%)
Discovery Communications (20%)
🌐www.eurosport.com

Եվրոսպորտ, ֆրանսիական միջազգային մարզական հեռուստաընկերություն, եթեր է հեռարձակվում 1989 թվականի փետրվարի 5-ից։ Պատկանում է ֆրանսիական TF1 Group հոլդինգին (80%) և ամերիկյան Discovery Communications մեդիաընկերությանը (20%)[1]։ Հեռուստաալիքը հասանելի է 59 երկրներում, հեռարձակվում է 20 լեզուներով։

Շատ երկրներում հեռարձակվում է ալիքի համաեվրոպական տարբերակը, սակայն Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում հեռարձակվում են հեռուստաալիքի սեփական տարբերակները՝ թարգմանված տիտրերով և սեփական գովազգային հոլովակներով[2]։

2013 թվականին «Eurosport»-ը համացանցում թողարկեց 11 թեմատիկ ալիքներ[3]։

Լրացուցիչ հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Eurosport HD[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. մայիսի 25-ից սկսել է հեռարձակվել հեռուստաալիքի բարձր պարզության (HD) տարբերակը։ Պոտենցիալ դիտորդների թիվը կազմում է շուրջ 240 միլիոն մարդ։ Հեռարձակվում է 15 լեզուներով։

Eurosport 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը հիմնվել է 2005 թ. հունվարի 10-ին, և տարբերվում է հիմնական հեռուստաալիքից մեծ մասամբ երիտասարդական մարզատեսակների ցուցադրությամբ։ Հասանելի է 35 երկրներում 13 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, հունարեն, հունգարերեն, ռուսերեն, լեհերեն, ռումիներեն, բուլղարերեն, սերբերեն և թուրքերեն։

Գործում է նաև հեռուստաալիքի HD տարբերակը։

Eurosport News[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական լուրերի հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 2000 թ. սեպտեմբերի 1-ից[4]։

British Eurosport[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքի Մեծ Բրիտանիայի տարբերակն է, հիմնվել է 1999 թվականին[5]։ 2012 թ. հուլիսի 25-ից մեկնարկեց ալիքի HD տարբերակը[6]։ 2012 թ. կայանալիք Ամառային Օլիմպիադայի հանդիպումները թողարկվում էին նաև 3D տարբերակով[7]։

Eurosport 3D[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. ապրիլից հեռարձակվում է «Eurosport 3D» ալիքը[8][9]։

Եվրոսպորտը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2002 թվականներին հեռուստաալիքը վերահեռարձակվում էր Դար 21 հեռուստաընկերության կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]